Հայոց ցեղասպանության լուսաբանումը մամուլում

Հայոց ցեղասպանության լուսաբանումը մամուլում, ցանկ՝ ըստ ժամանակագրական կարգի։ Մինչև 1914 թվականը դասակարգված նյութերը հիմնականում վերաբերում են Համիդյան ջարդերին և Ադանայի կոտորածներին։

New York Timesի հոդվածի վերնագիրը, 1915 թվականի դեկտեմբերի էջ

Հայոց ցեղասպանությունը լայնորեն լուսաբանվել է միջազգային հանրության կողմից և բազմաթիվ հրատարակություններում, ինչպիսիք են ամսագրերը, թերթերը, գրքերը և հուշագրությունները[1]։ Որոշ կազմակերպություններ, ինչպիսիք են Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեն, օգտագործել են լրատվամիջոցներ և թերթեր, որպեսզի բարձրաձայնեն հայերի աղետալի վիճակի մասին[2]։ Սակայն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 20-րդ դարի առաջին կեսին, Հայոց ցեղասպանությունը գրեթե չի լուսաբանվել մամուլում։ Լուսաբանումը և հանրային քննարկումը վերսկսվել են 20-րդ դարի վերջին քառորդում և շարունակվել 21-րդ դարում[1]։

Մամուլում քննարկումներն ու լուսանկարները հատկապես կարևոր նշանակություն ունեցան ցեղասպանության մասին հանրությանը կրթելու համար[3][4]։ Մամուլի լուսաբանումը նույնպես համարվում է արժեքավոր և կարևոր, քանի որ այն ուղղակի ապացույցների հիմնական աղբյուրն է[5]։ Ջարդերի ընթացքում համաշխարհային մամուլի մեծ մասը դատապարտել է զանգվածային սպանությունների բնույթը և կոչ արել օգնել հայերին[6]։ Հայտնի անգլալեզու թերթեր, ինչպիսիք են «Թայմս», «Նյու Յորք Թայմս», «Վաշինգտոն Փոստ», «Լոս Անջելես Թայմս», «Գլոուբ ընդ Մեյլ», «Տորոնտո Սթար», «Մոնրեալ Գազետ» և այլն, լայնորեն լուսաբանել են այդ իրադարձությունները։ Համարվում է, որ «Նյու Յորք Թայմսը» հազարավոր հոդվածներ է հրապարակել, որոնք վերաբերում են 1894-1922 թվականներին հայերի զանգվածային սպանություններին (124 հոդված միայն 1915 թվականին)[5][7]։ Որոշ երկրներ, ինչպիսիք են Ավստրալիան, հիմնականում ապավինում էին Եվրոպայի տեղեկատվական գործակալություններին[8]։ Նշվում է, որ այնպիսի թերթեր, ինչպիսիք են «Վաշինգտոն Փոստը» և «Նյու Յորք Թայմսը», մեկ տարվա ընթացքում գրեթե ամեն օր հայտնել են հայերի զանգվածային սպանությունների մասին[9]։ Ռեպորտաժները հիմնականում ներառում էին Օսմանյան կայսրության տարբեր տարածաշրջաններում գտնվող օտարերկրացի թղթակիցների, ճանապարհորդների և հյուպատոսների կամ դեսպանների ռեպորտաժները։ Բացի այդ, մանրամասն զեկույցներ են ստացվել միսիոներներից, ովքեր ականատես են եղել զանգվածային սպանությունների և փորձել են օգնել որբերին և մյուս փրկվածների։ Տեղի մամուլում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները հիմնականում լուսաբանել է օսմանյան կառավարության պաշտոնական թերթը՝ «Տակվիմ-ի-Վեկայի»-ն։ 1919-1920 թվականների երիտթուրքերի դատավարության ժամանակ թերթը հատուկ նշանակություն է ձեռք բերել, քանի որ հաղորդել է թուրք պաշտոնյաների խաչաձև հարցաքննությունների և դատարանի դատավճռի մասին, որը Թալաթին, Էնվերին և Ջեմալ փաշային մահապատժի Է դատապարտել հայերի զանգվածային սպանությունների մեջ նրանց դերի համար[10][11][12]։ Մերձավոր Արևելքի մուսուլմանական համայնքների և, մասնավորապես, Սիրիայի՝ ուսումնասիրության արժանի լուսաբանումներ ևս կարևոր դեր խաղալ այդ շրջան արտաքսված հայ գաղթականների մասին առաջին ձեռքից պատմությունների պատկերման համար[13]։ Սիրիական մամուլն ուշադրություն է հրավիրել նաև տարածաշրջան հայերի տեղահանման ժողովրդագրական հետևանքների վրա և դատապարտել օսմանյան կառավարությանն այն բանի համար, ինչը «ոչնչացման», «բնաջնջման» և «ռասայի արմատախիլ անելու» արշավ էր համարում[13]։

«Կոտորածնե», «սպանվածներ», «սիստեմատիկ կոտորածներ», «վայրագություններ» և «պատերազմական հանցագործություններ» տերմիններն օգտագործվել են «ցեղասպանություն» բառի փոխարեն, քանի որ Ռաֆայել Լեմկինը այդ եզրույթն ավելի ուշ՝ 1943 թվականին է մտցրել գործածության մեջ[14][15]։

Երևանի Հայոց ցեղասպանության թանգարանի կազմակերպած ցուցահանդեսներ են տեղի ունեցել Դանիայում, Լիբանանում, Շվեդիայում և Միացյալ Նահանգներում՝ ցուցադրելով միջազգային մամուլի բազմաթիվ պարբերականներ, որոնք թվագրվում են 1860-1922 թվականներով[16]։ Բացի այդ, մամուլում հրապարակվել են Ցեղասպանության լուսաբանմանը նվիրված բազմաթիվ ուսումնասիրություններ և գրքեր, որոնց թվում են Դանիել Կարամանուկյանի «El Genocidio armenio en la prensa del Uruguay, año 1915» («1915 թվականի ուրուգվայական մամուլը Հայոց ցեղասպանության մասին»), Կանադայի հայ երիտասարդության ֆեդերացիայի «Le Genocide Armenien dans la presse Canadian» («Հայոց ցեղասպանությունը կանադական մամուլում»), Ռիչարդ Քլոյանի «Հայոց ցեղասպանություն. Ամերիկյան մամուլի նորություններ 1915-1922 թթ.», Վահե Կատեբի «Հայոց ցեղասպանությունը ավստրալիական մամուլում»,Կարեն Էշֆորդի «Հայոց ցեղասպանության ներկայացուցչական դերը «գլոբուսում» և Կանադայի ճանաչումը» և այլն[15][17]։

Ցանկ խմբագրել

Համիդյան ջարդեր և մինչերիտթուրքական ժամանակաշրջան խմբագրել

1890 խմբագրել

1893 խմբագրել

  • Ապրիլի 10, 1893, The Washington Post, "Dungeons for Christians: Nearly 2,000 Armenians immured in Turkish prisons."[18]
  • Օգոստոսի 4, 1893, Los Angeles Times, "The Armenians: Innocent Christians executed by the Ottoman Authorities."[18]
  • Հոկտեմբերի 20, 1893, Chicago Daily Tribune, "Armenians murdered in Turkey: Hundreds of bodies thrown into the harbor of Constantinople."[18]

1894 խմբագրել

1895 խմբագրել

 
Il Secolo Illustrato, Իտալիա

1896 խմբագրել

 
Հայկական կոտորած Կոստանդնուպոլսում, 1896 թվականի սեպտեմբերի 13

1897 խմբագրել

1898 խմբագրել

1900 խմբագրել

1901 խմբագրել

1902 խմբագրել

1903 խմբագրել

1904 խմբագրել

1906 խմբագրել

1907 խմբագրել

Ադանայի կոտորած խմբագրել

 
Journal des Voyages, Փարիզ, 1909

1909 խմբագրել

1912 խմբագրել

Մեծ Եղեռն խմբագրել

1913 խմբագրել

1914 խմբագրել

1915 խմբագրել

 
Հունվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
 
 
1915 թվականի հոկտեմբերի 7, New York Times
Հոկտեմբեր
 
1915 թվականի հոկտեմբերի 10, New York Times
 
Ինչպես հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»՝ երեխայի հետտանջամահ եղած հայուհին
 
 
The Washington Herald, 1915 թվականի դեկտեմբերի 19
Նոյեմբեր
Դեկտեմբեր

1916 խմբագրել

 

1917 խմբագրել

1918 խմբագրել

1919 խմբագրել

1920 խմբագրել

1921 խմբագրել

1922 խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Press Coverage of the Armenian Genocide». Armenian National Institute.
  2. Babkenian, Vicken (Fall 2012). «Stories of "International Goodness" during the Armenian Genocide». Genocide Prevention Now (11).
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 «Armenian Genocide: frontpage coverage in the foreign media». Genocide Museum.
  4. «Online exhibition on front-page coverage of Armenian Genocide opened». PanArmenian.net. 2009 թ․ հունիսի 24. «Publications with particular photos are predominantly remarkable for they convey valuable information about genocide as a phenomenon, its process and consequences.»
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 Kloian, Richard (1988). The Armenian genocide: news accounts from the American press, 1915-1922. Anto Printing.
  6. «ARMENIAN NATIONAL INSTITUTE ANNOUNCES MAJOR EXPANSION OF ITS WEBSITE ON THE ARMENIAN GENOCIDE». Genocide Watch. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Tellalian Kyrkostas, Margaret C. «U.S. Media Coverage». University of Minnesota: Center for Holocaust & Genocide Studies.
  8. Kateb, Vahe (2003). «Australian press coverage of the Armenian genocide 1915-1923». University of Wollongong. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  9. Ashford, Karen (2012). "The Globe"'s representation of the Armenian genocide and Canada's acknowledgement. University of Windsor (Canada). ISBN 9780494772485.
  10. Herzig, edited by Edmund; Kurkchiyan, Marina (2005). The Armenians past and present in the making of national identity. Abingdon, Oxon, Oxford: RoutledgeCurzon. ISBN 0203004930. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)
  11. Andreopoulos, ed. by George J. (1997). Genocide : conceptual and historical dimensions (1. paperback print. ed.). Philadelphia, Pa.: Univ. of Pennsylvania Press. ISBN 0812216164. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)
  12. Yeghiayan, Vartkes (1990). The Armenian genocide and the trials of the young Turks. American Armenian International College Press.
  13. 13,0 13,1 Hovannisian, edited by Richard (2007). The Armenian genocide cultural and ethical legacies. New Brunswick, N.J.: Transaction Publishers. ISBN 978-1412835923. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)
  14. Lemkin, Raphael (2008). Michael J. Bazyler (ed.). Raphael Lemkin's dossier on the Armenian genocide : Turkish massacres of Armenians : (manuscript from Raphael Lemkin's collection, American Jewish Historical Society). Glendale, Calif.: Center for Armenian Remembrance. ISBN 978-0977715343.
  15. 15,0 15,1 Taylor, Jessica L. (2009). Through the Eyes of the "Post": American Media Coverage of the Armenian Genocide. East Tennessee State University. ISBN 978-1109213805.(չաշխատող հղում)
  16. «"The Armenian Genocide: Frontpage Coverage in the Foreign Media" Exhibition in Beirut, Lebanon». Massis Post. 2012 թ․ մայիսի 2.
  17. Gerald Ottenbreit, Jr. (2011 թ․ փետրվարի 19). «Before the Silence». University of Michigan. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 24-ին.
  18. 18,00 18,01 18,02 18,03 18,04 18,05 18,06 18,07 18,08 18,09 18,10 Peltekian, Katia M. (2008 թ․ ապրիլի 23). «Daily Newspaper Reporting of The Armenian Genocide: Could They All Be Wrong?». Groong News Site.
  19. 19,0 19,1 19,2 Compiled by Dr. Lou Ann Matossian. «Minnesota Newspapers Reportage About the Armenian Genocide, 1915-22». University of Minnesota. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  20. Hevesi, Dennis (1987 թ․ ապրիլի 26). «ACROSS THE GENERATIONS, 1915 HAUNTS ARMENIANS». New York Times.
  21. Hovannisian, edited by Richard (2008). The Armenian genocide cultural and ethical legacies. New Brunswick, N.J.: Transaction Publishers. էջ 98. ISBN 978-1412808910. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)
  22. «Russian-language newspaper Iskri». Genocide1915.
  23. «Les atrocités turques : Les enfants ont été jetés à la mer, les hommes ont été fusillés par paquets». Nouvelles Armenian Magazine. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել