Հայկ Միրզաբեկյան
Հայկ Հովհաննեսի Միրզաբեկյան (հունվարի 16, 1893[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 24, 1971[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային հիգիենիստ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1941), պրոֆեսոր (1942), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ։
Հայկ Միրզաբեկյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16, 1893[1] Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 24, 1971[1] (78 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Մասնագիտություն | հիգիենիստ |
Ալմա մատեր | Շևչենկոյի անվան համալսարան (1916)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[1] (1941) |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Անահիտ Միրզաբեկյան |
Երեխա(ներ) | Էմիլ Միրզաբեկյան |
Կենսագրություն
խմբագրել1916 թ.-ին ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1923-1939 թթ.-ին աշխատել է Հայաստանի ժողկոմիսարիատում, 1939 թ.-ից Երևանի սանիտարաբակտերոլոգիական Գիտահետազոտական Ինստիտուտի աշխատանքի հիգիենայի լաբորատորիայի վարիչ։
Այդ լաբորատորիայի բազայի վրա, Միրզաբեկյանի նախաձեռնությամբ, 1959 թ.-ին հիմնադրվել է աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների Գիտահետազոտական ինստիտուտը (1971 թ.-ից ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ԳՀԻ)։ 1942 թ.-ին կազմակերպել է բժշկական ինստիտուտի աշխատանքի հիգիենայի ամբիոնը և վարել այն մինչև 1970 թ.-ը։ 1942-1945 թթ.-ին եղել է Երևանի զինվորական հոսպիտալի բժշկական ծառայության պետ։
Միրզաբեկյանի գիտական աշխատանքները վերաբերում են ՀԽՍՀ լեռնարդյունաբերության, տեքստիլ և քիմիական (սինթետիկ կաուչուկ, պոլիվինիլացետատ, ալյումին և այլն) արտադրական ձեռնարկությունների աշխատանքի հիգիենայի, պրոֆեսիոնալ հիվանդությունների, արդյունաբերական թունաբանության հարցերի ուսումնասիրությանը և բանվորների աշխատանքային պայմանների բարելավման գործնական մեթոդների ու հիգիենային նորմաների մշակմանը։ Միրզաբեկյանը աշխատանքներ է տարել նաև ՀԽՍՀ արդյունաբերական ձեռնարկությունների նախագծերի սանիտարական փորձաքննության, հիգիենային թերությունների կանխարգելման ուղղությամբ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկ Միրզաբեկյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 617)։ |