Հարավաֆրիկյան դրամահատարան

Հարավաֆրիկյան դրամահատարան, մասնավոր դրամահատարան Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որը Հարավաֆրիկյան պահուստային բանկի անունից պատասխանատու է Հարավային Աֆրիկայի ռենդ բոլոր մետաղադրամների արտադրության համար։ Գտնվելով Սենտուրիոնում, Գոտենգ նահանգ, Պրետորիայի մոտ, դրամահատարանն արտադրում է մետաղադրամներ և պլանչետներ (ֆլան) ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկաների համար[1]։

Հարավաֆրիկյան դրամահատարան
Տեսակդրամահատարան
Հիմնադրված է1890
ՎայրCenturion, Ցվանե, Գաուտենգ, ՀԱՀ
Երկիր ՀԱՀ
Կայքsamint.co.za

Պատմություն խմբագրել

Հարավաֆրիկյան Հանրապետությունում ոսկու հայտնաբերումից հետո, Վիտվատերսռենդյան ոսկու տենդի պատճառով, Երկրի նախագահ Պաուլուս Կրյուգերը որոշում է կայացրել դրամահատարան ստեղծել, որը հիմնադրվեց 1890 թվականի հուլիսի 6-ին և բացվեց 1892 թվականին Պրետորիայում։ Մի քանի տարի անց երկիրը գրավեցին բրիտանացիները, որոնք ստեղծեցին Տրանսվաալ գաղութը, իսկ դրամահատարանը փակեցին, երբ ֆունտ ստեռլինգը համարվեց օրինական վճարամիջոց:։ 1919 թվականի Դրամահատման ակտի համաձայն, բրիտանացիները 1923 թվականի հունվարի 1-ին հիմնադրեցին Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանի մասնաճյուղը, որն արտադրել է 83,114,575 ֆունտ ստերլինգի սովերեն ոսկե մետաղադրամներ։ Երբ Հարավային Աֆրիկան սկսեց խզել կապերը Մեծ Բրիտանիայի հետ, դրամահատարանը 1941 թվականի հունիսի 30-ին փակվեց և հետագայում վերաբացվեց այժմյան Հարավային Աֆրիկայի դրամահատարան անունով[2][3]։

Արտադրանք խմբագրել

Արտադրանքի մեծ մասը շրջանառության մետաղադրամներ են և հուշադրամներ։ Դրանց թվում են.

Հանրահայտ Կրյուգերանդ ոսկե մետաղադրամները հատվել են այստեղ 1967 թվականին։ 1996 թվականից սկսած Սենտուրիոնում, Գոտենգ, դրամահատարանն իրականացնում է մանրածախ առևտուր, և գործում է թանգարան[5]

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «About us». South African Mint. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  2. «The History of the South African Mint». southcapecoins.co.za. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  3. «A History of the South African Mint». providentmetals.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  4. www.samint.co.za. Collector Coins > Proof Coin Manufacture. Retrieved 2010-12-04.
  5. www.samint.co.za. Coin World. Retrieved 2010-12-04.