Ռոբեն Այլենդ (աֆրիկաանս՝ Robbeneiland), կղզի Ատլանտյան օվկիանոսում, տեղակայված է Սեղանաձև ծովախորշում, Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքի Բլուբերգշտրանդի արվարձանից 6,9 կմ արևմուտք։ Անվանումը գալիս է հոլանդերենից և նշանակում է «փոկերի կղզի»։ Կղզին ունի օվալաձև տեսք, 3,3 կմ ձգվում է հյուսիսից հարավ, 1,9 կմ լայնությամբ, 5,08 կմ2 տարածքով[1]։ Կղզին հարթ է և ծովի մակարդակից մի քանի մետր բարձրության վրա, որպես էրոզիայի արդյունք։ Նոբելյան մրցանակի դափնեկիր և Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան բանտարկության 27 տարիներից 18-ն անց է կացրել այստեղ նախքան ապարտհեյդի անկումը։ Առ այսօր Ռոբեն Այլենդի երեք նախկին բանտարկյալներ դարձել են Հարավային Աֆրիկայի նախագահ՝ Նելսոն Մանդելան, Կգալեմա Մոտլանտեն[2] և Ջեյկոբ Զուման։

Ռոբեն Այլենդ
Տեսակprison island?
Երկիր ՀԱՀ
Վարչատարածքային միավորՔեյփթաուն
Մասն էLiberation Heritage Route?
Երկարություն3,2 կմ
Լայնություն1,3 կմ
Մակերես5,18 կմ² և 475 հեկտար
Քարտեզ
Քարտեզ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 916
ռուս..անգլ..ֆր.

Ռոբեն Այլենդը Հարավային Աֆրիկայի ազգային ժառանգության վայր է, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության վայր[3][4]։

Պատմություն խմբագրել

 
Ռոբեն Այլենդը երևում է Սեղանաձև լեռան գագաթից դեպի Սալդանհա ծովախորշ

17-րդ դարի վերջից Ռոբեն Այլենդն օգտագործվել է հիմնականում քաղաքական բանտարկյալների մեկուսացման համար։ Հոլանդացի տեղաբնակներն առաջինն էին, որոնք Ռոբեն Այլենդն օգտագործեցին որպես բանտ։ Բանտի առաջին կալանավորը, հավանաբար, Օտշումատոնն էր 17-րդ դարի կեսերին։ Բանտի վաղ մշտական բնակիչների թվում էին տարբեր հոլանդական գաղութներից քաղաքական ղեկավարներ։

Երբ բրիտանական արքայական նավատորմը 1781 թվականի Սալդանհայի ծովախորշի ճակատամարտում գրավեց մի քանի հոլանդական East Indiamen նավեր, մի վան թիավարեց դիմավորելու բրիտանական ռազմանավերին։ Նավի տախտակամածին «Տերնատեի և Տիդորեի թագավորներն էին և համապատասխան ընտանիքների իշխանները»։ Հոլանդացիները նրանց երկար պահեցին «Փոկերի կղզում», այնուհետև տեղափոխեցին Սալդանհա ծովախորշ[5]։

1806 թվականին շոտլանդացի կետորս Ջոն Մուրեյը կղզու հյուսիսարևելյան ափին բացեց կետորսության կայան, որը հայտնի դարձավ Մուրեյի ծովախորշ, 1939-1940 թվականներին կառուցված ներկայիս նավահանգստի կողքին[6][7]։

1819 թվականի Գրեհամսթաունի անհաջող ապստամբությունից հետո, կոսա հինգերորդ պատերազմի ժամանակ բրիտանական գաղութատիրական կառավարությունը աֆրիկյան առաջնորդ Մականդա Նեքսելին կղզում դատապարտեց ցմահ ազատազրկման[8]։ Բանտից փախչելիս նա խեղդվեց Սեղանաձև ծովախորշի ափին[9][10]։

Կղզին նաև օգտագործվել է որպես բորոտանոց և կենդանիների կարանտին կայան[11]։ 1845 թվականին, երբ Hemel-en-Aarde (երկինք ու երկիր) բորոտանոցն անհարմար դարձավ, այստեղից բորոտային գաղութը տեղափոխեցին Ռոբեն Այլենդ։ Սկզբում սա կատարվեց կամավոր հիմունքներով, և բորոտներն ազատ էին արձակվում կղզուց, եթե նման ցանկություն ունեին[12]։ 1891 թվականի ապրիլին դրվեց 11 նոր շենքերի հիմքը։ 1892 թվականի մայիսին Բորոտության ռեպրեսիաների ակտի ընդունումից հետո ընդունումը այլևս կամավոր չէր, և բորոտների շարժումը սահմանափակված էր։ Մինչև 1892 թվականին միջին հաշվով մոտ 25 բորոտներ էին ընդունվում Ռոբեն Այլենդ, սակայն 1892 թվականին այդ թիվը հասավ 338-ի, 1893 թվականին՝ 250-ի[12]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կղզին ամրացվեց, և Քեյփթաուն քաղաքի պաշտպանության համար տեղադրվեցին BL 9.2 և 6 հրանոթներ։

1961 թվականից Ռոբեն Այլենդը Հարավային Աֆրիկայի կառավարությունն օգտագործել է որպես բանտ քաղբանտարկյալների և դատապարտված հանցագործների համար։ 1969 թվականին, ի հիշատակ Մադուրայի արքայզն Սայեդ Աբդուրահման Մոթուրուի, կառուցվել է Մոթուրու Քրամատը, որն այժմ սուրբ վայր է Ռոբեն Այլենդ ժամանող մուսուլման ուխտագնացների համար։ Մոթուրուն եղել է Քեյփթաունի առաջին իմամներից մեկը և աքսորվել է 1740-ականների կեսերին։ Նա մահացել է կղզում 1754 թվականին։ Մուսուլման քաղբանտարկյալները նրա աճյունատուփի մոտ հարգանքի տուրք էին մատուցում, նախքան կղզուց հեռանալը։

1991 թվականին քաղբանտարկյալների համար առավելագույն անվտանգության բանտը փակվել է։ Քրեական բանտարկյալների միջին անվտանգության բանտը փակվել է հինգ տարի անց[13]։

Ապարտեյդ ռեժիմի վերացմամբ, կղզին դարձել է համաշխարհային ճանաչում ունեցող տեսարժանություն։ Այն ղեկավարվում է Ռոբեն Այլենդի թանգարանի (RIM) կողմից, որը գործում է նույն վայրում։ 1999 թվականին կղզին ճանաչվեց Համաշխարհային ժառանգության վայր։ Ամեն տարի հազարավոր այցելուներ Վիկտորիա և Ալֆրեդ ութերֆրոնթից լաստանավերով հասնում են կղզի։ Կղզու վրա գտնվող բոլոր հողերը պատկանում են Հարավային Աֆրիկային, բացառությամբ կղզու եկեղեցուց։ Այն բաց է ամբողջ տարին՝ կախված եղանակային պայմաններից։

Կղզու մուտք խմբագրել

Ռոբեն Այլենդ կարելի է հասնել Քեյփթաուի ութերֆրոնթից։ Շրջագայությունները կատարվում են օրը երեք անգամ մոտավորապես 3,5 ժամ տևողությամբ. լաստանավային ուղևորություն դեպի կղզի և հետադարձ, կղզու վրա գտնվող պատմական վայրերի շրջագայություն, որոնք կազմում են Ռոբեն Այլենդ թանգարանի մի մասը։ Դրանք են կղզու գերեզմանոցը, չօգտագործված կրաքարի քարհանքը, Ռոբերտ Սոբուկվեի տունը, Բլուսթոուն քարհանքը, բանակը, նավատորմը, ինչպես նաև Նելսոն Մանդելայի բանտախուցը[14]։

Ռոբեն Այլենդի փարոս խմբագրել

 
Ռոբեն Այլենդի փարոսը

Պայմանավորված Ռոբեն Այլենդի ծովային վտանգներով՝ Քեյփթաունի նահանգի գաղութների առաջին նահանգապետ Յան վան Ռիբեկը պատվիրեց գիշերը կղզու ամենաբարձր կետում՝ Ֆայր բարձունքի (այժմ՝ Մինտո Հիլ) վրա, հսկայական խարույկ վառել, որը զգուշացում կլիներ կղզուն մոտեցող Հոլանդական արևելահնդկական ընկերության նավերի համար։

1865 թվականին Ռոբեն Այլենդի Մինտո Հիլում ավարտվեց փարոսի կառուցումը[15]։ Ցիլինդրավոր քարե փարոսը, որն իր հենքում ունի լապտերների տուն, ունի 18 մետր բարձրություն, գագաթին կա լուսարձակ։ 1938 թվականին ճրագը փոխարինվեց էլեկտրականով։ Պտտվող լամպի փոխարեն փարոսն օգտագործում է առկայծող լուսարձակ, որը յուրաքանչյուր 7 վայրակյանում առկայծում է 5 վայրկյան տևողությամբ։ 46000 կանդելա ճառագայթը սպիտակ լույս է արձակում ՍԵղանաձև ծովախորշից։ Այն տեսանելի է 24 ծովային մղոն հեռավորության վրա[16]։ Երկրորդական կարմիր լույսը գործում է որպես նավիգացիոն օգնություն օվկիանոսի հարավ-արևելք նավարկող նավերի համար։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Weideman, Marinda (June 2004). "ROBBEN ISLAND'S ROLE IN COASTAL DEFENCE, 1931–1960". Military History Journal: The South African Military History Society. 13 (1). Retrieved 17 September 2012.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Avian Demography Unit: Robben Island». Department of Biological Sciences, University of Cape Town. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  2. «New S. Africa president sworn in». BBC News. 2008 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 22-ին.
  3. «9/2/018/0004 - Robben Island, Table Bay». South African Heritage Resources Agency. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. «Robben Island». UNESCO. Վերցված է 2011 թ․ հունիսի 2-ին.
  5. The New Annual Register, Or General Repository of History ..., (October 1781), Vol. 2, p.90.
  6. Peires, Jeffrey B. (1989). The Dead Will Arise: Nongqawuse and the Great Xhosa Cattle Killing Movement of 1856–7. Indiana University Press. էջ 301. ISBN 9780253205247.
  7. Deacon, Harriet, ed. (1996). The Island: A History of Robben Island, 1488–1990. New Africa Books. էջեր 4–5. ISBN 9780864862990.
  8. Frederick Marryat. The Mission; or Scenes in Africa. London: Nick Hodson. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 10-ին.
  9. «Christianity in Africa South of the Sahara: 19th Century Xhosa Christianity». Bethel University. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 10-ին.
  10. Edwin Diale (1979). «Makana». African National Congress. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 10-ին.
  11. Winston Churchill (1900). London to Ladysmith via Pretoria. London: Longmans, Green, and Co. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 10-ին.
  12. 12,0 12,1 Newman, George (1895). Prize essays on leprosy. London: The Society. էջ 194.
  13. Chronology Արխիվացված 15 Փետրվար 2010 Wayback Machine, Robben Island Museum website, retrieved 8 June 2013
  14. «Robben Island tours». Robben Island Museum. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  15. William Henry Rosser, James Frederick Imray (1867). The Seaman's Guide to the Navigation of the Indian Ocean and China Sea. J. Imray & Son. էջ 280. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 4-ին.
  16. «Robben Island Lighthouse». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբեն Այլենդ» հոդվածին։