Սվետլանա Սվետլիչնայա
Սվետլանա Աֆանասևնա Սվետլիչնայա (մայիսի 15, 1940, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսաստանյան թատրոնի և կինոյի դերասանուհի, ՌԽՖՍՀ վաստակոր արտիստուհի (1974 թվական)։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 15, 1940 (83 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1963) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Վլադիմիր Իվաշով |
Պարգևներ և մրցանակներ | |
ssvetlichnaya.ru | |
Կենսագրություն խմբագրել
Սվետլանա Սվետլիչնայան ծնվել է Լենինականում, ներկայիս Գյումրիում։ Նրա հայրը զինվորական էր, դրա պատճառով էլ ընտանիքը հաճախ էր տեղափոխվում մի վայրից մյուսը։ Սվետլանան դպրոց է գնացել Ախտիրկայում՝ Սումիի մարզում։ Դպրոցն ավարտել է Կալինինգրադի մարզի Սովետսկում։ 1958 թվականին Սվետլանայի հայրը գնում է թոշակի ու արդյունքում ընտանիքը հիմնավորվում է Մելիտոպոլում[1]։ Հենց այդ թվականին էլ մոր համառության շնորհիվ Սվետլանան ընդունվում է Ս.Ա. Գերասիմովի անվան համառուսաստանյան պետական կինոմատոգրաֆիայի համալսարան, Միխայիլ Ռոմի կուրսը։
1963 թվականին ինստիտուտի ավարտից հետո նա դարձավ դերասանուհի «Կինոդերասանի թատրոն-ստուդիայում»։
Կինոյում դեբյուտը կայացել է 1960 թվականին Միխայիլ Կալիկի «Օրորոցային» ֆիլմում։
Սվետլանա Սվետլիչնայայի ամենահիշվող դերը դարձավ Աննա Սերգեևնայի գայթակղիչ կերպարը «Ադամանդե ձեռքը» ֆիլմում։ Այս դերի շնորհիվ Սվետլանան կնոջ նոր կերպար կերտեց՝ ժամանակակից, ոճային, սեքսուալ։ Այդպիսի հերոսուհի խորհրդային կինոյում դեռևս չէր եղել։ Բացի դրանից այն առաջինն էր նաև կիսաէրոտիկ սցենարով ֆիլմերից։
Սվետլանա Սվետլիչնայան աշխատել է խորհրդային բազմաթիվ ռեժիսորների հետ, օրինակ՝ Գրիգորի Ալեքսանդրովի («Սարյակ և քնար»), Ստանիսլավ Ռոստոցկու («Մեր ժամանակի հերոսը»), Մառլեն Խուցիևի («Իլյիչի ուղեկալը»), Յուլյա Ֆայտի («Քանի ֆրոնտը պաշտպանված է»), Տատյանա Լիոզնովայի («Գարնան տասնյոթ ակնթարթ»), Լեոնիդ Գայդայի («Ադամանդե ձեռքը»), Գեորգի Դանելիայի («Երեսուներեք»), Էդմոնդ Քյոսայանի («Խոհարարուհին», «Անորսալիների նոր արկածները»), Միխայիլ Կալիկի («Օրորոցային», «Սիրել»), Ստանիսլավ Գովոռուխինի («Հանդիպման վայրը փոխել չի կարելի»)։
2005 թվականի հունիսի 28-ին նա, այլ հայտնի անձանց հետ, հանդես է եկել ի պաշտպանություն Խոդորկովսկու[2]։
2015 թվականի ապրիլին Ռուսաստանյան «Գրականություն և կինո» XXI կինոփառատոնի ժամանակ Գատչինում Սվետլանա Սվետլիչնայան պարգևատրվել է «Կինոմատոգրաֆիայի նվիրյալ» մրցանակով[3]։
Անձնական կյանք խմբագրել
Սվետլանայի ծնողների ընտանիքում կային երեք երեխաներ՝ ավագ եղբայր Վալերին, միջնեկ Սվետլանան և կրտսեր եղբայրը՝ Օլեգը, որը ծնվել է Սվետլանայի լույս աշխարհ գալուց 13 տարի անց միայն, սակայն նույն օրը՝ մայիսի 15-ին։ Ավագ եղբայրն այժմ ողջ չէ։ Կրտսեր եղբայրն ընտրեց հոր ճանապարհը և դարձավ զինվորական։ Հիմա թոշակի է անցել և ապրում է Պենզայում[4]։
Դերասանուհին ամուսնացել է երկու անգամ։ Առաջին ամուսինն էր Վլադիմիր Իվաշովը, որից ունեցավ երկու որդիներ՝ ատամնաբույժ Ալեքսեյը և Օլեգը, որը 33 տարեկանում իր տան մեջ մահացել է և թաղված է հոր կողքին։ Երկրորդ ամուսինը Սերգեյ Սոկոլսկին էր՝ նկարիչ, որի հետ շատ քիչ է ապրել։
Ներկայումս Սվետլանա Սվետլիչնայան ապրում է Մոսկվայի հարավ-արևմուտքում՝ Յասնևոյում[5]։
Ֆիլմագրություն խմբագրել
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը |
---|---|---|---|
1959 | Օրորոցային | Колыбельная | Նատկա |
1963 | Մանուշակներով մորաքույրը | Тётка с фиалками | Սվետլանա |
1964 | Քանի ֆրոնտը պաշտպանված է | Пока фронт в обороне | Կատյա, կապավոր |
1965 | Մաքուր լճակներ | Чистые пруды | Կատյա |
1965 | Երեսուներեք | Тридцать три | Նինա |
1964 | Իլյիչի ուղեկալը | Застава Ильича | Սվետլանա |
1965 | Խոհարարուհին | Стряпуха | Պավլինա |
1965 | Մեր ժամանակի հերոսը | Герой нашего времени | մաքսանենգ աղջիկ |
1966 | Ոչ ամենահաջող օրը | Не самый удачный день | Նադեժդա Ստեպանովնա |
1968 | Ադամանդե ձեռքը | Биллиантовая рука | Աննա Սերգեևնա |
1968 | Անորսալիների նոր արկածները | Новые приключения неуловимых | Սամույրե թիկնոցով կինը |
1968 | Սիրել | Любить | Հյուսիսաբնակը |
1969 | Անենթադատ | Неподсуден | Վիկա |
1971 | Բռնվիր ամպերից | Держись за облака | Խորհրդային լրտես |
1973 | Գարնան տասնյոթ ակնթարթ | Семнадцать мгновений весны | Գաբի |
1974 | Սարյակ և քնար | Скворец и Лира | Հենրիետտա |
1974 | Սեզոնի փակում | Закрытие сезона | Զոյա Մոռենկո |
1975 | Երբ դողում է հողը | Когда дрожит земля | Իրինա |
1976 | Դու ինձ, ես քեզ | Ты — мне, я — тебе | Վալյուշա |
1977 | Այս անհավատալի երաժիշտները կամ Շուրիկի նոր երազները | Эти невероятные музыканты, или Новые сновидения Шурика | Մասնակից |
1978 | Կյանքի արմատը | Корень жизни | Սաբինա |
1979 | Հանդիպման վայրը փոխել չի կարելի | Место встречи изменить нельзя | Նադյա |
1983 | Աննա Պավլովա | Анна Павлова | Մաշա |
1994 | Տունը քարի վրա | Дом на камне | Աղքատը |
2004 | Տունը աղի լճի մոտ | Дом у солёного озера | Զիգրիդ |
2007 | Կայսրության աստղը | Звезда империи | Գուշակուհի |
2007 | Խնամակալը | Куратор | Մարիա Տարասովնա |
2009 | Աստվածուհու առևանգումը | Похищение богини | Աֆրոդիտա |
2012 | Աղջիկն ու մահը | Девушка и смерть | Ծեր Նինան |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Светличная Светлана Афанасьевна», статья в «Мелитопольских ведомостях»
- ↑ Обращение деятелей культуры, науки, представителей общественности в связи с приговором, вынесенным бывшим руководителям НК ЮКОС
- ↑ Татьяна Лузианская. (2015-05-15)։ «Сегодня юбилей у главного секс-символа Советского кинематографа – Светланы Светличной» (ռուսերեն)։ The Jewish Times։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին։ Վերցված է 2015-05-16
- ↑ Светлана Светличная: «Мне приписывают романы, которых никогда не было»
- ↑ «Светличная Светлана — звезда кино»։ Արխիվացված է օրիգինալից 2010-10-30-ին։ Վերցված է 2016-01-07
Գրականություն խմբագրել
- Кушнирский, Ян Наумович Светлана Светличная // Актёры советского кино. Вып. 9. / Ред-сост. А. М. Сандлер. М.: Искусство, 1973. С.240—251.
Արտաքին հղումներ խմբագրել
- Светлана Светличная (անգլ.) Internet Movie Database կայքում
- Биография Светланы Светличной
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սվետլանա Սվետլիչնայա կատեգորիայում։ |