Հանոյի Գրականության տաճար

Հանոյի Գրականության տաճար (վիետ․՝ 文廟), պագոդային համալիր Վիետնամում, երկրի առաջին համալսարանը, համարվել է Հանոյի հարավային միջնաբերդը։

Հանոյի Գրականության տաճար
Տեսակհուշարձան և մշակութային ժառանգության օբյեկտ
Հիմնադրված է1070[1]
ՀիմնադրիրLý Thánh Tông?
Երկիր Վիետնամ
ՏեղագրությունՀանոյ
Հանոյի Գրականության տաճար (Վիետնամ)##
Հանոյի Գրականության տաճար (Վիետնամ)
Հանոյի Գրականության տաճար, Վիետնամ
 Temple of Literature, Hanoi Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Գրականության տաճարը հիմնադրվել է 1070 թվականին, Լի դինաստիայի երրորդ կայսեր Լի Թանհանգի կողմից, որը տաճարն ընծայել է չինացի ուսուցիչ և փիլիսոփա Կոնֆուցիոսին։ 1076 թվականին շինության տարածքում հիմնվել է համալսարան, որտեղ կարող էին սովորել թագաժառանգներն ու մանդարինի որդիները։ Երեխաներին դասավանդել են կոնֆուցիականության հինգ սուրբ գրքերը և դավանական գրքեր։ 1442 թվականից տաճարում յուրաքանչյուր երեք տարի մեկ անցկացվել է դոկտորական դիպլոմներ հանձնելու արարողություն։ Լե Թանհանգի պատվերով, որպես իմաստության խորհրդան, քարերի վրա փորագրվել են այն աշակերտների անունները, որոնք հաջողությամբ են հանձնել քննությունները և արժանացել են դափնեկրի[2]։

117 այդպիսի ցուցակից, որոնք գրվել են 1484-1780 թվականներին, պահպանվել են 82 քարակոթող։ Դրանք գտնվում են տաճարի երրորդ գավիթում։ Այդ գրառումներում նշված են 1304 ազգանուններ, որոնց հիմնական մասը վիետնամական ծագմամբ է։

1802 թվականին Զյա Լոնգ կայսրը համալսարանը տեղափոխել է Խյու՝ նոր մայրաքաղաք։ Տաճարը մի քանի անգամ ավերվածության է ենթարկվել։ 1920 և 1956 թվականներին տաճարում վերականգնողական աշխատանքներ են ընթացել։ 2000 թվականին ավանդական շիննյութերով տաճարն ամբողջովին վերանորոգվել է և ստացել նախնական տեսքը։

Համաշխարհային ժառանգություն

խմբագրել

2010 թվականի մարտին տաճարը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վավերագրական ժառանգության մաս[3]

Նախագիծ

խմբագրել

Տաճարը նման է Շանդուն նահանգի Ցյուֆու քաղաքին, որտեղ ծնվել է Կոնֆուցիոսը։ Համալիրը ընդգրկում է 350х70 մետր (մոտ 2,5 հեկտար) տարածք։ Տարածքում աճում են 5 տեսակի ծառ, որոնք խորհրդանշում են 5 տարր՝ կրակ, ջուր, հող, ծառ, մետաղ։ Կենտրոնական ճանապարհը խորհրդանշում է Կոնֆուցիոսի ճանապարհը։ Այն ունի մի քանի դարպաս և նախասրահ։ Դարպասների վրա գրված են չինական գրություններ, որոնք բաղկացած են նույն քանակի հիերոգլիֆներից։

Առաջին և երկրորդ գավիթներում կան լճակներ, որտեղ աճում են լոտոսներ և բանյան տեսակի ծառեր, որը բուդդիզմի խորհրդանիշներից է։ Կենտրոնական ճանապարհով միայն կայսրն իրավունք ուներ քայլեր[4], մնացածների համար ճանապարհը նախատեսված էր կողքամասով։ Երրորդ գավիթի մուտքի մոտ գտնվում է Կխյուե Վանի քառակուսի տաղավարը։

Երրորդ գավիթի կենտրոնական մասում գտնվում է լիճ, որի մոտ կա կոթող։ Կոթողի վրա գրված են քննություններ հանձնած մարդկանց անունները։ Ներկայիս երեխաները քննությունից առաջ գալիս են այստեղ, գլխով կպնում կոթողին, որպեսզի ստանան բարձր գնահատականներ։

Չորրորդ գավիթը կոչվում է իմաստունների գավիթ։ Այստեղ տեղակայված են Կոնֆուցիուսի պաշտամունքի տաճարը։ Այն վեր է խոյանում 40 սյուների վրա, որոնց վրա պատկերված են վիշապներ։ Գլխավոր տաճարի մերձակայքում է գտնվում համալսարանի գլխավորի և նրա աշակերտների պաշտամունքի տաղավարը։

Հինգերորդ գավիթում գտնվում է դպրոցի շենքը՝ դասասենյակներով և աշակերտների ննջարաններով։ 1947 թվականին Երկրորդ հնդկաչինական պատերազմի ժամանակ ֆրանսացի զինվորականների ռմբակոծությունից շենքը վնասվել է[5]։ 2000 թվականին այն վերանորոգվել է։

Քանդակներ

խմբագրել

Չնայած կոնֆուցիականության նկատմամբ կռապաշտության արգելքին՝ տաճարում պահպանվում են Կոնֆուցիոսի փայտե արձաններ։ Պահպանվող արձանների մի մասը համալսարանում սովորած աշակերտների արձաններն են[6]։

Հիշատակում

խմբագրել

Տաճարի նկարը պատկերված է 100․000 վիետնամական դոնգի վրա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. (not translated to lzh) 大越史記全書(վեն.) — 1479.
  2. Швейер Анна-Валери Древний Вьетнам / редактор. Смирнов Н. М., переводчик Зубков Н. Н.. — М: Вече, 2014. — 400 с. — (Гиды цивилизаций). — ISBN 978-5-9533-3838-7
  3. Хыу Туан (2011 թ․ հոկտեմբերի 12). «История, высеченная в камнях». Иллюстрированный журнал Вьетнам.
  4. «Храм Литературы (Вьетнам, Ханой) — вОтпуск.ру». Votpusk.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  5. User, Super. «Экскурсии в Хюэ». www.top-vietnam.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)(չաշխատող հղում)
  6. Հայաստանի վարչապետը և տիկինը՝ Վիետնամի Հանոյի գրականության տաճարում

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանոյի Գրականության տաճար» հոդվածին։