Հայ Գողգոթան
Հայ Գողգոթան, Գրիգորիս Պալաքյանի Հայոց Ցեղասպանության մասին երկհատոր գիրքն է, որի առաջին հատորը լույս է տեսել Վիեննայում 1922 թվականին, իսկ երկրորդը հեղինակի մահից հետո Փարիզում 1959 թվականին։ Հուշագրությունը հայերի ցեղասպանության պատմության ուսումնասիրության կարևոր սկզբնաղբյուր է։
Հայ Գողգոթան | |
---|---|
Հեղինակ | Գրիգորիս Պալաքյան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հուշագրություն |
Թեմա | Հայոց ցեղասպանություն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Երկիր | Ավստրիա |
Հրատարակման վայր | հ.1 Վիենա, հ.2 Փարիզ |
Հրատարակիչ | Վիեննայի Մխիթարեան վանք |
Հրատարակման տարեթիվ | հ.1 1922, հ.2 1959 |
Թվային տարբերակ | haygirk.nla.am/upload/1512-1940/1901-1940/hay_goxgotan_1922.pdf(հայ.) |
Դեպքերի ականատես
խմբագրել1915 թվականի ապրիլի 24-ին Պալաքյանը հայ մյուս մտավորականների հետ ձերբակալվել է և աքսորվել։ Եղել է Այաշի, Չանկըրի, Չորումի, Եոզկաթի, Թոմարզայի և այլ աքսորավայրերում։ Հրաշքով ազատվելով՝ գերմանացու կերպարանքով, 1918 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս։ 1919 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա, ապա Անգլիա։ Ընտրվել է Մանչեստրի, ապա Մարսելի հայ համայնքների հոգևոր առաջնորդ[1]։
Բովանդակություն
խմբագրելՈրպես ականապես և վերապրող՝ հեղինակը ներկայացնում է հարուստ փաստագրական նյութ։ Հեղինակի անլուր չարչարանքների և զրկանքների հետ մեկտեղ գրքում հանգամանորեն ներկայացված է նաև մի ողջ ժողովրդի տառապանքը՝ աքսորի և մահվան ճանապարհին։ Գրքի կարևոր առավելություններից մեկը՝ հայ մտավորականության և հոգևոր դասի, աքսորի ու ձերբակալությունների մասին տրված հավաստի նյութն է։ Հեղինակը, հայ մյուս երևելիների հետ աքորված լինելով, մանրամասն ներկայացնում է նրանց կյանքի վերջին օրերի պատմությունը[2]։