Գանայի համալսարան (անգլ.՝ University of Ghana), ամենահին և խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը Գանայի հանրապետությունում։ Հիմնական մասնաշենքը տեղակայված է Լեգոնում՝ մայրաքաղաք Աքրայի հյուսիսարևելյան արվարձանում։

Գանայի համալսարան
Изображение логотипа
Legon Tower.JPG
Տեսակհասարակական համալսարան, համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Միջազգային անվանումUniversity of Ghana
Կարգախոսլատ.՝ Integri Procedamus
Հիմնադրված է1948
Տիպպետական
ՆախագահՔոֆի Անան
ՌեկտորErnest Aryeetey
Ուսանողներ38 000
ԿամպուսԼեգոն
ԵրկիրFlag of Ghana.svg Գանա[1]
ՏեղագրությունԱքրա, Գանա
Կայքwww.ug.edu.gh

Error: Must specify an image in the first line.

<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%">
Red pog.png
Գանայի համալսարան, Template loop detected: Կաղապար:Տեղորոշման քարտեզ
Commons-logo.svg University of Ghana Վիքիպահեստում

Աֆրիկայի սակավաթիվ համալսարաններից մեկը, որն առաջարկում է կրթական ծրագրեր միջուկային էներգետիկայի (Գանայի ատոմային էներգիայի հանձնաժողովի հետ համատեղ[2]) և ռուսերեն լեզվի (հիմնված է Գանայի լեզվաբանական ինստիտուտի վրա[3]) ոլորտներում։

ՊատմությունԽմբագրել

 
Ոսկե ափի քոլեջի ուսանողներն ու դասախոսները (1957 թվականի հունվար)

Բրիտանական կառավարության կողմից ստեղծվեցին մի քանի հանձնաժողովներ՝ գնահատելու բրիտանական աֆրիկյան գաղութներում բարձրագույն կրթության անհրաժեշտությունը։ 1945 թվականի Ասքվիթի հանձնաժողովը վերջինն էր ութ հանձնաժողովներից և խորհուրդներից, որոնք ստեղծվել էին գաղութային ժամանակաշրջանում (1841 թվականի Մեդենի հանձնաժողով, 1943 թվականի Չեննոնի հանձնաժողով և այլն)։ Ասքվիթի հանձնաժողովը պետք է մշակեր բարձրագույն կրթության ոլորտում գաղութային քաղաքականության ընդհանուր գիծ։ 1948 թվականի Ասքվիթի հանձնաժողովը հիմնեց համալսարանական քոլեջը Աքրայում։ Համալսարանը հիմնադրվել է որպես Լոնդոնի համալսարանի մասնաճյուղ (Ոսկե Ափի քոլեջ)։ Այս բուհը ինքնուրույն անկախ համալսարան է դարձել 1961 թվականին[4]։

ԿառուցվածքԽմբագրել

 
Տնտեսագիտության ամբիոն
 
Աֆրիկյան հետազոտությունների ամբիոն
 
Համալսարանական գրադարան

Համալսարանի ուսումնական ստորաբաժանումները բաժանվում են քոլեջների, ֆակուլտետներ, դպրոցներ և ինստիտուտների։

  • Բժշկական գիտությունների քոլեջ
    • Բժշկական ֆակուլտետ
    • Ստոմատոլոգիական ֆակուլտետ
    • Բժշկական տեխնոլոգիաների ֆակուլտետ
    • Դեղագործական ֆակուլտետ
    • Բուժքույրերի դպրոց
    • «Korle Bu» ուսումնական հոսպիտալ
  • Ագրարային գիտությունների քոլեջ
    • Ագրարային տնտեսություն
    • Ագրարային մեքենայացում
    • Գյուղատնտեսություն
    • Անասնաբուծություն
    • Անասնաբուժություն
    • Երեք հետազոտական կայան
    • և այլն
  • Հասարարական գիտությունների ֆակուլտետ
    • Մարդաբանություն
    • Հնագիտություն
    • Տնտեսություն
    • Աշխարհագրություն և հողագիտություն
    • Համաշխարհային մշակույթ
    • Պատմություն
    • Մեդիա
    • Քաղաքագիտություն
    • Հոգեբանություն
    • Սոցիոլոգիա
    • Հասարակական աշխատանք
  • Բնական գիտությունների ֆակուլտետ
    • Կենսաքիմիա
    • Երկրաբանություն
    • Մաթեմատիկա
    • Հեռահաղորդակցության
    • Կենդանաբանություն
    • Բուսաբանություն
    • Քիմիա
    • Ինֆորմատիկա
    • Գիտություններ երկրի մասին
    • Վիճակագրություն
    • Դիետոլոգիա
    • Օվկիանոսագրություն
    • Ֆիզիկա
    • Ատոմային գիտությունների դպրոց
  • Ճարտարագիտական ֆակուլտետ
    • Սննդամթերքի մշակում
    • Համակարգչային ճարտարագիտություն
    • Ագրարային ճարտարագիտություն
    • Նյութագիտություն
    • Կենսաբժշկական ճարտարագիտություն
  • Արվեստի ֆակուլտետ
    • Դասականություն
    • Լեզվաբանություն
    • Անգլերեն լեզու
    • Ժամանակակից լեզուներ (այդ թվում՝ ռուսերեն[5])
    • Փիլիսոփայություն
    • Աստվածաբանություն
  • Իրավաբանական ֆակուլտետ
  • Բիզնես դպրոց
    • Հաշվապահություն
    • Ֆինանսներ և բանկինգ
    • Մարքեթինգ
    • Կառավարման տեղեկատվական համակարգեր
    • Անձնակազմի կառավարում
    • Առողջապահության պետական կառավարում և մենեջմենթ
  • Այլ ինստիտուտներ և դպրոցներ

Համալսարանում կան նաև 22 հետազոտական ​​կենտրոն, լաբորատորիա և կայան։

Համալսարանի գրադարանը ներառում է հատուկ բաժին հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Գրադարանի հավաքածուն պարունակում է շուրջ 100,000 գիրք, միկրոֆիլմեր և այլ կրիչներ (ներառյալ հազվագյուտ գրքեր և արխիվներ)։ Առաջարկվում է նաև էլեկտրոնային ռեսուրսների հասանելիություն։

Հայտնի շրջանավարտներ և դասախոսներԽմբագրել

ՆշումներԽմբագրել

  1. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  2. http://www.gaecgh.org Ghana Atomic Energy Commission
  3. http://www.gil.edu.gh/web/about-us.php Archived 2017-10-05 at the Wayback Machine. Ghana Institute of Languages - About us
  4. G. F. Daniel (17 April 1998)։ «THE UNIVERSITIES IN GHANA»։ Development of University Education in Ghana։ University of Ghana։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-30-ին։ Վերցված է 10 March 2007 
  5. http://www.gramota.ru/biblio/research/mid/rubric_470 Русский язык за границей

ՀղումներԽմբագրել