Ռենդ կամ ռանդ (անգլ.՝ rand)` ազատ փոխարկելի արժույթ, հանդիսանում է Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային դրամական միավոր և ընդհանուր արժույթ Բազմակողմ արժութային համաձայնագրի մասնակից երկրների համար, որի կազմի մեջ, բացի ՀԱՀ-ից, մտնում են նաև Նամիբիան և Լեսոթոն։ Շրջանառության մեջ է դրվել է 1961 թվականին՝ Հարավաֆրիկյան Հանրապետության հռչակման և Ազգերի բրիտանական համագործակցության կազմից դուրս գալու հետ միաժամանակ, 2:1 հարաբերությամբ փոխարինելով հարավաֆրիկական ֆունտին։

Ռանդ / Ռենդ
Rand
ISO 4217 կոդ ZAR
Երկիր Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Պաշտոնական
օգտագործում
Նամիբիա Նամիբիա
Լեսոթո Լեսոթո
Կազմված է 100 ցենտ
Մետաղադրամներ 5, 10, 20 և 50 ցենտ
1, 2 և 5 ռենդ
Թղթադրամներ 10, 20, 50, 100 և 200 ռենդ

Նշվում է R սիմվոլով և կազմված է 100 ցենտից (սիմվոլ «c»)[1]: Կոդ ISO 4217ZAR:

2004 թվականի դեկտեմբերից հարավաֆրիկյան ռենդը մտնում է արժույթի կլիրինգային ցուցակի մեջ, որը կիրառվում է միջազգային միջբանկային CLS համակարգում հաշվարկների ժամանակ։

Էթիմոլոգիա խմբագրել

ՀԱՀ ազգային արժույթի բացատրության համար ռուսերենում կիրառվում է երկու բառ ` «ռանդ» և «ռենդ», որոնք լեզվի մեջ են մտել տարբեր ուղիներով։ Երկուսն էլ, վերջնական արդյունքում, առաջացել են Վիտվաթերսրանդ լեռնաշղթայի անունից, կրճատ`Ռանդ ( աֆրիկաանսից` Witwatersrand, որը նշանակում է «Սպիտակ ջրի ողնաշար»)[2], որտեղ 19-րդ դարի վերջում հայտնաբերվել է աշխարհի խոշորագույն ոսկու հանքերից մեկը, որը հարուցել է Վիտվաթերսրանդի ոսկու տենդը։ «Ռանդ» բառը ռուսաց լեզվի մեջ է ներմուծվել, ինչպես գծագրապատճեն, ուղղակիորեն աֆրիկաանսից, «ռենդ»` լեզու-միջնորդի միջոցով (այս դեպքում անգլերեն լեզվից, անգլ.`Rand) բուն հնչողության աղավաղումով[3]։

Ներկայումս միանշանակ տերմին հարավաֆրիկյան արժույթի համար գույություն չունի, երկու տարբերակներն էլ կիրառվում են նույն հաճախականությամբ։ Ընդ որում, Հարավային Աֆրիկայի երկրագիտական գրականության մեջ հաճախ հանդիպում է «ռանդ»[4]։ Հենց այդ տարբերակն է կիրառվում Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում` ՀԱՀ վերաբերյալ ինֆորմացիա տրամադրելիս[5], ՀԱՀ-ում Ռուսաստանի դեսպանատան[6] և Ռուսաստանում Հարավաֆրիկյան դեսպանատան կայքերում[7]։ Ֆինանսատնտեսագիտական գրականությունում գործածվում է«ռենդ» բառը, այդ հանգամանքով է պայմանավորված այս տարբերակի կիրառությունը բոլոր արտարժույթի դասակարգիչներում.

  • ԽՍՀՄ Արտաքին առևտրի բանկում (գործել է մինչև 1986 թվականը)[8]
  • Արժույթի Համամիութենական դասակարգիչներում (1986-1995, մի շարք ոլորտներում մինչև 1997 թվականը)[9]
  • Արժույթի Համառուսական դասակարգիչներում (1995 թվականից մինչև մեր օրերը)[10]

որը հանդիսանում է ազգային ստանդարտ, այն պարտադիր է նորմատիվային փաստաթղթերի պատրաստման և հաշվետվությունների ներկայացման համար։ Այս տարբերակը հանդիպում է նաև նեղ մասնագիտական ստանդարտում` Դաշնության հարկային ծառայությունում[11]։

Երկիմաստ տերմինաբանությունը կիրառվում է նաև տեղեկատու գրականության մեջ։ Ահա մի քանի օրինակ.

Ռանդ

  • Ռուսերեն ուղղագրական բառարան PAH[12]
  • Ֆինանսական և տնտեսական բառարան[13]
  • Տեղեկատու «Աշխարհի երկրների արժույթներ»[14]

Ռենդ

Ռանդ (ռենդ)

  • Ռուսերենի բանավոր շեշտադրում[12]
  • Դրամագիտական բառարան[19]
  • Ժամանակակից տնտեսական բառարան[20]

Մետաղադրամներ խմբագրել

1931 թվականին թողարկվել է ½, 1, 2½, 5, 10, 20 և 50 ցենտ արժեքով մետաղադրամներ:1965 թվականից 2½ ցենտ մետաղադրամը փոխարինվեց 2 ցենտով։ Շրջանառության համար կես ցենտ արժեքով մետաղադրամը վերջին անգամ հատվել է 1983 թվականին։ 1 ռենտ արժողությամբ մետաղադրամը թողարկվել է 1977 թվականին, որից հետո 1989 և 1990 թվականներին թողարկվեցին համապատասխանաբար 2 և 5 ռենդ արժողությամբ մետաղադրամներ։ 1 և 2 ցենտ արժողությամբ մետաղադրամները շրջանառությունից դուրս են եկել 2002 թվականի ապրիլին, հիմնականում արժեզրկման պատճառով։

Կեղծ մետաղադրամներից խուսափելու համար 2004 թվականի օգոստոսին թողարկվեցին 5 ռենդ արժողությամբ նոր մետաղադրամներ, այնպես ինչպես նոր թղթադրամները 2005 թվականի փետրվարին։ Պաշտպանական աստիճանը, մետաղադրամների համար սահմանված, իրենց մեջ ներառում են երկմետաղական դիզայն (նման են 1 և 2 եվրո արժողությամբ մետաղադրամներին, 2 բրիտանական ֆունտին և կանադական 2 դոլարին), հատուկ պաշտպանական խորացված եզրերով և միկրոգրվածքներով։

Թղթադրամներ խմբագրել

 
Շրջանառությունից դուրս եկած մետաղադրամներ և թղթադրամներ

Թղթադրամների առաջին շարքը թողարկվել է 1961 թվականին, 1, 2, 10 և 20 ռենդ արժողությամբ թղթադրամները անվանական գնով, դիզայնով և գույնով նման էին իրենց նախորդած ֆունտին, որպեսզի թեթևացվեր անցումը։ Դրանք իրենց վրա կրում էին Յան վան Ռիբեկի դիմանկարը` Քեյփթաուն քաղաքի հիմնադիրը և առաջին ղեկավարը, որը այդ ժամանակ գտնվում էր Հոլանդական արևելահնդկական ընկերության տիրապետման տակ։ Այնպես, ինչպես վերջին ֆունտային թղթադրամները, այս թղթադրամները ևս թողարկվել էին 2 տարբերակով։ Մի տարբերակում բոլոր գրառումները սկզբում անգլերեն էին, ապա աֆրիկաանս, իսկ մյուսում` հակառակը։ Այս փորձը շարունակվել է նաև 1966 թվականին թողարկված թղթադրամներում, այդ ժամանակ առաջին անգամ թողարկվեց հինգ ռենդ արժողությամբ թղթադրամը, բայց շրջանառությունից դուրս եկավ 20 ռենդ անվանական գնով թղթադրամը։

1978 թվականին թողարկված թղթադրամների շարքը կազմված էր 2, 5 և 10 ռենդ անվանական գնով թղթադրամներից։ 20 և 50 ռենդ արժողությամբ թղթադրամները թողարկվել են միայն 1984 թվականին։ Այս շարքը ենթարկվել է ամենամեծ քանակությամբ փոփոխությունների։ Նրանում, յուրաքանչյուր տեսակի համար, արդեն միայն մեկ տարբերակ կար։ Աֆրիկաանսը դարձավ առաջին լեզուն 2, 10 և 50 ռենդերի վրա, այդ ժամանակ անգլերենը դեռ ժարունակում էր մնալ առաջին լեզուն 5 և 20 ռենդերի վրա։ Բոլոր թղթադրամների վրա դեռևս պատկերված էր Յան վան Ռիբեկի դիմանկարը։

1990-ական թվականներին թղթադրամների դիզայնը փոփոխվեց`դիմերեսի վրա «Մեծ հնգյակի» ներկայացուցիչների պատկերները հայտնվեցին։ 2 ռենդանոց և 5 ռենդանոց մետաղադրամները փոխարինվեցին թղթադրամներով, 1994 թվականին ներկայացվեց 100 և 200 ռենդ արժողությամբ թղթադրամները։

2012 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետության Կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց 10, 20, 50, 100 և 200 ռենդ արժողությամբ թղթադրամների նոր շարք, որոնց վրա պատկերված էր Նելսոն Մանդելայի դիմանկարը[21]։

2012 թվականի թղթադրամներ խմբագրել

2012 թվականի շարք
Պատկեր Անվանական գին
(ռենդով)
Չափսեր
(մմ)
Հիմնական
գույներ
Նկարագրություն Տպագրման
տարեթվեր
Դիմերես Ռևերս Դիմերես Ռևերս Նշագիծ
10 128×70 կանաչ Նելսոն Մանդելայի դիմանկար Ռնգեղջյուրի գլուխ Նելսոն Մանդելա 2012
2013
2016
Պատկեր:20-rand-vorn-muster.jpg 20 134×70 շագանակագույն փղի գլուխ
50 140×70 վարդագույն—կարմիր Առյուծի գլուխ
100 146×70 բաց կապույտ Աֆրիկյան գոմեշի գլուխ
200 152×70 նարնջագույն-դեղին Ընձառյուծի գլուխ

2018 թվականի թղթադրամներ խմբագրել

2018 թվականի շարք
Պատկեր Անվանական գին
(ռենդերով)
Չափսեր
(մմ)
Հիմնական
գույներ
Նկարագրություն Տպագրման
տարեթիվ
Դիմերես Ռևերս Դիմերես Ռևերս Նշագիծ
10 128×70 կանաչ Նելսոն Մանդելայի
դիմանկար
Երիտասարդ Մանդելան և նրա հայրենիքը Մֆեզո Նելսոն Մանդելա 2018
20 134×70 շագանակագույն Երիտասարդ Մանդելան և նրա տունը Սոուետո
50 140×70 կարմիր Երիտասարդ Մանդելան և նրա ձեռբակալության վայրը Խովիկաի մոտ
100 146×70 կապույտ Երիտասարդ Մանդելան եւ նրա բանտարկության վայրը Ռոբեն Այլենդում
200 152×70 նարնջագույն Երիտասարդ Մանդելան և նրա արձանը միության շենքի մոտ

Փոխարժեքի ռեժիմ խմբագրել

Ներկայումս ՀԱՀ կիրառում է փոխարժեքի լողացող կուրս։ Փոխարժեքի քաղաքականության արդյունավետության չափանիշը ինֆլյացիայի ցուցանիշներն են։

 
Հարավաֆրիկյան ռենդի կուրսի համեմատությունը ԱՄՆ դոլարի նկատմամբ 1990 թվականից


ZAR ներկա փոխարժեքները
Google Finance կայքից՝: AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
XE.com կայքից՝ AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
OANDA.com կայքից՝ AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD


Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ЮАРБ, 2012, Раздел South African currency
  2. Free Dictionary, 2011, Статья Rand
  3. Давидсон, 1972, էջ 58—59
  4. См., например, Деловая ЮАР, 2008, где встречаются оба наименования с преобладанием слова «ранд»
  5. МИД, 2012, Раздел «Южно-Африканская Республика (справочная информация)»
  6. Посольство РФ, 2012, Раздел «Оформление виз иностранным гражданам — близким родственникам граждан России»
  7. Посольство ЮАР, 2010, Раздел «Информация»
  8. УЦОВ, 1985
  9. ОКВ, 1986
  10. ОКВ, 2000
  11. КВ ФНС, 2010
  12. 12,0 12,1 Грамота.ру, 2000—12, Запрос «Ранд»
  13. СЭФ, 2012, Статья «Ранд»
  14. ВСМ, 1987, էջ 278—280
  15. АРСОЛ, 2008, Статья Rand
  16. АРЭС, 2001, Статья Rand
  17. БСЭ
  18. НС, 1980, Статья «Рэнд»
  19. СН, 1993, Статья «Ранд»
  20. СЭС, 2006, Статья «Ранд»
  21. «South African Reserve Bank New Banknotes — One of a Kind». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել