Հայկ Աբրահամյան
Հայկ Աբրահամյան (սեպտեմբերի 29, 1968, Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ - հուլիսի 22, 1993, Աղդամ, Ասկերանի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ։
Հայկ Սուրենի Աբրահամյան | |
---|---|
սեպտեմբերի 29, 1968 - հուլիսի 22, 1993 (24 տարեկան) | |
Ծննդավայր | Ստեփանակերտ, |
Մահվան վայր | Աղդամ |
Հրամանատարն էր | N3 մոտոհրաձգային գումարտակի ականանետային դասակ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՀայկ Աբրահամյանը ծնվել է 1968 թվականի սեպտեմբերի 29-ին ԼՂԻՄ մայրաքաղաք Ստեփանակերտում։ Ութամյա կրթությունն ստացել է թիվ 5 միջնակարգ դպրոցում։ Ուսումը շարունակել է պրոֆտեխուսումնարանում, ծառայել Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել որպես սանտեխմոնտաժող։ 1991 թվականի դեկտեմբերին կամավոր զինվորագրվել է թիվ 6 վաշտին։ 1992 թվականի սեպտեմբերին նշանակվել է թիվ 3 մոտոհրաձգային գումարտակի ականանետային դասակի հրամանատար։
Հայկ Աբրահամյանի մարտական կենսագրությունն սկսվել է Կրկժանից։ Մասնակցել է Շուշիի, Քաշաթաղի, Մարտակերտի, Ասկերանի (Իվանյան) շրջանների մի շարք գյուղերի համար ծավալված մարտերին։ Զոհվել է ականի բեկորից 1993 թվականի հուլիսի 22-ին Աղդամի ազատագրման ժամանակ։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» և «Շուշիի ազատագրման համար» մեդալներով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատան Արմենավանի տեղամասում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայկ Աբրահամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)