Հայկազ Զաքարյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հայկազ Փարամազի Զաքարյան (1921, Գեղանուշ, Հայաստան), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1949), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Հայկազ Զաքարյան
Ծնվել է1921
ԾննդավայրԳեղանուշ, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Փառքի երրորդ աստիճանի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Հայկազ Զաքարյանը ծնվել է 1921 թվականին, Ղափանի շրջանի Գեղանուշ գյուղում։ Սովորել է հայրենի գյուղի տարրական դպրոցում։ Ղափանի մանկավարժական ուսումնարանն ավարտելուց հետո նշանակվել է շրջանի Արծվանիկ գյուղի դպրոցի հայոց լեզվի և թվաբանության ուսուցիչ։ 1939 թվականի դեկտեմբեր ամսին զորակոչվել է կարմիր բանակ։ Ծառայությունն սկսել է 4-րդ բանակի 6-րդ դիվիզիայի 84-րդ հրաձգային գնդում։ Գնդի սերժանտական դպրոցն ավարտելուց հետո նշանակվել է ջոկի հրամանատար, իսկ հետո՝ դասակի հրամանատարի օգնական[1]։

1941 թվականի հունիսի 22-ին Զաքարյանը պատերազմը դիմավորել է Բրեստի ամրոցում։ Հայկազն անձամբ է մասնակցել գնդի սերժանտական դպրոցի, հիվանդանոցի և Խոլմովյան դարբասի մետ տեղի ունեցած մարտերին, որը գլխավորել է գնդի կոմիսար Ե. Ֆոմինը։ Հայկազին հաջողվել է դուրս գալ գերմանական զորքերի շրջափակումից և մտնել անտառ, որտեղ հանդիպել է զինվորների և նրանց հետ շարժվել է դեպի արևելք, Կովել քաղաքի ուղղությամբ։ Ջոկատը մարտերով հասել է Կորոստին քաղաքը և միացել զորամասերին։ Մարտերից մեկում վիրավորվել է, բուժվելուց հետո միացել է Կիևի պաշտպաններին։ Կռվել է Նեժին քաղաքի մատույցներում, որտեղ վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ։ Բուժվել է Մարիուպոլ (Ժդանով) քաղաքում։ Պարգևատրվել է Փառքի երրորդ աստիճանի շքանշանով և մի շարք մեդալներով[1]։

1946 թվականի փետրվարին Զաքարյանը զորացրվել է բանակից։ Վերադարձել է հայրենի գյուղ, անցել մանկավարժական աշխատանքի, միաժամանակ սովորել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում, որն ավարտել է 1953 թվականին։ 1949 թվականից եղել է գյուղի դպրոցի տնօրենը։ 1949 թվականին ընդունվել է կուսակցության շարքերը[1]։

Պարգևներ

խմբագրել
  • Փառքի երրորդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ

խմբագրել