«Հայր Սերգիոս» (ռուս.՝ Отец Сергий), 1978 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր Իգոր Տալանկինի դրաման, որ Լև Տոլստոյի համանուն վիպակի էկրանավորումն է։ Ֆիլմում հնչում է Լև Տոլստոյի վալսը[1]։ Ընծայական՝

Հայր Սերգիոս
ռուս.՝ Отец Сергий
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
ՀիմքՀայր Սերգեյ
Թվական1978
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻգոր Տալանկին
Սցենարի հեղինակԻգոր Տալանկին
ԴերակատարներՍերգեյ Բոնդարչուկ
ՕպերատորԳեորգի Ռերբերգ
ԵրաժշտությունԱլֆրեդ Շնիտկե
ԿինոընկերությունՄոսֆիլմ

Стопятидесятилетию со дня рождения Льва Николаевича Толстого посвящается этот фильм.
Լև Նիկոլաևիչ Տոլստոյի ծննդյան հարյուրհիսունամյակին է նվիրվում այս ֆիլմը։

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գլխավոր հերոսն իշխան Ստեպան Կասատսկին է, որ սպա է, կրակոտ ու հպարտ երիտասարդ և ցարի մեծ երկրպագու։ Կասատսկին պատրաստվում է ամուսնանալ, սակայն վերջին պահին հարսնացուից իմանում է, որ նա եղել է կայսեր սիրուհին։ Իշխանը խորապես հիասթափվում է բարձրաշխարհիկ կյանքից, դառնում վանական և հեռանում մայրաքաղաքից։ Աստծու հանդեպ տածած հավատը պետք է փրկի նրա հոգին, սակայն կրքերն ու աշխարհիկ գայթակղությունները չեն հեռանու Կասատսկուց։

Հայր Սերգիոսը (այդ անունն է վերցրել Կասատսկին) վարում է մենակյսց կյանք և խստիվ հետևում կանոններին։ Որոշելով, որ դա էլ բավական չէ, նա հեռանում է վանքից, դառնում ճգնավոր և ապրում քարայրում։ Կուսակրոն դարձած նախկին գեղեցկատես սպայի մասին լուրերը հասնում են վանականի քարանձավից ոչ հեռու հանգստացող խմբին։ Գեղեցիկ ու անառակ մի կին փորձում է գայթակղել նրան, և հայր Սերգիոսն ստիպված է լինում կտրել իր մատը, որպեսզի չտրվի նրա հմայքին։ Անցնում է որոշ ժամանակ, և նրան, այնուամենայնիվ, չի հաջողվում խուսափել մեղքից։ Տեղացի վաճառականի տկարամիտ դուստրը, որին բերում են ճգնավորի մոտ, որպեսզի վերջինս աղոթքով բուժի նրան, գայթակղում է վանականին։

Հայր Սերգիոսը հեռանում է խցից, վերցնում մախաղն ու գնում թափառելու և ողորմություն խնդրելու։

Դերերում խմբագրել

  • Սերգեյ Բոնդարչուկ – Ստեպան Կասատսկի / հայր Սերգիոս
  • Վալենտինա Տիտովա – Մերի Կորոտկովա
  • Վլադիսլավ Ստրժելչիկ – Նիկոլայ I
  • Նիկոլայ Գրիցենկո – գեներալ Կորոտկով, Մերիի ամուսինը
  • Բորիս Իվանով – վանահայր
  • Իվան Լապիկով – ծերունի լաստի վրա
  • Իվան Սոլովյով – գերապատիվ Նիկոդիմ
  • Լյուդմիլա Մակսակովա – Դարյա Մակովկինա
  • Գերգի Բուրկով – վաճառական
  • Օլգա Անոխինա – Մարյա, վաճառական դուստրը
  • Ալլա Դեմիդովա – Պաշենկա
  • Դիմա Ստրելցով – կադետ Ստեպան Կասատսկի
  • Ալյոշա Պրոսկուրյակով – փոքր Ստիվենկա
  • Սաշա Լևչենկո – փոքր Պաշենկա
  • Իրինա Սկոբցևա – տիկին պարահանդեսում
  • Ալեքսանդր Դիկ – մարքիզ

Էպիզոդներում խմբագրել

  • Ալեքսանդր Բելյավսկի – պարոն լաստի վրա
  • Կատյա Բիստրովա – Մերիի դուստրը
  • Նիկոլայ Գորլով – հայր Նիկոդիմ
  • Վացլավ Դվորժեցկի – կադետական կորպուսի պետ
  • Ալեքսանդրա Դորոխինա
  • Վլադիմիր Իվաշով
  • Էդուարդ Իզոտով – փաստաբան
  • Վալենտին Կուլիկ – կալվածատեր
  • Անդրեյ Կարտաշով
  • Ալեքսանդր Լեբեդև – վանական
  • Մարինա Լիվանովա
  • Վլադիմիր Մաշչենկո – կապիտան Շվարց
  • Յուրի Նազարով – տղամարդ լաստի վրա
  • Սերգեյ Նիկոնենկո
  • Ալեքսանդր Պետրով
  • Վալենտինա Պոպովա
  • Վլադիմիր Պրոտասենկո
  • Անդրեյ Սմոլյակով – Ալյոշա
  • Մարիա Սապոժնիկովա
  • Արկադի Տրուսով – վանական
  • Նատալյա Ֆատեևա – էպիզոդ
  • Վիկտոր Շուլգին – էպիզոդ
  • Սվետլանա Սվետլիչնայաբարինուհի (տիտրերում նշված չէ)
  • Վլադիմիր Բասով – էպիզոդ (տիտրերում նշված չէ)

Երաժշտություն[2] խմբագրել

Էպիզոդ Ստեղծագործության անվանում և հեղինակ
Ներածական լուսագրեր Վալս, Լև Տոլստոյ
Մերի Կորոտկովան դաշնամուր է նվագում Հատված Վինչենցո Բելլինիի «Նորմա» օպերայից
Հայր Սերգիոսը ծիսակատարության ժամանակ (1) «Блажен муж», Ն. Լյուբիմովա
Հայր Սերգիոսը ծիսակատարության ժամանակ (2) «Трисвятое»
Հայր Սերգիոսը հիշում է մանկությունը Վալս, Լև Տոլստոյ
Հայր Սերգիոս և Պաշենկա Վալս, Լև Տոլստոյ
Հայր Սերգիոսը գետանցումում Վալս, Լև Տոլստոյ

Մցանակներ խմբագրել

1979 – XII համամիութենական կինոփառատոն Աշխաբադում[3]

  • Մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար – Սերգեյ Բոնդարչուկ,
  • Մրցանակ արտահայտչական լավագույն լուծման համար – օպերատորներ՝ Անատոլի Նիկոլաև, Գեորգի Ռերբերգ, նկարիչներ՝ Վիկտոր Պետրով, Յուրի Ֆոմենկո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Отец Сергий». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
  2. Мирошкина А. Ф. Киномузыка Альфреда Шнитке: Опыт исследования. — Оренбург, 2016. — С. 147, 254-256.
  3. КИНО: Энциклопедический словарь, главный редактор С. И. Юткевич, М. Советская энциклопедия, 1987, стр. 83.

Արտաքին հղումներ խմբագրել