Հաննա Ռիգեն (նորվ.՝ Hannah Ryggen, մարտի 21, 1894(1894-03-21)[1][2][3][…], Մալմյո - փետրվարի 2, 1970(1970-02-02)[1][2][3][…], Տրոնհեյմ, Նորվեգիա[4]), նորվեգացի նկարչուհի Շվեդիայից։ Ինքնուս սովորել է գործել մանածագործական դազգահով, որ պատրաստել է նրա ամուսինը` նկարիչ Հանս Ռիգենը[7][7]։

Հաննա Ռիգեն
շվեդ.՝ Hannah Ryggen
Դիմանկար
Ծնվել էմարտի 21, 1894(1894-03-21)[1][2][3][…]
ԾննդավայրՄալմյո
Մահացել էփետրվարի 2, 1970(1970-02-02)[1][2][3][…] (75 տարեկան)
Մահվան վայրՏրոնհեյմ, Նորվեգիա[4]
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունտեքստիլ նկարչուհի
ԱմուսինHans Ryggen?[5]
Պարգևներ և
մրցանակներ
Արքայազն Եվգենի մեդալ և Knight First Class of the Order of St. Olav‎[6]
 Hannah Ryggen Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռիգենը եղել է պացիֆիստ, ով բաժանորդագրվել է սկանդինավյան ֆեմինիստական և ձախ ամսագրերին, ներգրավվել է նորվեգական կոմունիստական կուսակցության և միջազգային բանվորական շարժման մեջ[8]։ Նա իր ուշադրությունն է կենտրոնացրել Եվրոպայում ֆաշիզմի աճին` իր աշխատանքներով ուղղակի պատասխան տալով դրան։ Նրա «Եթովպիա» գոբելենը (1935) ստեղծվել է Բենիտո Մուսոլինիի` աֆրիկյան այդ երկիր ներխուժման առթիվ։ Գոբելենը Պաբլո Պիկասոյի «Գեռնիկա» կտավի հետ ցուցադրվել է 1937 թվականի` Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին[9]։ Այն նաև ցուցադրվել է 1939 թվականին Նյու Յորքում կայացած համաշխարհային ցուցահանդեսին, սակայն այնտեղ կտորով փակված է եղել այն հատվածը, որը ներկայացնում էր Մուսոլինիի գլուխը` մեջը նիզակ խրած[7]։ 1936 թվականին Հաննա Ռիգենը գործել է «Հիտլերյան գորգ» (Hitlerteppet) գոբելենը` անգլուխ երկու կերպարներով, որոնք ծնկի են իջել ծածանվող խաչի դիմաց. նրանցից մեկը կոչվել է Երազանքների մահ, որ ներկայացրել է համակենտրոնացման ճամբարների բռնավորներին ու նացիստների կողմից սպանվածներին։ Ըստ Մարթա Կուզմայի` չնայած Ռիգենը կիսել է Կետե Կոլվիցի հայացքները, ով նույնպես իր ստեղծագործության նյութ է ընտրել ժամանակի սոցիալական, հոգևոր և քաղաքական անկարգությունը, սակայն նա շրջանցել է Կոլվիցի` այլաբանական կերպարներ ստեղծելու հակումը (օրինակ` Սև Աննա)` կերտելով ժամանակի պատմական կերպարների, ովքեր այդ ժամանակ կողմնակից էին բռնատիրական կարգերի` Մուսոլինի, Ադոլֆ Հիտլեր, Հերման Գյորինգ, Յոզեֆ Գեբելս, Ուինսթոն Չերչիլ և նորվեգացի գրող Կնուտ Համսուն[8]։

Իր կյանքի ընթացքում Ռիգենը ստեղծել է մոտ 100 խոշոր գոբելեն։ Հետևելով 17-18-րդ դարերի նորվեգական ժողովրդական տեքստիլի ավանդույթներին` նա իր գործերում պատկերել է կերպարային ու աբստրակտ տարրեր։ Նրա «Henders bruk» աշխատանքը (1949) եղել է առաջին տեքստիլ աշխատանքը, որ ձեռք է բերել Նորվեգիայի ազգային պատկերասրահը։ Ռիգենի 28 աշխատանքներ 1962 թվականին ցուցադրվել են Ստոկհոլմում` ժամանակակից արվեստի ցուցահանդեսում։ Ռիգենը եղել է նաև առաջին նորվեգացի նկարչուհին, ում գործերը ներկայացվել են Վիեննայի Բիենալեում (1964)[9]։ 2012 թվականին նրա տեքստիլ աշխատանքները ցուցադրվել են Կասելի` ժամանակակից արվեստի dOCUMENTA ցուցահանդեսին[10]։

Ցուցահանդես խմբագրել

  • Nasjonalgalleriet. "Hannah Ryggen. Verden i veven" (2015)[11]

Աշխատանքներ խմբագրել

  • "Petter Dass" (1940)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://rkd.nl/explore/artists/305564
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Hannah Ryggen (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 KulturNav — 2015.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119325705 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  6. Dagningen — 1966.
  7. 7,0 7,1 7,2 «Art with a Purpose: Notes on Hannah Ryggen's Tapestries». moussemagazine.it. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  8. 8,0 8,1 Kuzma, Marta, "Hannah Ryggen" (No.067 in 100 Notes - 100 Thoughts / 100 Notizen - 100 Gedanken), dOCUMENTA(13), Hatje Cantz, Germany, 2012
  9. 9,0 9,1 «Hannah Ryggen - Art Dictionary». hatjecantz.de. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  10. «Documenta 13: Hannah Ryggen (Contemporary Art Daily)». contemporaryartdaily.com. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  11. http://www.nasjonalmuseet.no/Hannah+Ryggen.+Verden+i+veven.b7C_wlfIZX.ips

Գրականություն խմբագրել

  • Marit Paasche. Hannah Ryggen - en fri (2016)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաննա Ռիգեն» հոդվածին։