Հարալդ Տամմեր (էստ․՝ Harald Tammer, հունվարի 9, 1899(1899-01-09)[1], Տալլին, Ռուսական կայսրություն - հունիսի 6, 1942(1942-06-06)[1], Unzhlag, Semyonovsky District, Նիժնի Նովգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի լրագրող և ծանր ատլետ, աշխարհի չեմպիոն։ Որպես ծանրորդ` 1922 թվականին նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոս, 1924 թվականին՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ[2]։ Որպես աթլետ՝ մրցել է 1920 և 1924 թվականների Օլիմպիական խաղերի գնդի հրման մրցաշարում՝ համապատասխանաբար զբաղեցնելով վեցերորդ և տասներկուերորդ տեղերը։ 1920 թվականին եղել է Էստոնիայի օլիմպիական դրոշակակիրը[3], 1928 և 1936 թվականներին՝ Էստոնիայի օլիմպիական թիմի ներկայացուցիչ[4]։

Հարալդ Տամմեր
էստ․՝ Harald Tammer
Դիմանկար
Ծնվել էհունվարի 9, 1899(1899-01-09)[1]
ԾննդավայրՏալլին, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 6, 1942(1942-06-06)[1] (43 տարեկան)
Մահվան վայրUnzhlag, Semyonovsky District, Նիժնի Նովգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Էստոնիա
Մասնագիտությունծանրամարտիկ, լրագրող, թեթևատլետ և քաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Էստոնիայի կարմիր խաչի երկրորդ աստիճանի շքանշան
 Harald Tammer Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Հարալդ Տամմերը ծնվել է 1899 թվականին Ռևելում (Ռուսական կայսրություն1916 թվականին դարձել է գնդի հրման Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ սկավառակի և մուրճի նետումից՝ բրոնզե մեդալակիր։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կամավոր մեկնել է ռազմաճակատ, հետագայում մասնակցել Էստոնիայի անկախության համար մղվող պատերազմին։

1920 թվականին Անտվերպենում կայացած Օլիմպիական խաղերում եղել է Էստոնիայի հավաքականի դրոշակակիրր և գնդի հրման մարզաձևում գրավել վեցերորդ տեղը։ Այնուհետև զբաղվել է ծանրամարտով և 1922 թվականի աշխարհի առաջնությունում նվաճել ոսկե մեդալ։ 1924 թվականին Փարիզի Օլիմպիական խաղերում ծանրամարտում նվաճել է բրոնզե մեդալ, գնդի հրումից զբաղեցրել 12-րդ տեղը։

1931–1933 թվականներին սովորել է Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում։

1921-1928 թվականներին Հարալդ Տամմերը եղել է «Eesti Spordileht»-ի խմբագիրը, 1933-1940-ական թվականներին` «Eesti Päevaleht»-ի։ 1933-1940 թվականներին եղել է Էստոնիայի ազգային օլիմպիական կոմիտեի խորհրդի անդամ, 1937-1940 թվականներին՝ Էստոնիայի խորհրդարանի անդամ։ 1940 թվականին կարճ ժամանակահատվածում եղել է «Revue Baltique»-ի խմբագիրը։ 1941 թվականի փետրվարին մեղադրվել է Էստոնիայի զինված ուժերի համար լրտեսության մեջ, ձերբակալվել է ՆԳԺԿ-ի կողմից և արտաքսվել Ռուսաստան։ Մեկ ու կես տարի անց մահացել է Նիժնի Նովգորոդի մարզի Սեմյոնով քաղաքի Սուխոբեզվոդնի երկաթուղային կայարանի մոտակայքում գտնվող Ունժենսկի ճամբարում։

Մրցանակներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Eesti spordi biograafiline leksikon (эст.)
  2. Հարալդ Տամմերի մասին chidlovski.net կայքում
  3. «Olympic History of Estonia». Olympics at Sports-Reference.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  4. «Harald Tammer Bio, Stats, and Results». Olympics at Sports-Reference.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարալդ Տամմեր» հոդվածին։