Բրեստ ամրոցի պաշտպանություն

Բրեստ ամրոցի պաշտպանությունը, 1941 թվականի հունիս, Հայրենական մեծ պատերազմի առաջին կռիվներից մեկն է։

Բրեստ ամրոցի պաշտպանությունը
օպերացիա «Բարբարոսա»

Բրեստ ամրոց
Թվական հունիսի 22հունիսի 30 (օգոստոսի 15օգոստոսի 16) 1941
Վայր Բրեստի ամրոց, Բելառուսական ԽՍՀ
Արդյունք Բրեստի գրավում
Հակառակորդներ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Երրորդ Ռայխ Երրորդ Ռայխ
Հրամանատարներ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ մայոր Պյոտր Գավրիլով
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ կապիտան Իվան Զուբաչով
Եֆիմ Ֆոմին
Երրորդ Ռայխ Երրորդ Ռայխ գեներալ-մայոր Ֆրից Շլիպեր
Կողմերի ուժեր
9000 17000
Ռազմական կորուստներ
ավելի քան 2000 սպանվածներ, մոտ 7000 գերիներ[1] մոտ 750 սպանվածներ,
մոտ 700 վիրավորներ[2],, այդ թվում 30 օֆիցերներ

Պատերազմի նախօրեին խմբագրել

 

1941 թվականի հունիսի 22-ին ամրոցում տեղադրված էին 8 հրաձգային և 1 հետախուզական գումարտակներ, 2 հրետանային դիվիզիոն ՊՏՕ և ՊՎՕ, 6-րդ հրաձգային դիվիզիան, 42-րդ հրաձգային դիվիզիան, 28-րդ հրաձգային կորպուսը, 4-րդ բանակը (ԽՍՀՄ), Բրեստի 17-րդ սահմանապահային ջոկատի ստորաբաժանումները, 33-րդ առանձին ինժեներական գունդը, 132-րդ պահակային զորքերի մի քանի ստորաբաժանումներ, մասերի շտաբներ, ընդամենը մոտ 9000 մարդ, չհաշված ընտանիքների անդամներին (զինվորականների 300 ընտանիքներ)։

Գեներալ Լեոնիդ Սանդալովի խոնքերով, «սովետական զորքերի նախնական տեղաբաշխումը Արևմտյան Բելառուսիայում ենթարկված չէր գործարարական նկատառումներին, այլ բնորոշվում էր զորքեր տեղավորելու հնարավորությամբ։ Դրանով էր բացատրվում 4-րդ բանակի կեսի տեղակայումը Բրեստում»[3]։ Համաձայն 1941 թվականի պաշտպանության ծրագրին, 28-րդ հրաձգային կորպուսը 42-րդ և 6-րդ հրաձգային դիվիզիայի կազմի մեջ պետք է կազմակերպեր լայնամաշտաբ պաշտպանություն նախապես պատրասված դիրքերում[4]։ Ամրոցի պաշտպանության համար նախատեսված էր միայն հրաձգային գումարտակը, որին միացված էր հրետանային դիվիզիոնը[5]։

Ամրոցի, Բրեստ քաղաքի գրոհը, կամուրջների գրավումը Արևմտյան Բուգով և Մուխավեցով հանձնարարված էր 45-րդ հետևակային դիվիզիայի գեներալ մայոր Ֆրից Շլիպերին (մոտ 17 հազար մարդ) հարևան մասերի միավորումների հետ միասին (այդ թվում հրասանդային դիվիզիաները, 31-րդ և 34-րդ հետևակային դիվիզիաները (Երրորդ ռայխ), 12-րդ զիվորական կորպուսը, 4-րդ բանակը (Երրորդ ռայխ), ընդհանուր մոտ 20 հազար մարդ։ Բրեստի ամրոց գրոհել են ավստրիացիները, ոչ թե գերմանացիները։ 1938 թվականին Ավստրիայի Երրորդ Ռայխին միանալուց հետո, 4-րդ ավստրիական դիվիզիան անվանվեց 45-րդ հետևակային դիվիզիա, որն էլ անցել է սահմանը 1941 թվականի հունիսի 22-ին։

Ամրոցի գրոհը խմբագրել

Բացի 45-րդ հետևակային դիվիզիայի հրետանիից, հրետանային պատրաստության համար բերվել են նաև 9 թեթև և 3 ծանր հրետամարտկոցներ, մեծ հզորության հրետանիի մարտկոց[6], դիվիզիական հրասանդ։ Դրանից բացի, 12-րդ զինվորական կորպուսի հրամանատարը կենտրոնացրել էր 34-րդ և 31-րդ հետևակային դիվիզիաների հրասանդերը։ 42-րդ հրաձգային դիվիզիայի դուրսհանման հրամանը, որը տվել էր 4-րդ բանակի հրամանատար մայոր Կորոբկինը դիվիզիայի շտաբի պետին հեռախոսով 03:30-03:45 ժամանակահատվածում, չեն հասցրել իրականացնել[3]։

Հունիսի 22-ին 3:15 (սովետական դեկրետային ժամանակով` 4:15) ամրոցի վրա բացվել է փոթորկալից հրետանային կրակ, որը անակնկալի բերեց կայազորին։ Արդյունքում ոչնչացվեցին պահեստները, վնասվեց ջրմուղը (կենդանի մնացացած պաշտպաններիխոսքերով ջուրը ջրմուղում բացակայում էր արդեն իսկ գրոհից առաջ), ընդհատված էր կապը, լուրջ կորուստներ էին պատճառել կայազորին: 3:23 սկսվեց գրոհը։ Անմիջականորեն բերդի վրա հարձակվում էին 45-րդ հետևակային դիվիզիայի 3 գումարտակներ 1,5 հազար հետևակներով: Հարձակումն այնքան անսպասելի էր, որ կայազորը միասնական կոորդինացված դիմադրություն չկարողացավ ցուցադրել, որի պատճառով էլ բաժանվեց մի քանի օջախների։ Գերմանացիների գրոհային ջոկատը, որը հարձակվում էր Տերեսպոլի ամրությունից, ի սկզբանե չհանդիպեց լուրջ դիմադրութան, և անցնելով Ցիտադելը, առաջավոր խմբերով մտավ Կոբրինի ամրություն։ Հայտնվելով գերմանացիների թիկունքում, կայազորի մասերը անցան հակագրոհի, մասնատելով և մասնակիորեն ոչնչացնելով հարձակվողին։

Ցիտադելում գերմանացիները կարողացան ամրանալ միայն մի քանի հատվածներում, այդ թվում ամրոցի վերին մասում գտնվող ակումբի շինությունը (Սուրբ Նիկոլայի նախկին եկեղեցին), զինվորների ճաշարանը, Բրեստի դարպասների մոտ գտնվող զորանոցը։ Ուժեղ դիմադրության են հանդիպել Վոլինսկի, և հատկապես,Կոբրինի ամրություններում, որտեղ գործողությունները հասնում էր սվինային գրոհի։

Հունիսի 22-ի 7:00-ին 42-րդ և 6-րդ հրաձգային դիվիզիաները լքել էին ամրոցն ու քաղաք Բրեստը[7], բայց նրանցից շատերը չեն կարողացել դուրս գալ ամրոցից։ Պատմաբան Ալիևի գնահատականներով, ամրոցից դուրս է եկել մոտ 6 հազար մարդ, մնացել է` 9 հազար[8]։ Մեկ այլ տվյալներով, հունիսի 2-ին ամրոցում կար մոտ 7-8 հազար մարդ, քանի որ դիվիզիաների մեծ մասը ամրոցից դուրս էին՝ ամառային ճամբարներում, զինվորական պատրաստությունների, մասնակցում էին Բրեստի ամրության կառուցմանը (յուրաքանչյուր հրաձգային գունդից մեկական գումարտակ)[5]։

6-րդ հրաձգային դիվիզիայի մարտական հաշվետվությունից.

  Հունիսի 22-ին առավոտը 4-ին բացվեց փոթորկալից կրակ զորանոցի, զորանոցի գլխավոր մուտքերի, կամուրջների, ամրոցի դարպասների և ղեկավարների տների վրա։ Այս հարձակումը հանկարծակիի բերեց կարմիր բանակի կազմին։ Թիմային կազմը, որը ենթարկվեց հարձակման իրենց տներում, մասնակիորեն ոչնչացվեց։ Ողջ մնացած հրամանատարները չէին կարողանում մտնել զորանոցներ ուժեղ կրակի պատճառով, որը բռնկվել էր կենտրոնական կամրջի և մուտքի դարպասների մոտ։ Արդյունքում, կարմիրբանակայիններն ու կրտսեր հրամանատարներն առանց ավագ հրամանատարների ղեկավարության, հագած և չհագած, խմբերով և միայնակ, դուրս էին գալիս ամրոցից, հաղթահարելով շրջատար ջրանցքը, Մուխավեց գետը և ականանետային, հրետանային պատնեշը։ Կորուստները մեծ էին, 6-րդ դիվիզիայի մասերը խառնվել էին 42-րդ դիվիզիայի մասերի հետ, իսկ հավաքի տեղ շատերը չէին կարողանում հասնել, քանի որ նրանց վրա արդեն 6 ժամ բացված էր հրետանային կրակ։  

9-րդ ժամին ամրոցը պաշարված էր։ Օրվա ընթացքում գերմանացիները ստիպված էին օգտագործել 45-րդ դիվիզիայի պահեստային զորամասը, նաև 130-րդ հետևակային գունդը, որը նախապես կորպուսի պահեստային զորամասն էր, այսպիսով բաժանելով հարձակվողներին 2 զորագնդերի։

Ավստրիացի սերժանտ Հայնց Հենրիխ Գարրի Վալտերի խոսքերով.

Ռուսները չցուցադրեցին ուժեղ դիմադրություն, պատերազմի առաջին օրերին մենք վերցրեցինք ամրոցի հսկողությունը մեր ձեռքը, բայց ռուսները չէին հանձնվում և շարունակում էին պաշտպանությունը։ Մեր խնդիրը 1942 թվականի հունվար-փետրվարին ամբողջ ԽՍՀՄ գրավելն էր։ Բայց ամրոցը դիմադրում էր ինչ-որ բանի հաշվին։ Ես վիրավորվեցի փոխհրաձգության ժամանակ 1941 թվականի հունիսի 28-29 ընկած ժամանակահատվածում։ Մենք հաղթեցինք փոխհրաձգությունը, բայց ես չեմ հիշում այնտեղ ինչ էր կատարվում։ Գրավելով ամրոցը` մենք կազմակերպեցինք խնջույք քաղաքում։

Պաշտպանություն խմբագրել

Հունիսի 23-ի գիշերը գերմանացիները, տանելով զորքը ամրոցի արտաքին պատնեշների մոտ, սկսեցին հրաձգությունը, առաջարկելով կայազորին հանձնվել։ Հանձնվեց մոտ 1900 մարդ։ Այնուամենայնիվ, հունիսի 23-ին ամրոցի մնացած պաշտպանները կարողացան դուրս քշել գերմանացիներին Բրեստ ամրոցի դարպասների մոտից, միացնել Ցիտադելում մնացած երկու հզոր գնդերը՝ 445-րդ հրաձգային գունդը, որը գլխավորում էին Անատոլի Վինոգրադովը և կապիտան Իվան Զուբաչովը, և, այսպես կոչված, «Սպաների տան» մարտական խումբը (գլխավորում էին Եֆիմ Ֆոմինը, ավագ լեյտենանտ Շերբակովն ու շարքային Շուգուրովը)։

Հանդիպելով «Սպաների տան» նկուղում, Ցիտադելի պաշտպանները փորձեցին կոորդինացնել իրենց գործողությունները՝ պատրաստվեց հունիսի 24-ին թվագրված № 1 հրամանի ծրագիրը, որտեղ առաջարկվում էր ստեղծել միավորված մարտական խումբ և շտաբ կապիտան Զուբաչովի գլխավորությամբ, և Ֆոմինի տեղակալությամբ, հաշվել անձնակազմը։ Բայց հաջորդ օրը հանկարծակի հարձակումով գերմանացիները մտան Ցիտադել։ Պաշտպանների մեծ խումբ լեյտենանտ Վինոգրադովի գկխավորությամբ փորձում էր դուրս գալ ամրոցից Կոբրինի ամրությունով։ Նրանք չհասան հաջողության՝ չնայած խումբը կարողացել էր ճեղքել դիմադրությունը, անցնել գլխավոր պատնեշը, բայց 45-րդ հետևակային դիվիզիայի ստորաբաժանումները գերել կամ ոչնչացրել էին նրանց։

Հունիսի 24-ի երեկոյան գերմանացիները գրավել էին ամրոցի մեծ մասը, բացառությամբ Ցիտադելի դարպասների մոտ գտնվող օղակային կայազորի մասը՝ («Սպաների տունը»), Մուխավեցի ափին գտնվող հողաշեն ամրությունը («Կետ 145»), Կոբրինի ամրությունում գտնվող, այսպես կոչված, «Արեևլյան ամրոցը» (նրա 400 հոգուց բաղկացած պաշտպանությունը ղեկավարում էր մայոր Պյոտր Գավրիլովը)։ Այդ օրը գերմանացիները կարողացան գերեվարել 1250 պաշտպանի։ Վերջին 450 պաշտպանները Ցիտադելում գերեվարվել են հունիսի 26-ին, «Սպաների տան» և «Կետ 145-ի» որոշ մասերի ճեղքման ժամանակ, իսկ հունիսի 29-ին 1800 կգ քաշ ունեցող գերմանական ավիառումբի նետումից հետո ընկավ Արեևելյան ամրոցը։ Բայց վերջնականապես մաքրել ամրոցը գերմանացիները կարողացան միայն հունիսի 30-ին (հունիսի 29-ին բռնկված հրդեհների պատճառով)։

Կազմակերպված պաշտպանությունը սրանով ավարտվեց. մնում էին մեկուսացված օջախներ և միայնակ մարտիկներ, որոնք խմբավորվում էին և նորից ցրվում, մահանում, կամ փորձում էին դուրս գալ ամրոցից, գնալ Բելովեժսկի թավուտ՝ պարտիզանների մոտ (ոմանք հասան հաջողության)։ Վիրավորված մայոր Գավրիլովը գերեվարվել է հուլիսի 23-ին[9], համաձայն ամրոցի վրա արված մակագրության. «Ես մահանում եմ, բայց չեմ հաձնվում։ Հաջողություն, Հայրենիք»։ Գոյություն ունեն թղթեր, որոնք վկայում են միայնակ սովետական զինվորականների պաշտպանության մասին մինչև 1941 թվականի օգոստոսը[10]` Ադոլֆ Հիտլերի և Մուսսոլինի Բենիտոյի այցելությունը։ Հայտնի է նաև, որ այն քարը, որը Հիտլերը վերցրել էր կամրջի փլատակներից, գտնվել է նրա առանձնասենյակում, պատերազմի ավարտից հետո[11]։ Պաշտպանության վերջին օջախները ոչնչացնելու նպատակով, գերմանական գերագույն հրամանատարությունը հրաման էր տվել ջրի տակ առնել ամրոցի բոլոր նկուղները Արևմտյան Բուգի ջրերով[11]։

Գերմանական զորքերը գերի են վերցրել մոտ 7000 սովետական զինվորներ (45-րդ դիվիզիայի հրամանատար գեներալ լեյտենանտ Շլիպերի խոսքերով, հունիսի 30-ի օրով գերեվարվել էր 101 սպա, 7122 կրտսեր հրամանատար և զինվոր[12]), մոտ 2000 սովետական զինծառայող մահացել է ամրոցում[8]։

Գերմանացիների կորուստները Բրեստ ամրոցում կազմում են վերմախտի Արեևելյան ճակատի պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում ունեցած կորուստների 5 %-ը[13]։

  Ձեռքբերված փորձ։
  • 1. Կարճ ուժեղ հրետանային կրակ բացելը ամրոցի բետոնով ամրացված հին աղյուսե պատերի, խոր նկուղի և չդիտարկվող տարածքների վրա չի տալիս էֆեկտիվ արդյունք։ Հարկավոր է երկարատև նշանոցային կրակ, որպեսզի հիմնավոր ոչնչացնել ամրացված օջախները։ Տանկերի, գրոհի համար հարկավոր սարքերի մտցնումը շատ բարդ է որոշ տարածքների չուսումնասիրված լինելու պատճառով, չի տալիս սպասվող արդյունքը, որի պատճառը ամրությունների պատերի հաստությունն էր։ Մասնավոր դեպքերում, հարմար չէ նաև ծանր ականանետի օգտագործումը:Հոգեկան ցնցման հիասքանչ միջոց է մեծ տրամաչափի ռումբերի նետումը։
  • 2. Խիզախ պաշտպան ունեցող ամրոցի վրա հարձակվելը կարող է արյունատար լինել։ Այս պարզ իրականությունը ապացուցվել է ևս մեկ անգամ Բրեստ-Լիտովսկի գրավման ժամանակ։ Հոգեկան ուժեղ ցնցում հասցնելու համար օգտակար է նաև հրետանային կրակը։
  • 3. Ռուսները Բրեստ-Լիտովսկում կռվում էին համառորեն։ Նրանք ցույց տվեցին հիանալի կամք։
 

Հիշատակ ամրոցի պաշտպանների մասին խմբագրել

Առաջին անգամ Բրեստ ամրոցի պաշտպանման մասին հայտնի է դարձել գերմանական շտաբի գրություններից, որը գտել են 1942 թվականի փետրվարին Օրյոլում։ 1940-ական թվականների վերջին թերթերում Բրեստ ամրոցի պաշտպանության մասին հոդվածներ տպագրվեցին, որոնք հիմնված էին բացառապես ասեկոսեների վրա։ 1951 թվականին Բրեստ ամրոցի դարպասների մոտ գտան № 1 հրամանը։ Նույն թվականին նկարիչ Կրիվոնոգովը գրեց «Բրեստ ամրոցի պաշտպանները» նկարը։

Բրեստ ամրոցի հերոսների հիշատակի վերականգնման վաստակը պատկանում է նկարիչ և պատմաբան Սերգեյ Սմիրնովին, նաև մեծ է Կոնստանտին Սիմոնովի դերը։ Բրեստ ամրոցի պաշտպանների սխրագործությունը հանրահայտ է դարձել Սմիրնովի «Բրեստ ամրոց» գրքի շնորհիվ (1957 թվական, լայնացված տպագրություն 1964, Լենինյան մրցանակ 1965)։ Դրանից հետո Բրեստ ամրոցի պաշտպանությունը դարձել է հաղթանակի կարևորագույն սիմվոլներից մեկը[14]։

1965 թվականի մայիսի 8-ին Բրեստ ամրոցին տրվել է ամրոց-հերոսի կոչում, Լենինի շքանշան և Ոսկե աստղ մեդալը։ 1971 թվականից ամրոցը հանդիսանում է հուշահամալիր։ Նրա տարածքում կառուցված են բազմաթիվ հուշարձաններ նվիրված հերոսներին, աշխատում է Բրեստ ամրոցի պաշտպանության թանգարանը։

Արվեստում խմբագրել

Գեղարվեստական ֆիլմեր խմբագրել

  • «Անմահ կայազոր» (1956);
  • «Մոսկվայի կռիվը», (ԽՍՀՄ, 1985);
  • «Պետական սահման», 5-րդ ֆիլմ «1941 թվական» (ԽՍՀՄ, 1986);
  • «Ես` ռուս զինվոր» — Բորիս Վասիլյևի «Ցուցակներում չի նշվում» գրքով (Ռուսաստան, 1995);
  • «Բրեստի ամրոցը» (Բելառուս-Ռուսաստան, 2010).

Փաստագրական ֆիլմեր խմբագրել

Գեղարվեստական գրականություն խմբագրել

  • Васильев Б. Л. В списках не значился.
  • Ошаев Х. Д. Брест — орешек огненный.
  • Смирнов С. С. Брестская крепость.

Երգեր խմբագրել

  • «Բրեստի հերոսների համար մահ չկա» — Էդուարդ Հիլի երգը
  • «Բրեստի փողհար» — երաժշտություն՝ Վլադիմիր Ռուբինի, խոսքեր՝ Բորիս Դուբրովինի

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Համաձայն Բորիս Վասիլյևի «Ցուցակներում չի նշվում» գրքի, վերջին հայտնի ամրոցի պաշտպանը գերի է հանձնվել 1942 թվականի ապրիլի 12-ին։ Սմիրնովը նշելով ականատեսների խոսքերը, նույնպես անվանում է 1942 թվականի ապրիլը։

Գրականություն խմբագրել

Պատմական հետազոտությունները խմբագրել

  • Алиев Р. В. Штурм Брестской крепости. — Эксмо, 2010. — 800 с. — ISBN 978-5-699-41287-7 Ալիևի գրքի գրախոսությունը
  • авторы Алиев Р., Рыжов И. — 2012 — «Брест. Июнь. Крепость», գրքի ներկայացումը
  • Крыстыян Ганцэр, Алена Пашковіч: «Гераізм, трагізм, мужнасьць.» Музей абароны Берасьцейскай крэпасьці.//ARCHE пачатак № 2/2013 (чэрвень 2013), с. 43-59.[1]
  • Кристиан Ганцер: Переводчик виноват. Влияние перевода на восприятие исторических событий (на примере отчета генерал-майора Фрица Шлипера о боевых действиях по захвату Брест-Литовска) // Беларусь і Германія: гісторыя і сучаснасць. Выпуск 13. Мінск 2015, с. 39-45. [2]
  • Кристиан Ганцер: Немецкие и советские потери как показатель продолжительности и интенсивности боев за Брестскую крепость. // Беларусь і Германія: гісторыя і сучаснасць. Выпуск 12. Мінск 2014, с. 44-52. [3]
  • Christian Ganzer: «Remembering and Forgetting: Hero Veneration in the Brest Fortress.» // Siobhan Doucette, Andrej Dynko, Ales Pashkevich (ed.)։ Returning to Europe. Belarus. Past and Future. Warsaw 2011, стр. 138—145. անգլերեն բելառուսերեն
  • Christian Ganzer: «Czy „legendarna twierdza“ jest legendą? Oborona twierdzy brzeskiej w 1941 r. w świetle nieme­ckich i austriackich dokumentów archiwalnych.» // Wspólne czy osobne? Miesca pamięci narodów Europy Wschodniej. Białystok/Kraków 2011, стр. 37-47. [4]
  • Christian Ganzer, Alena Paškovič: «Heldentum, Tragik, Kühnheit.» Das Museum der Verteidigung der Brester Festung." // Osteuropa 12/2010, стр. 81-96. [5]
  • David R. Marples and Per Anders Rudling. War and Memory in Belarus: The Annexation of the Western Borderlands and the Myth of the Brest Fortress, 1939-41 // Białoruskie Zeszyty Historyczne (Беларускі гістарычны зборнік). — Vol. 32 (December 2009). — PP. 225—244 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (белорусскоязычная версия: Дэвід Р. Марплз, Пэр Андэрс Рудлінг. Вайна і гістарычная памяць у Беларусі: далучэньне заходніх абласьцей і міт пра Берасьцейскую крэпасьць // ARCHE. — 2010. — № 5(92). — С. 11-60.).

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Բրեստ ամրոցի հուշահամալիրի պաշտոնական էջ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 12-ին.
  • «Բրեստ ամրոցի ինտերակտիվ քարտեզը». wikimapia.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  • «Բրեստ ամրոցին նվիրված եջը Բրեստ քաղաքի պաշտոնական կայքում». brest.by. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  • «Բրեստ ամրոց` գրքեր». fire-of-war.ru — «Պատերազմի կրակը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  • Глязер М. (22 июня 2004 года). sb.by — «Սովետական Բելառուս» թերթ https://web.archive.org/web/20070927202813/http://www.sb.by/print.php?articleID=37086. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  • «Ամրոցի պաշտպանուհի Ռաիսա Աբակումովա». orel-story.ru — «Արծիվ ծանոթ ու անծանոթ». 2010 թվականի նոյեմբերի 10. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Кристиан Ганцер: Немецкие и советские потери как показатель продолжительности и интенсивности боев за Брестскую крепость // Беларусь і Германія: гісторыя і сучаснасць. Выпуск 12. Мінск 2014, с. 44-52, с. 48-50.
  2. Кристиан Ганцер: Немецкие и советские потери как показатель продолжительности и интенсивности боев за Брестскую крепость // Беларусь і Германія: гісторыя і сучаснасць. Выпуск 12. Мінск 2014, с. 44-52, с. 48-50, с. 45-47.
  3. 3,0 3,1 Л.Сандалов.Боевые действия войск 4-й армии в начальный период Великой Отечественной войны
  4. Л.Сандалов.Боевые действия войск 4-й армии в начальный период Великой Отечественной войны
  5. 5,0 5,1 Канун и начало войны
  6. «Мортира КАРЛ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  7. Боевое донесение штаба 4-й армии № 05 к 11:55 22 июня 1941 г.
  8. 8,0 8,1 Брестская крепость//передача радиостанции "Эхо Москвы"
  9. Պաշտպանության վերջին օջախները
  10. «Ես մահանում եմ, բայց չեմ հանձնվում». Երբ մահացավ Բրեստի ամրոցի վերջին պաշտպանը
  11. 11,0 11,1 Albert Axell, Russia’s Heroes, 1941-45, Carroll & Graf Publishers, 2002, ISBN 0-7867-1011-X, Google Print, p.39-40
  12. «45-րդ դիվիզիայի հրամանատար գեներալ լեյտենանտ Շլիպերի մարտական հաշվետվությունը, 1941 թվականի հուլիսի 8». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  13. Jason Pipes, 45.Infanterie-Division, Feldgrau.com — research on the German armed forces 1918—1945
  14. «Բրեստ ամրոցի պաշտպանությունը` Հայրենական պատերազմի առաջին սխրագործություն lenta.ru». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 563