Գրիգորիս Պալաքյան

հայ հասարակական գործիչ, քահանա

Գրիգորիս Պալաքյան (փետրվարի 4, 1877(1877-02-04)[1], Թոքաթ, Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 8, 1934(1934-10-08)[2], Մարսել), եկեղեցական, ազգային և հասարակական գործիչ։

Գրիգորիս Պալաքյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 4, 1877(1877-02-04)[1]
ԾննդավայրԹոխաթ
Մահացել էհոկտեմբերի 8, 1934(1934-10-08)[2] (57 տարեկան)
Մահվան վայրՄարսել
ԳերեզմանՍեն Պիեռ գերեզմանատուն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրթությունՍանասարյան վարժարան
Երկեր«Հայ գողգոթան»
Մասնագիտությունքահանա և գրող
Աշխատանքեկեղեցական, ազգային և հասարակական գործիչ
ԱշխատավայրԱյգ և Հայ Առաքելական Եկեղեցի
Զբաղեցրած պաշտոններեպիսկոպոս և գլխավոր խմբագիր
 Grigoris Balakian Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Սովորել է Թոքաթի, ապա՝ Կարինի Սանասարյան վարժարաններում, 1913-1914 թթ. Բեռլինի համալսարանում հետևել աստվածաբանության և փիլիսոփայության դասընթացների։ 1914-1915 թթ. Երզնկայի գավառի հայոց առաջնորդական տեղապահ։ 1915 թվականի ապրիլի 24-ին հայ այլ մտավորականների հետ ձերբակալվել է և աքսորվել։ Եղել է Այաշի, Չանկըրի, Չորումի, Թոմարզայի և այլ համակենտրոնացման ճամբարներում։ Բանտարկված է եղել Կոմիտասի, Ակնունու, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի և այլոց հետ։ Հրաշքով փրկվելով մահից՝ գերմանացու անվան տակ 1917 թ. գնացել է Կ. Պոլիս։ 1919 թ. տեղափոխվել է Ֆրանսիա, ապա՝ Անգլիա։ 1921 թվականին, Ս. Թեհլիրյանի դատի ժամանակ հանդես գալով իբրև վկա, մերկացրել է երիտթուրքերի հայաջինջ քաղաքականությունը։ Ընտրվել է Մանչեստրի, ապա Մարսելի հայ համայնքների հոգևոր առաջնորդ (ծայրագույն վարդապետ)։ Գրել է մի շարք աշխատություններ (մի մասն անտիպ է)։ «Հայ գողգոթան» աշխատությունը (հ. 1. Վիեննա., 1922, հ. 2. Փարիզ, 1959) հայերի ցեղասպանության պատմության ուսումնասիրության կարևոր սկզբնաղբյուր է։ Փաստական հարուստ նյութերի հիման վրա տալիս է հայ ժողովրդի ողբերգության մանրամասները՝ իբրև ականատես և արհավիրքից վերապրող։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։