Վիեննայի Մխիթարյան վանք

Վիեննայի Մխիթարեան վանք, Հայկական կաթոլիկ եկեղեցու Մխիթարյան միաբանության վանքը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Գտնվում է քաղաքի կենտրոնից ոչ հեռու Նոյբաու շրջանում, վանքի անունով կոչված, Մխիթարիստների փողոցում (Mechitaristengasse

Վիեննայի Մխիթարեան վանք

Պատմություն

խմբագրել

1773 թ. Մխիթարյան հայրերի մի մասը Սուրբ Ղազարից անջատվեց, վերաբնակվեց Տրիեստում և նոր վանք հիմնեց։

Տրիեստի (1797-1805) ֆրանսիական գրավման ընթացքում, Մխիթարյան հայրերը, որպես Հաբսբուրգյան միապետության հպատակներ, ապաստան գտել են Վիեննայում։

Վանքը հիմնվել է 1810 թ. և տեղավորվել էր կապուցիների կարգին պատկանող շինություններում։

1837 թ. վանքը վերակառուցվել է, իսկ եկեղեցին իր ճարտարապետական համալիրով կառուցվել է 1874 թ.-ին։

Ժամանակի ընթացքում Վիեննայի մխիթարեանների վանքը Սուրբ Ղազարի վանքի հետ աշխարհում հայկական մշակույթի նշանակալից տարր դարձան։ Վանքի ֆոնդերում պահվում են դրամագիտական հավաքածու (10 000 հայկական և 20 000 այլ երկրների մետաղադրամներ), խեցեղեն, գորգեր և այլ իրեր, հիմնականում հայկական արտադրության։ Պատկերասրահում պահվում են հայ նկարիչների արժեքավոր նկարներ, որոնց թվում նաև Այվազովսկու գործերից։

Վանքի գրադարանում ավելի քան 2800 հայկական ձեռագրեր և ավելի քան 170 000 հնագույն ու ժամանակակից հայկական տպագիր գործեր են պահպանվում։ Գրադարանը կարող է հպարտանալ արևմտյան աշխարհում պահվող հայկական թերթերի և ամսագրերի ամենամեծ հավաքածուով։

1889 թ.-ից Վիեննայի Մխիթարեանների վանքում լիկյոր է արտադրվում, որի բաղադրատոմսը միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին բերել է Կոստանդնուպոլսից։