Հայնրիխ Բյուրկել (գերմ.՝ Heinrich Bürkel. մայիսի 29, 1802(1802-05-29)[1][2][3], Պիրմազենս, Ռայնլանդ Պֆալց[4] - հունիսի 10, 1869(1869-06-10)[1][3], Մյունխեն, Բավարիա[4]), 19-րդ դարի գերմանացի ժանրային և բնապատկերային նկարիչ, կերպարվեստում բիդերմայեր ոճի աչքի ընկած ներկայացուցիչ։

Հայնրիխ Բյուրկել
Բյուրկելի դիմանկարը. նկարիչ՝ Ֆրանց Հանֆշտանգլ, ca. 1856.
Ծնվել էմայիսի 29, 1802(1802-05-29)[1][2][3]
ԾննդավայրՊիրմազենս, Ռայնլանդ Պֆալց[4]
Վախճանվել էհունիսի 10, 1869(1869-06-10)[1][3] (67 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Բավարիա[4]
Քաղաքացիություն Բավարիայի թագավորություն
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրժանրային նկարչություն
ԶավակներJohanna Bürkel?
 Heinrich Bürkel Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1802 թվականին Ռենիշ Բավարիա կամ Պալատինատ անվանումով հայտնի պատմական մարզի Պիրմազենս քաղաքում։ Ծնողների դրդումով՝ վաղ հասակից զբաղվել է առևտրով, սակայն ամեն մի ազատ րոպեն նվիրել է նկարչությանը։ Հայրական տունը վերածել էին իջևանատան, որի առօրյան հետաքրքիր ու բազմազան նյութ էր տալիս ապագա արվեստագետին։ Հայնրիխը, դեռ ընդամենը 11 տարեկան, ստիպված է եղել գործ ունենալ ոստիկանության հետ՝ Նապոլեոնի ծաղրանկարն արած լինելու պատճառով։ 15 տարեկանից անցել է իրավունք ուսումնասիրելուն, բայց քսան տարեկանում թողել է ու վերջնականապես նվիրվել կերպարվեստին։ Յուղանկարի տեխնիկայի նրբություններին տիրապետելու նպատակով ուսանել է Մյունխենում, Շլայսհայմում, Նիդերլանդներում։ Նկարել է հանրային ու ռազմի տեսարաններ, կենդանիներ, բնապատկերներ, ավելի հաճախ՝ ձմեռային բնանկարներ։ 1823-ից մինչև 1832 թվականը ապրել ու աշխատել է Հռոմում, հայրենիք վերադառնալով՝ կարճ ժամանակում համբավվել որպես վառ երևակայություն ու հումոր ունեցող և դրանք իր աշխատանքներում վարպետորեն արտացոլող, բազմաբեղուն նկարիչ։ Ըստ որոշ աղբյուրների՝ Հայնրիխ Բյուրկելը հեղինակել է շուրջ հազար յուղաներկ աշխատանք, վեց հազար մատիտանկա, որոնց մի մասը ներկայացրել է Փարիզում, Լոնդոնում և այլ քաղաքներում կազմակերպված ցուցահանդեսներում։ Նրա բազմաթիվ գործեր տեղ են գտել գեղարվեստի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։

Բյուրկելը եղել է Մյունխենի, Դրեզդենի, Վիեննայի գեղարվեստ ակադեմիաների պատվավոր անդամ։ Վախճանվել է 1869 թվականին Մյունխենում[5]։

Աշխատանքներ խմբագրել

Հայնրիխ Բյուրկելի հիշարժան աշխատանքներից են[5]՝

  • Տիրոլյան 12 բնանկար (Exposition Universelle, Փարիզ, 1867]]).
  • Հռոմի շրջակայքի 18 պատկեր (Փարիզի ցուցահանդես, 1867).
  • Կամպանիացի բանդիտներ.
  • Շրջված սայլը.
  • Վերադարձ արջաորսից.
  • Ջորեվարների հանգիստը.
  • Իտալական բնապատկեր և այլ գործեր (Մյունխենի Նոր Պինակոտեկում).
  • Տիրոլյան տոնավաճառ (Բեռլինի պատկերասրահում).
  • Վալետրիի մերձակայքի բնապատկեր (Բեռլինի պատկերասրահում).

2010 թվականի հուլիսին ԱՄՆ-ը Բյուրկելի երեք աշխատանք վերադարձրել է նկարչի ծննդավայրի՝ գերմանական Պիրմազենս քաղաքի թանգարանին։

Ընտրված նկարներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Heinrich Bürkel (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118517147 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 Bryan 1886

Գրականություն խմբագրել

  • Heidi Caroline Ebertshäuser: Heinrich Bürkel – ein Maler aus Pirmasens. Bavaria Antiqua, Bayerische Vereinsbank, München, 1986
  • Hans-Peter Bühler, Albrecht Krückl: Heinrich Bürkel – mit Werkverzeichnis der Gemälde. F. Bruckmann, München, 1989, ISBN 3-7654-2232-0
  • Muriel Wipfler: Heinrich Bürkel (1802–1869). Repräsentative Edition seiner Korrespondenz und analytische Auswertung. In: Beiträge zur Kunstwissenschaft. Band 97. Scaneg, München 2018. ISBN 3-89235-097-3

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Бюркель, Генрих». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Heinrich Bürkel(անգլ.)
  • www.pirmasens.de: Dauerausstellung in Pirmasens über Heinrich Bürkel Արխիվացված 2019-08-26 Wayback Machine
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայնրիխ Բյուրկել» հոդվածին։