Գյուդնի Յոհաննեսոն
Գյուդնի Տորլասիուս Յոհաննեսոն (իսլ.՝ Guðni Thorlacius Jóhannesson, հունիսի 26, 1968[1][2][3][…], Ռեյկյավիկ, Իսլանդիա), պատմաբան, թարգմանիչ և դասախոս, Իսլանդիայի նախագահը՝ սկսած 2016 թվականի օգոստոսի 1-ից (ամենաերիտասարդ նախագահը երկրի պատմության մեջ)[4][5]:
Գյուդնի Յոհաննեսոն | |
![]() | |
Իսլանդիայի 6-րդ նախագահ | |
Նախորդող՝ | Օուլավյուր Ռագնար Գրիմսոն |
---|---|
Ծննդյան օր՝ | հունիսի 26, 1968[1][2][3][…] (52 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ռեյկյավիկ, Իսլանդիա |
Ամուսին ՝ | Էլիզա Ռեյդ և Elín Haraldsdóttir? |
Հայր՝ | Յոհաննես Սայմյունդսոն |
Մայր՝ | Մարգարետ Թորլակիուս |
Պարգևներ՝ | Փղի շքանշան, Սերովբեների արքայական շքանշան, Ֆինլանդիայի Սպիտակ վարդի շքանշանի Մեծ խաչ շղթայով, Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ և «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ |
ԿենսագրությունԽմբագրել
Գյուդնի Տորլասիուս Յոհաննեսոնը ծնվել է 1968 թվականի հունիսի 26-ին Ռեյկյավիկում:
1987 թվականին ավարտել է Ռեյկյավիկի համալսարանը, իսկ 1991 թվականին՝ Ուորիքի համալսարանը։ Ստացել է պատմական և քաղաքական գիտությունների բակալավրի աստիճան: Համալսարանում սովորել է ռուսերեն և գերմաներեն[6][7]: 1997 թվականին ավարտել է Իսլանդական համալսարանի պատմության բաժնի մագիստրատուրան, իսկ 1999 թվականին՝ Օքսֆորդի համալսարանի մագիստրատուրան: Մարիա թագուհու լոնդոնյան համալսարանում ստացել է գիտությունների դոկտորի աստիճան:
Որպես դասախոս՝ աշխատել է Իսլանդիայի համալսարանում, Ռեյկյավիկի համալսարանում, Բիֆրյոստի համալսարանում և Լոնդոնի համալսարանում: 2016 թվականի հուլիսից Իսլանդիայի համալսարանի պրոֆեսոր է: «Ձողաձկան պատերազմի» և 2008-2011 թվականների Իսլանդիայի ֆինանսական ճգնաժամի պատմությունների մասնագետ է:
Գրել է երկրի նախկին նախագահների՝ Գյուննար Թորոդսենի և Քրիստյաուն Էլդյաուդնի ինքնակենսագրությունները, թարգմանել է Սթիվեն Քինգի որոշ գրքեր:
2016 թվականի մայիսի 5-ին առաջադրվել է որպես Իսլանդիայի նախագահի թեկնածու և 2016 թվականի հունիսի 25-ին հաղթել նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 39,1 %-ը և առաջ անցնելով կին գործարար Հալլու Թոմասդոտիրից (27,9 %): Յոհաննեսոնն այդ ժամանակ, ինչպես Իսլանդիայի բնակչության 10%-ը, ներկա էր ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը[8]:
Յոհաննեսոնը չի հարում որևէ քաղաքական կուսակցության և համարվում է եվրոսկեպտիցիստների հետևորդ[9]: Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում իսլանդացիներին խոստացել է «չքաղաքականացված նախագահություն», հանրաքվեի ինստիտուտի ներմուծում[10] և բացահայտորեն խոսել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին[11]:
Նախագահի պաշտոնը ստանձնել է 2016 թվականի օգոստոսի 1-ին , իսկ նույն տարվա դեկտեմբերին ունեցել է աննախադեպ բարձր վարկանիշ՝ 97,3 %[12]:
Աշխարհի մի շարք երկրներում կաթոլիկ քահանաների տարբեր հանացագործությունների մասին լուրերից հետո պաշտոնապես հրաժարվել է կաթոլիկ հավատքից: Հայտարարել է առ Աստված հավատի նկատմամբ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի գերակայության մասին[13][14][15]:
Վերընտրվել է 2020 թվականի ընտրություններում՝ ստանալով ձայների 92,18 %-ը։
Իր նախագահության սկզբում հեղինակել է 20-րդ դարի Իսլանդիայի պատմության մասին 7 գիրք։
Անձնական կյանքԽմբագրել
ԸնտանիքԽմբագրել
Հայր - Յոհաննես Սեմունդսոն (1941-1983), հանդբոլի մարզիչ և ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ
Մայր - Մարգրեթ Թորլացիուս, դասախոս և լրագրող
Եղբայրներ - Պատրիկ (ծնվել է 1972 թվականին, հանդբոլիստ և մարզիչ) և Ջոն (ինժեներ-համակարգող)
Կին - Էլիզա Ռեյդ, ըստ ծագման՝ կանադուհի
Երեխաներ - մեկ դուստր առաջին ամուսնությունից, և չորս երեխա երկրորդ ամուսնությունից[16]
ՀետաքրքրություններԽմբագրել
Պատանեկության տարիքից Յոհաննեսոնը կիսապրոֆեսիոնալ ձևով խաղացել է հանդբոլ (եղբոր՝ Պատրիկի հետ նույն թիմում):
Մանուկ հասակից երկրպագում է «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբին[17]: Հաճախակի է ներկա գտնվում ազգային հավաքականի խաղերին, այդ թվում՝ արտասահմանում (մասնավորապես, 2017 թվականի հոկտեմբերի 9-ին կայացած աշխարհի առաջնության որակավորման որոշիչ խաղին, որտեղ Իսլանդիայի հավաքականը խաղում էր Կոսովոյի հավաքականի հետ)` գտնվելով սովորական տրիբունայում շարքային երկրպագուների հետ միասին[18]:
ՄրցանակներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://ugla.hi.is/pub/hi/simaskra/cv_en/c8861dcbb1a1.pdf
- ↑ 2,0 2,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Новым президентом Исландии стал историк Гудни Йоханнессон
- ↑ «Гудни Йоханссон избран президентом Исландии»։ Коммерсантъ։ 2016-06-26։ Վերցված է 2016-06-27
- ↑ Breaking: Iceland elects new President — Iceland Monitor
- ↑ Избранный президент Исландии по-русски оценил игру своей сборной
- ↑ Денис Пилаш. Левые на краю света. Часть 2: Исландия // Спільне (журнал). — 12.01.2017
- ↑ Milne Richard, Correspondent Nordic (հունիսի 26, 2016)։ «Iceland elects university historian as president»։ Financial Times։ ISSN 0307-1766։ Վերցված է 2016-06-26
- ↑ Guðni lýsir yfir framboði Rúv. Skoðað 5. maí 2016.
- ↑ Желтов М. В. (2016-07-03)։ «Исландцы избрали президентом университетского профессора»։ ИнтерИзбирком։ Վերցված է 2016-07-12
- ↑ Vinsældir forseta í tölu sem sést eiginlega aldrei segir prófessor
- ↑ Hversu sjálfstæð þjóð eru Íslendingar ef litið er til sjálfstæðisbaráttu, inngöngu í EES og hugsanlegrar inngöngu í ESB? Evrópuvefurinn. Skoðað 15. maí 2016
- ↑ Hver er þessi Guðni Th.?
- ↑ «Guðni Th sagði sig úr kaþólsku kirkjunni»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-05-ին։ Վերցված է 2018-11-04
- ↑ Hver er þessi Guðni Th.? Mbl.is. Skoðað 5. maí 2016.
- ↑ «Президент Исландии: при Моуринью «МЮ» не повторит провалов последних лет»։ Чемпионат.com։ 2016-07-04։ Վերցված է 2016-07-04
- ↑ Президент Исландии смотрел матч с Косово вместе с болельщиками на обычной трибуне
- ↑ Danish Royal Family held a gala dinner for Iceland’s President
- ↑ State Visit from Iceland
- ↑ Ledare: Norden hör ihop — stärk samarbetet
- ↑ Statsbesök från Island — dag 1
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գյուդնի Յոհաննեսոն կատեգորիայում։ |