Հաննա Մյուրեյ

անգլիացի դերասանուհի

Հաննա Մյուրեյ (անգլ.՝ Hannah Murray, հուլիսի 1, 1989(1989-07-01)[1], Բրիստոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), բրիտանացի դերասանուհի։

Հաննա Մյուրեյ
անգլ.՝ Hannah Murray
Ծնվել էհուլիսի 1, 1989(1989-07-01)[1] (34 տարեկան)
ԾննդավայրԲրիստոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
ԿրթությունՔուինս Քոլեջ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1989 թվականի հուլիսի 1-ին Մեծ Բրիտանիայի Բրիստոլ քաղաքում՝ համալսարանական դասախոսների ընտանիքում։ Դերասանուհին կարիերան սկսել է 2077 թվականից՝ նկարահանվելով «Կաթնակերներ» երիտասարդական հեռուստասերիալի Քեսիի դերում, որը տարօրինակ և անորեքսիայով տառապող աղջիկ է։ Հաննան իմացել է, որ տեղական թատրոնում, ուր նա հաճախում էր, սերիալի համար անցկացվող քասթինգի մասին և որոշում մասնակցել։ Արդյունքում նա և Էյփրիլ Փիրսոնը՝ Միշելի դերակատարը, դառնում են սերիալի համար ընտրված առաջին դերասանուհիները։

«Կաթնակերներ»-ից հետո 2008 թվականին որպես թատերական դերասանուհի դեբյուտ է ունեցել «That Face» պիեսում՝ Միի դերում[3]։

2010 թվականին «Զրուցարան» թրիլլերում (ռեժիսոր Հիդեո Նիկիտա) և «Որովայն» դրամայում (ռեժիսոր Բենեդեկ Ֆլիգաուֆ) Հաննան նկարահանվել է գլխավոր դերերից մեկում։ Նույն թվականին նա նկարահանվել է «Above Suspicion 2: The Red Dahlia» բրիտանական հեռուստասերիալի երկու էպիզոդում։

2012 թվականին «Գահերի խաղը» սերիալի երկրորդ եթերաշրջանում առաջին անգամ կատարել է Լիլիի (Ջիլի) դերը[4]։ 2013-2017 թվականներին նույն դերն է խաղացել HBO հեռուստանախագծի հաջորդ եթերաշրջաններում։

2013 թվականին՝ 5-ամյա դադարից հետո, Հաննան կրկին խաղացել է «Կաթնակերներ» սերիալում՝ Քեսիի դերում։ Նա նկարահանվել է 7-րդ եթերաշրջանի 2 էպիզոդում՝ պատմելով Քեսիի հետագա կյանքի մասին։

2014 թվականին դերասանուհին նկարահանվել է Գլազկոյի երեք երաժիշտների մասին պատմող «Աստված, օգնիր աղջկան» երաժշտական դրամայում։ Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2014-ի հունվարին «Սանդենս» կինոփառատոնում, որտեղ Մյուրեյը, այլ դերասանների հետ միասին, ստացել է ժյուրիի հատուկ մրցանակ։ Նույն թվականին Հաննան խաղացել է Ժան-Ժակ Բեռնարդի «Մարտին» պիեսի գլխավոր դերում։ Նրա դերակատարումը թատրոնի հանրության և քննադատների կողմից ընդունվել է որպես այդ տարվա ամենագեղեցիկ և գրավիչ ներկայացումներից մեկը։ Այդ դերի համար առաջդրվել է Լոնդոնի անկախ թատրոնի մրցանակին՝ «Լավագույն կանացի կատարում» կատեգորիայում[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007-2013 ս Կաթնակերներ Skins Քեսի Էյնսվորթ
2010 ֆ Զրուցարան Chatroom Էմիլի
2010 ֆ Որովայն Womb Մոնիկա
2011 ֆ Փոքրիկ փառք Little Glory Ջեսիկա
2012-2019 ս Գահերի խաղը Game of Thrones Լիլի
2012 ֆ Մռայլ ստվերներ Dark Shadows հիպի աղջիկ
2013 ֆ Թվային ռադիոկայան The Numbers Station Ռեյչել Դևիս
2014 ֆ Աստված, օգնիր աղջկան God Help the Girl Քեսի
2015 ֆ Լիլի և Քեթ Lily & Kat Քեթ
2016 ֆ Ընտրյալը El elegido Սիլվիա Ագելոֆ
2017 ֆ Դետրոյթ Detroit Ջուլի Էնն

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակներ և անվանակարգեր
Տարի Մրցանակ Կատեգորիա Ֆիլմ կամ սերիալ Արդյունք Ծանոթագրություն
2008 Ոսկե Նիմֆ Դրամատիկական սերիալում լավագույն կանացի դեր Կաթնակերներ Անվանակարգ
2014 ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիա մրցանակ Դրամատիկական սերիալում լավագույն դերասանական կազմ Գահերի խաղը Անվանակարգ
Սանդենս Հատուկ ժյուրիի մրցանակ Աստված, օգնիր աղջկան Հաղթանակ Էմիլի Բրաունինգի և Օլլի Ալեքսանդերի հետ միասին
2015 Տրայբեկա Լավագույն դերասանուհի Բրիջենդ Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1013318587 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «ScreenTerrier: Interview with Hannah Murray». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. «UPDATED: Gilly Cast (Confirmed)». westeros.org. 2011 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 8-ին. {{cite web}}: Invalid |url-status=403 (օգնություն)
  5. «Martine - 2014 - Finborough Theatre». www.finboroughtheatre.co.uk. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաննա Մյուրեյ» հոդվածին։