Հաննա Ֆորսթեր

ACDHRS գործադիր տնօրեն, Գամբիայի մարդու իրավունքների ակտիվիստ 2001 թվականից առ այսօր

Հաննա Ջ․ Ֆորսթեր (Hannah J. Forster, 1950-ականներ), գամբիացի իրավապաշտպան, 2001 թվականից առ այսօր Ժողովրդավարության և մարդու իրավունքների ուսումնասիրությունների աֆրիկյան կենտրոնի (ACDHRS) գործադիր տնօրեն[1], որը տեղակայված է Բանջուլում (Գամբիա

Հաննա Ֆորսթեր
Ծնվել է1950-ականներ
Քաղաքացիություն Գամբիա
ԿրթությունԳամբիայի ազգային գրադարան, Գանայի համալսարան, Լաֆբորոյի համալսարան և Սուրբ Աննայի առաջադեմ ուսումնասիրության դպրոց
Մասնագիտությունիրավապաշտպան

Կենսագրություն խմբագրել

Ֆորսթերը հաճախել է Սուրբ Հովսեփի նախապատրաստական դպրոց և միջնակարգ դպրոց ( հետագայում՝ Գամբիայի ազգային գրադարան

Կարճ ժամանակ գրասենյակային աշխատանք կատարելուց հետո աշխատել է Գամբիայի ազգային գրադարանում։ Այնուհետև նա ավարտել է Գանայի համալսարանը՝ գրադարանագիտության որակավորում ստանալու համար, այնուհետև Մեծ Բրիտանիայում ավարտել է Լաֆբորոյի համալսարանը (Լեսթերշիրգրադարանային գործ և տեղեկատվական գիտությունների բակալավրի կոչում։ Սուրբ Աննայի առաջադեմ ուսումնասիրության դպրոցում (Պիզա, Իտալիա) նա ստացել է Մարդու իրավունքներ և կոնֆլիկտների կառավարման մագիստրոսի կոչում[2]։

1990 թվականներին նա աշխատել է Ժողովրդավարությունների և մարդու իրավունքների ուսումնասիրությունների աֆրիկյան կենտրոնում (ACDHRS): 2001 թվականի մարտի 11-ին Զոյա Տեմբոյի հանկարծակի մահից հետո Հաննա Ֆորսթերն է նշանակվել ինստիտուտի տնօրեն (մարտի 12)[1][3]։ Նշանակման պահին նա ինստիտուտի ամենաերկարակյաց աշխատողն էր։ Մինչ այդ պաշոնի ստանձնելը, նա Գամբիայի գրադարանի և տեղեկատվական ծառայության նախագահն էր եղել, որը պատասխանատու է Գամբիայի ազգային գրադարանի համար։

ACDHRS- ում իր աշխատանքից բացի, նա ներգրավված է եղել մի քանի այլ կազմակերպություններում։ 2006 թվականից նա Աֆրիկյան ժողովրդավարության ֆորումի նախագահն է և Ժողովրդավարության համաշխարհային շարժման ղեկավարման կոմիտեի անդամ և ժոողովրդավարությունների համայնքի և «Աֆրիկայի կանանց իրավունքների համերաշխության» խորհրդի անդամ (SOAWR): 1992 թվականից մինչև 2009 թվականները եղել է «Մարդու իրավունքների տեղեկատվության և փաստաթղթավորման համակարգերի» (HURIDOCS) խորհրդատու[4]։ 2004-2010 թվականներին նա դասընթացներ է անցկացրել նաև Պրետորիայի համալսարանի (Պրետորիա, ՀԱՀ) Մարդու իրավունքների կենտրոնում։

Կանանց իրավունքներ խմբագրել

Կարևորելով հասարակության մեջ ունեցած կանանց դերը՝ Հաննա Ֆորսթերը համարում է, որ «Կանանց պետք է խրախուսել, որ դուրս գան իրենց հարմարավետության գոտուց և ընդգրկվեն տարբեր ոլորտներ, հետաքրքրվեն իրենց համայնքներում ներառական ժողովրդավարությունը խթանելու իրենց համար շահավետ քաղաքականությամբ և բարեփոխումներով»[5]։ Կանանց իրավունքների պաշտպանությունը, գենդերային հավասար պայմանների ստեծումը նա ներկայացնում է տարբեր հարթակներում[6][7]։

Մրցանակներ խմբագրել

2007-ին նա ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ստացել է «Քաջության կանանց միջազգային մրցանակ», որը նրան է հանձնել Գամբիայում ԱՄՆ դեսպան Յոզեֆ Դ. Ստաֆորդը[8]։

2016 թվականի սեպտեմբերի 21-ին շնորհվել է Kairaba’ Prizeon[9]։

2019 թվականի հոկտեմբերի 20-ին Կամերունի Դուալա քաղաքում տեղակայված Կենտրոնական Աֆրիկայի մարդու իրավունքների պաշտպանների ցանց (REDHAC) կազմակերպությունը «Մարդու իրավունքների պաշտպանների համար արիության մրցանակ» է շնորհել Ժողովրդավարության և մարդու իրավունքների ուսումնասիրությունների աֆրիկյան կենտրոնի (ACDHRS) գործադիր տնօրեն տիկին Հաննա Ֆորսթերին՝ կազմակերպության ցանցի ստեղծման 10-ամյակի կապակցությամբ։ Իր պատասխան խոսքում՝ մեջբերելով Արիստոտելի «Մենք այն ենք, ինչ անընդհատ անում ենք։ Հետևաբար, կատարելությունը գործողություն չէ, այլ սովորություն» խոսքերը, նա ասել է․ «Մեր կոլեկտիվ աշխատանքով մենք ձգտում ենք ստեղծել Աֆրիկա, որտեղ չեն խախտվում մարդու իրավունքները, որն իրոք դարձել է սովորություն, ոչ թե պարզապես գործողություն»[10]։

Ընտանիք խմբագրել

Ֆորսթերն ամուսնացած է և ունի երեխաներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Contact Us – The African Centre for Democracy and Human Rights Studies» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  2. «Hannah Forster» (անգլերեն). Վերցված է 2019-01-22-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  3. «allAfrica.com: ACDHRS' Zoe Tembo Dies, Hannah Forster Appointed Successor». 2001-04-12. Վերցված է 2019-01-22-ին.
  4. «Hannah Forster | HURIDOCS». Վերցված է 2019-01-22-ին.
  5. Sowe, Ndey (2020 թ․ մարտի 5). «Gambia: Hannah Forster Bemoans Women Under-Representation in Positions of Responsibility». allAfrica.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  6. «African Women at the forefront of the fight for human rights – The African Centre for Democracy and Human Rights Studies» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  7. «Chris Gray Memorial Lecture Serie․ 2014 7th Lecture». africana.fiu.edu. Florida International University. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.(չաշխատող հղում)
  8. «Gambia: Hannah Forster Gets 'Women of Courage' Award». Վերցված է 2019-01-22-ին.
  9. «Hannah J. Forster receives 'Kairaba' Peace Prize – The African Centre for Democracy and Human Rights Studies» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  10. «REDHAC honours Mrs. Hannah J. Forster». Monitor Newspaper. 2020 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել