Ազդրապուխտ, խոզապուխտ, մսամթերք, որը պատրաստում են մսացու կամ բեկոնացու խոզի մսեղիքի կոնքազդրային կամ ուսաթիկնային մասերից։

Ազդրապուխտ
Տեսակսննդային բաղադրամաս
Ենթատեսակխոզի միս, խոզի մսով ուտեստ, երշիկեղեն և whole-muscle cut?
 Ham (food) Վիքիպահեստում

Ազդրապուխտը օգտագործում են որպես սառը խորտիկ, ինչպես նաև տապակում պոմիդորով և սոխով։ Սառը վիճակում մատուցելիս՝ ազդրապուխտը բարակ կտրտում են մկանաթելքերին ուղղահայաց, շարքերով դասավորում սկուտեղի մեջ և զարդարում մաղադանոսով և հազարի տերևներով։ Խավարտը՝ թարմ կամ թթու վարունգ, կաղամբ, պոմիդոր։ Տապակած ազդրապուխտի հետ մատուցում են կանաչ ոլոռ, լոբի, կարտոֆիլախյուս։

Ազդրապուխտը պահում են առանց կտրատելու՝ մութ, զով տեղում։ Սառնարանում ազդրապուխտը կարելի է պահել մինչև 2 օր՝ ցելոֆանի մեջ։ Եփած, կտրտած ազդրապուխտը անհրաժեշտ է օգտագործել նույն օրը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տնային տնտեսության հանրագիտարան, Երևան, ՀՀՀ, 1997, էջ 128։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազդրապուխտ» հոդվածին։