Հայերը Սինգապուրում

Հայերը Սինգապուրում հաստատվել են 18-րդ դարի վերջից։ Եկել են հիմնականում Մալակկայից, Հնդկաստանից, Նոր Ջուղայից։ 1833 թվականին հայ համայնքին Հիլ Սթրիթ փողոցում հողակտոր է հատկացվել, որտեղ 1835 թվականին կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որն իրավամբ դասվում է երկրի նշանավոր պատմական հուշարձանների շարքում։ Համայնքի ներքին կյանքը կազմակերպել է Ազգային ժողովը։ Ներկայումս Սինգապուրում բնակվում է 100 հայ։

Սինգապուրահայեր
Flag of Singapore.svg
Սինգապուրի դրոշը
Ընդհանուր քանակ

500

Բնակեցում
Սինգապուր Սինգապուր 100
Մալայզիա Մալայզիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ավստրալիա Ավստրալիա
Ինդոնեզիա Ինդոնեզիա
Հայաստան Հայաստան
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ
Լեզու(ներ)
Հայերեն, Անգլերեն
Հավատք(ներ)
Հայ Առաքելական եկեղեցի

Հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոաքիմը հայտնաբերել է խոլորձի այն տեսակը, որը համարվել է Սինգապուրի պետական խորհրդանիշը։ Սինգապուրում կա նաև Հայկական փողոց։

ՊատմությունԽմբագրել

Բնակեցում  Խմբագրել

Սինգապուրը քաղաք-պետություն է, որը տեղակայված է Հարավարևելյան Ասիայում գտնվող կղզու վրա, որը բաժանված է Մալակկա թերակղզու հարավային ծայրից՝ Ջոհորի նեղուցով։

Մալայական թերակղզում հայերի մասին ամենավաղ հիշատակությունները թվագրվում են 1669 թվականին։ Այդ ժամանակ այս տարածաշրջանում ապրում էր 234 հայ, որից 147-ը գտնվում էին Մալայզիայում, մնացած 87-ը՝ Սինգապուրում։ 178-ը մաքուր հայեր էին, 56-ը երեխաներ՝ խառն ամուսնություններից[1]։ Այստեղ հաստատված հայերը, լինելով հիմնականում վաճառականներ, ձգտում էին բնակվել նավահանգստային քաղաքներում, որտեղ նրանք ակտիվորեն մասնակցում էին տնտեսական կյանքին։ Որոշ հայ վաճառականներ իրենց բեռներն իրենք էին տեղափոխում նավերով, իսկ ոմանք էլ միջնորդի դեր էին խաղում՝ գնելով և վերավաճառելով տարբեր տեսակի ապրանքներ։ Այդ ժամանակների հեղինակ Չարլզ Լոկուերը հայ վաճառականներին բնութագրում է որպես ազնիվ և պարկեշտ մարդկանց[1], իսկ 17-րդ դարի անգլիացի վաճառական և ճանապարհորդ Ջոոն Ֆրիերը նրանց հիշատակում էր որպես մարդկանց, ովքեր տիրապետում էին առևտրի արվեստին իր բոլոր նրբություններով[2]։

1832 թվականին Սինգապուրը դարձել է անգլիական գաղութի, այնուհետև ամբողջ Բրիտանական Մալայայի գլխավոր քաղաքը, որտեղ այդ ժամանակ բնակվում էին մոտ 650 հայ։ Դրանցից 560-ը մաքուր հայեր էին, մյուսները, լինելով խառն ամուսնությունների հետնորդներ, շարունակում էին մնալ հասարակության ակտիվ անդամներ[1] : Ամերիկյան ռազմածովային սպա և հետազոտող Չարլզ Ուիլքսը, նկարագրելով Սինգապուրի բնակչությանը, նշել է․

  Ենթադրվում է, որ Սինգապուրում բնակվող ասիական ազգերի թիվը հասնում է քսանչորսի և բաղկացած է չինացիներից, հնդիկներից, մալայացիներից, հրեաներից, հայերից, պարսիկներից, բուգիսներից, չհաշված եվրոպացիներին[3]։  


Հայերը եկել են ժամանակակից Սինգապուրի տարածք կամ ուղղակիորեն Նոր Ջուղայից, կամ Հնդկաստանից և Ճավա կղզուց, որտեղ ավելի վաղ բնակություն էին հաստատել նորջուղայեցիները[2]։ 1820 և 1830 թվականներին՝ արտագաղթի առաջին ալիքից հետո, մինչև 1880 թվականը հայերը Սինգապուրում բնակվեցին փոքր խմբերով, այնպես որ 1880 թվականին կղզում արդեն հարյուրից ավելի հայ ընտանիք կար[4] ։ Նոր փոքր ալիքի ի հայտ գալուց հետո, նոր հայերի մեծ մասը ժամանեց ուղղակի Պարսկաստանից կամ Կալկաթայից։ Այնուհետև, 20-րդ դարի սկզբին, հաջորդեց արտագաղթի հաջորդ հզոր ալիքը, որի ընթացքում ժամանող հայերի մեծ մասը Սպահանից էին։

ԳործունեությունԽմբագրել

Չնայած իրենց փոքր թվաքանակին, հայերը հնարավորություն ունեցան նշանակալի դեր ունենալ գաղութի կյանքում և թողնել իրենց մասին լավագույն հիշողություններ, որն անհամեմատելի էր իրենց փոքրաթիվ քանակի հետ[5]։ Հայերը Սինգապուրում ստեղծեցին առանձին կոմունա, որի շնորհիվ իրենք իրենց պաշտպանված էին զգում ինչպես սոցիալական, այնպես էլ հասարակական առումով։ Հայերը անհատապես հաշվառված են վիճակագրական ցուցակներում և բնակչության մարդահամարի տեղեկագրերում։ Հայ վաճառականներն իրենց ներկայացուցիչներն ունեին Սինգապուրի Առևտրի պալատում։ Առաջին առևտրի պալատում, որը հիմնադրվել էր 1837 թվականին, հաշվառված էին վեց բրիտանացի, երկու չինացի, մեկ ամերիկացի, մեկ արաբ և մեկ հայ՝ Եսայի Զաքարիան[5]։ Հայ հասարակությունը ընկալվում էր եվրոպացիների հետ հավասար և մասնակցում էր սինգապուրյան կյանքի բոլոր ասպեկտներին։ Առևտրականներն ու նրանց ընտանիքի անդամները հրավիրվում էին բոլոր բանկետներին, ներկայացուցչական պարահանդեսներին, պաշտոնական ընդունելություններին և հասարակական այլ միջոցառումներին։ Անվանի ընտանիքները մասնակցում էին թագուհու ծննդյան ամենամյա տոնակատարություններին և այդ միջոցառումների հետ կապված կառավարության կողմից կազմակերպվող բոլոր հանդիպումներին ու ընդունելություններին։ Հայերի մասնակցությունը հասարակական կյանքին հանգեցրեց այն փաստի, որ նրանց կարծիքը հաշվի էին առնում Առևտրի պալատում և հասարակական այլ հանձնաժողովներում։ Իրենց կենսակերպի, անգլերենի իմացության և քրիստոնեական հավատքի շնորհիվ հայերը ներգրավված էին իրավաբանական գրասենյակներում և քննչական մարմիններում՝ մասնակցելով քաղաքային կոմիտեների և օրենսդիր խորհրդի աշխատանքներին։ Շատ հայեր ավանդաբար աշխատել են ոսկերչական արդյունաբերությունում, ուստի 1920-ականներին ադամանդի վաճառքով զբաղվող Իպեկչյան եղբայրները մասնաճյուղ բացեցին Սինգապուրում։ Ոմանք, ինչպիսիք են Մովսես Մոզեսը և Ջորջ Մայքլը, հիմնադրելով ֆոտոստուդիաների լայն ցանց, տեղափոխվեցին լուսանկարչական բիզնես, որը գերիշխող էր 1880-1919 թվականներին[5]։

Գաղութում ծնված շատ հայեր աշխատել են  պետական հաստատություններում, բանկերում, գրասենյակներում, իսկ ոմանք էլ բարձր պաշտոններ են զբաղեցրել քաղաքային մարմիններում[1]։ Ջո Ջոաքիմը աշխատում էր որպես հանքերի շահագործման ընկերության տնօրեն, որից հետո 1887 թվականին ընտրվեց քաղխորհրդի նախագահ, ապա ընտրվեց Օրենսդիր մարմնում։ Հանքարդյունաբերական ընկերությունների տնօրեններն էին աշխատում Պիտեր և Գուդ Էդգարները։ 1880-ականներին Սինգապուրի չորս ապահովագրական ընկերություններից երեքը պատկանում էին հայերին։ 1895 թվականին ութ քաղաքային լիազորներից երկուսը հայեր էին։ 1845 թվականին Կետչիկ Մոզեսը հիմնեց առաջին անգլալեզու «Straits Times» թերթը[6], որը մինչ օրս ամենաազդեցիկն է երկրում[7], մի քանի տարի անց՝ Գրիգորի Գալստյանը հիմնեց «Ուսումնասեր» հայկական թերթը[5]։

Գաղութի գոյության սկզբնական տարիներին հայերը օգնեցին Սինգապուրին դառնալ խոշոր  տարանցիկ կենտրոն։ 1820 թվականից ի վեր գրանցված 113 հայկական ձեռնարկություններից 63-ը եղել են առևտրական ընկերություններ։ Սինգապուրում առաջին հայ վաճառականը Արիստակես Սարգիսն էր, ով այստեղ բնակություն էր հաստատել 1820 թվականին։ 1830-ականներին և 1850-ականներին Հարավարևելյան Ասիայի հայկական ընկերությունների գործունեության մեջ գերակշռում էր Անգլիային մատակարարվող ծարիրի առևտուրը։ Կղզի այցելած Իվան Գոնչարովը մատնանշում է հայ վաճառականների ակտիվ դերակատարությունը երկրի տնտեսական կյանքում․

  Ֆոնդային բորսան մարդաշատ էր չին, հայ, պարսիկ վաճառականներով և իհարկե, անգլիացիներով[8]։  


Հայերը, հատկապես Մարտիրոս Կարապետը, մինչև 1880-ականների վերջը Սինգապուրում ափիոնի հիմնական ներկրողներն էին։ Հայ վաճառականները հաճախ անհրաժեշտ էին համարում միավորվել, և կղզում հիմնադրվեցին չորս համատեղ հայկական ընկերություններ՝ M&G Moses (1839), Sarkies & Moses (1840), Set Bro-thers (1840), Stevens & Joaqim (1848): Ապրանքների փոխադրման համար նախընտրում էին հայերին պատկանող նավերը, հայ կապիտաներով․ սովորաբար առևտրականներն օգտվում էին Apcar & Company ծովային փոխադրողից։ Առևտրականների բեռները տեղափոխվում էին նաև Tenasserim (կապիտան Սարգիս), «Չերքեզ» և «Լեդի Կաննինգ» (կապիտան Գալստան) առագաստանավային բեռնանավերով։ Բազմաթիվ ծովային նավեր կրում էին հայկական անվանումներ՝ «Արմենիա», «Արարատ», «Մերի Մակերտում», «Ջոզեֆ Մանուկ», «Սոֆիա Յոակիմ», «Հարություն Ապկար», «Գրիգոր Ապկար»[5]։

Հայերը մեծ հաջողությունների են հասել սպասարկման ոլորտում, նրանք ունեին տասնմեկ հյուրանոցներ (այդ թվում՝ ամենամեծ), ինչպես նաև բազմաթիվ տուն-ինտերնատներ և ռեստորաններ։ Մալքոլմ Մոզեսը դարձավ Սինգապուրում հյուրանոցի առաջին հայ սեփականատերը, 1862 թվականին նա գնեց «Pavilion» հյուրանոցը։ Հայկական ամենահաջողված ձեռնարկություններից մեկը «Raffles» հյուրանոցն էր, որը բացվել է Սարգիս եղբայրների կողմից 1887 թվականին։ 1903 թվականին Եղիազար Հովհանեսը և Արատուն Սարգիսը գնեցին «Adelphi» հյուրանոցը։ 1904 թվականին վերակառուցված «Hotel de l'Europe»-ի սեփականատերերը նույնպես հայեր էին[9]։ Sea View առողջարանային հյուրանոցը, որը 1912-1921 թվականներին գտնվում էր քաղաքից դուրս և պատկանում էր Էղիազար Հովհանեսին, այնուհետև ձեռք բերեցին Սարգիս եղբայրները։

Շատ հարուստ հայեր Սինգապուրի զբոսանավերի ակումբի անդամներ էին, ծովային սպորտային կոմիտեի անդամ Ջո Ջոաքիմը հաճախ կազմակերպում էր առագաստանավային մրցումներ։ Ախոռների սեփականատեր Տիգրան Սարգիսը ձիարշավի մեծ երկրպագու էր։ 1904 թվականին նրա ձիերն այդ ժամանակվա փոխարժեքով նրան բերեցին 1400 ԱՄՆ դոլար եկամուտ՝ ապահովելով երրորդ կայուն տեղը ախոռների սեփականատերի մեջ։ 1908 թվականը հաջող էր հատկապես Տիգրան Սարգիսի համար, երբ Ջիլլո անունով ձին ստացավ նահանգապետի գավաթը[5]։

 
«Վանդա միսս Ջոաքիմ» խոլորձը Սինգապուրի ազգային խորհրդանիշն է

Ամերիկացի հայտնի հետազոտող և ծովային սպա Չարլզ Ուիլկսը, այցելելով Սինգապուր, նշել է․  

  Ամենահարգված հայերը կղզու հիմնական վաճառականներից են։ Չնայած քանակով քիչ են, բայց ազդեցիկ են իրենց հարստության պատճառով, նրանք չափազանց գեղեցիկ ազգ են, հագնվում են անգլիական ոճով և սովորաբար խոսում են անգլերեն ու պորտուգալերեն[3]։  

Կղզում մեծ ժողովրդականություն էին վայելում ծաղիկների ցուցահանդեսներն ու մրցույթները, որոնց մասնակցում էին տեղացի կանայք։ Հայ կանայք արժանապատիվ մրցակցություն էին ապահովում ցուցահանդեսների մասնակիցների համար, իրենց  բուսատեսակների համար մրցանակներ ստացան Մեգի Չեյտերը, Իրեն և Ռիփսի Իոհանեսը, բայց գերակշռում էին Ջոաքիմ ընտանիքի տարբեր սերունդների կանայք, ովքեր 1897 թվականին ստացան 18 մրցանակ 104-ից։ Ծաղկաբուծության ոլորտում հատկապես հաջողակ էր Պարսիկի և Ուրելիա Ջոաքիմի ավագ դուստրը՝ Ագնեսը, որը 1893-1895 թվականներին Սինգապուրի երեք ամենամյա  ցուցահանդեսներում ընդհանուր առմամբ գրավեց քսանյոթ առաջին և տասնհինգ երկրորդ տեղ։ Նա մեծ համբավ ձեռք բերեց 1899 թվականին, երբ իր բուծած խոլորձը ներկայացվեց ծաղիկների ցուցահանդեսում, որն այնուհետև ստացավ դրա ստեղծողի «Վանդա Միսս Ջոաքիմ» անունը։ 1947 թվականին ծաղիկն ընտրվեց որպես Առաջադիմական կուսակցության խորհրդանիշ, իսկ 1981 թվականին ծաղիկը դարձավ ամբողջ Սինգապուրի ազգային խորհրդանիշը[5]։  

Սինգապուրում ծնված հայերը Բրիտանիայի հպատակներ էին, իսկ Պարսկաստանում ծնված շատ հայեր օրինականացրին իրենց կարգավիճակը և դարձան Բրիտանիայի քաղաքացի։ Համայնքը կանոնավորապես իր կապիտալի մի մասը ներդնում էր Վիկտորիա թագուհու և նրա ընտանիքի տարեդարձը նշելու համար նախատեսված ֆոնդում և պաշտոնական պատվիրակությունների կազմում ներկայացուցիչներ էր ուղարկում ողջույնով դիմելու ամենակարևոր բարձրաստիճան անձանց, այդ թվում՝ արքայազններ Ալբերտին ու Գեորգին և Կոռնուելի դուքսերին ու դքսուհիներին։ Պահպանվել է թագուհի Վիկտորիայի կառավարման հիսունամյակի կապակցությամբ 1887 թվականին ուղարկված շնորհավորական ուղերձը, որը ստորագրվել է կղզու հայ համայնքի 26 կառավարիչների կողմից։ Շնորհավորական ուղերձում ասվում է․

  Ձեր կառավարման ընթացքում բոլոր հպատակները բարեկեցիկ կյանք են վայելում Բայց ոչ ավելին, քան հայերը, ովքեր կատարյալ հարգանքով բարեմաղթանքներ են հղում Ձերդ մեծությանը՝ որպես Ձեր իշխանության պաշտպանության ներքո ապրող հավատարիմ քաղաքացիներ[1]։  


Հաշվի առնելով հայ համայնքի նկատմամբ մեծ հետաքրքրությունը՝ համայնքի գործունեությունը լայնորեն լուսաբանվում էր մամուլում։ 19-րդ դարում շատ հազվադեպ էր պատահում, որ «Սթրեյթս Թայմս», «Սինգապուրյան անկախ թերթ», «Սինգապուրյան խրոնիկա» թերթերի էջերում, ընդհանուր կամ անձնական սյունակներում, հայտարարություններում կամ նորություններում հայերի մասին  չհիշատակեին։ Թերթերը պարբերաբար լուրեր էին տպագրում Օսմանյան կայսրությունում հայերի բռնաճնշումների և 1915-1917 թվականների ցեղասպանության մասին։ 1920 թվականի հաղորդումների սյունակում մի ուշագրավ տեղեկատվություն կար այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը Դիանա Աբգարին նշանակել է Յոկոհամայում հյուպատոս՝ դրանով իսկ դառնալով աշխարհում առաջին կին դեսպանը[1]։

Սինգապուրի հայերը հատուկ ուշադրություն էին դարձնում մշակույթին և դավանանքին և 1835 թվականին կառուցեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որն այսօր կղզու ամենահին եկեղեցին է։ Այդ մասին 1836 թվականին The Free Press թերթը գրել է․

  Այս ոչ մեծ, բայց էլեգանտ շենքը հարգանքի տուրք է այս բնակավայրի հայերի քաղաքացիական և կրոնական զգացմունքներին, շատ հազվադեպ դեպքերում է, որ այդքան փոքր համայնքը կկարողանար հավաքել բավարար միջոցներ նման եկեղեցի կառուցելու համար, որը համարվում է՝ ամենազարդարված և ամենալավ կահավորված ճարտարապետական նմուշներից մեկը[7]։  


Եկեղեցին գաղութի առաջին շենքն էր, որտեղ 1909 թվականին էլեկտրական լուսավորություն անցկացվեց։ Այսօր այն երկու հայկական եկեղեցիներից մեկն է, որոնք պահպանվել են Հարավարևելյան Ասիայում (երկրորդը գտնվում է Բիրմայի մայրաքաղաք Յանգոնում)[5] Համայնքի անդամների կրթության հարցերին նշանակալի տեղ էր հատկացվում։ 1901 թվականին Նոր Ջուղա ուղարկված Սուրբ Գրիգոր եկեղեցու զեկույցում ասվում է, որ սինգապուրահայերը ստեղծել են մի փոքրիկ, բայց գործուն համայնք, որում բոլոր մեծահասակները հայերեն են խոսում, կարդում և գրում, իսկ համայնքի բոլոր անդամները կիրակի օրերը պատարագ են լսում։ 1917 թվականին Սինգապուր կատարած այցի ժամանակ Եպիսկոպոս Թորգոմ Գուշակյանը նշել է, որ Սինգապուրում ծնված հայերը սահուն հայերեն էին խոսում, այդ պատճառով էլ իրենք թարգմանիչների կարիք չեն ունեցել[5]։ Ըստ նրա՝ սինգապուրցի հայերը շատ կիրթ ու աշխատասեր էին և իրենց արևմտյան ապրելակերպը համատեղում են հայկական ոգու և հայրենասիրության հետ[1]։

Ապրելով իրենց պատմական հայրենիքից հեռու՝ սինգապուրցի հայերն անմասն չմնացին նրա ճակատագրի նկատմամբ։ 1894 թվականի դեկտեմբերին տեղի հայերի կողմից կազմակերպվեց Հայաստանի օգնության կոմիտե[5]։ 20-րդ դարի առաջին կեսին համայնքը արձագանքեց կաթողիկոսի կոչին՝ ուղղված բոլոր հայերին՝ օգնելու ողբերգական իրադարձությունների հետևանքով անապահով վիճակում հայտնված իրենց հայրենակիցներին։ Հիմնադրվեց Հայկական բարեգործական հիմնադրամը, որը նվիրատվություններ էր ստանում ամբողջ Մալայայից[4]։ Ընդհանուր գումարը, ներառյալ Սինգապուրի և Բանգկոկի հայերի նվիրատվությունները, հասավ 14,5 միլիոն դոլարի[1]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսելուց հետո հայ երիտասարդները գնացին ծառայելու բրիտանական բանակում և տեղական կամավորական ստորաբաժանումներում։ Տեղացի հայ Հովսեփ Արատունի միջոցներով կառուցվեց և սպառաազինվեց բրիտանական ռազմաօդային ուժերի համար նախատեսված հետախուզական ինքնաթիռ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նկատվեց սինգապուրից հայերի արտահոսք, շատերը մեկնեցին տարբեր երկրներ՝ Նիդեռլանդներ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա կամ ԱՄՆ։ 1947 թվականի մարդահամարի տվյալներով մոտ մեկ միլիոն բնակչությամբ երկրում ընդամենը 62 հայ կար[5]։ Մի քանի տասնամյակ անց վերջին հայը լքեց երկիրը, իսկ երեք տարի անց եկեղեցական համայնքի բացակայության պատճառով քահանան նույնպես լքեց երկիրը, ով եկեղեցում նախապես թողած գրության մեջ գրել է․

  Ներեցեք ինձ, հավատացյալ հայեր, որ եկեղեցու դռները կողպված են, վերջին աղոթք կատարողը հեռացել է Սինգապուրից երեք տարի առաջ։ Եվ նույնիսկ տարին մեկ անգամ պատարագի մատուցումն արդեն անիմաստ է դարձել[10]։  


Ներկա իրավիճակԽմբագրել

 
Հայկական փողոցը 

Այսօր հայերի կոմպակտ բնակության վայրը հայկական փողոցն է։ Եկեղեցական-վարչական ծրագրում Սինգապուրի հայ համայնքը ենթակա է ՀԱԵ Կիլիկյան կաթողիկոսությանը, որն իր հերթին ճանաչում է ՀԱԵ Էջմիածնի կաթողիկոսության հոգևոր գերակայությունը[11]։

2010 թվականի մայիսի 27-ին, ՀՀ դեսպանի կողմից Սինգապուրի Նախագահ՝ Սելլապան Ռամանաթանին իր հավատարմագրերի հանձնման ժամանակ, նախագահը նշեց Սինգապուրի հայ համայնքի հատուկ դերը, մասնավորապես՝ բիզնեսի և մշակույթի ոլորտում[12]։ 2010 թվականի հունիսին Սինգապուրում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Չինաստան) Արմեն Սարգսյանն այցելեց Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի Սինգապուր կատարած այցի ընթացքում, որտեղ հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին համայնքի հիմնախնդիրները և Սինգապուրի հայկական եկեղեցու օծման 175-ամյակի տոնակատարության նախապատրաստական աշխատանքները, որը պետք է տեղի ունենար 2011 թվականի գարնանը։ Այդ միջոցառմանը հրավիրված էին հայկական համայնքների ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ[13]։

2010 թվականի սեպտեմբերի 4-ին Սինգապուրի հայկական ժառանգության կոմիտեն անցկացրել է մի շարք միջոցառումներ նվիրված Սինգապուրի հայկական սփյուռքին։ Միջոցառումների ընթացքում  ելույթներ են ունեցել  հայ արտիստներ, հյուրերի թվում եղել են  երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Գալա երեկոյի ընթացքում նշվել է Սինգապուրի և Մետաքսի մեծ ճանապարհի այլ երկրների զարգացման գործում հայերի ունեցած ներդրման մասին։ Կոմիտեի նախագահ Փոլ Ղազարյանը նշել է, որ այդ իրադարձությունները հիանալի հնարավորություն են ամբողջ աշխարհի հայերի համար՝ տեղեկանալու Սինգապուրի զարմանալի հաջողությունների մասին։ Իր հերթին, Սինգապուրում ԱՄՆ նախկին դեսպան, իսկ այժմ Հայկական ժառանգության կոմիտեի համանախագահ Ֆրենկ Լավինը նշել էր, որ անցկացված միջոցառումները հիանալի հնարավորություն են հայ համայնքի և Սինգապուրի միջև կապերի ամրապնդման համար[14]։

2011 թվականի մարտի 27-ին Սինգապուրի հայ համայնքը նշեց իր 175-ամյակը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կայացած միջոցառմանը մասնակցեցին 14 երկրներից ժամանած 160 հայեր։ Տոնակատարության առթիվ կիրակնօրյա պատարագ մատուցեց այդ կապակցությամբ  ժամանած  հայ արքեպիսկոպոսը[15]։

ԱվանդԽմբագրել

Երկրի կյանքում հայկական համայնքի ներդրումներից են համարվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը ճանաչվել է որպես ազգային հուշարձան[16], Սինգապուրի ազգային խորհրդանիշ՝ «Վանդա Միսս Ջոաքիմ» ծաղիկը, բարգավաճող «Ռաֆլս» հյուրանոցը և հանրաճանաչ «The Straits Times» թերթը։ Սինգապուրում հայերի առկայության մասին են վկայում պահպանված չորս փողոցների անունները՝ Հայկական փողոց, Գալստան պողոտա, Էմիլ Գալստանի անունով, Սարկիս ռոուդը, ի պատիվ Ռեգինա Սարկիսի և Սենտ Մարտին դրայվի։ Արմենիան լայնը և Նարկիս ռոուդը անհետացան քարտեզից նոր շինարարության արդյունքում[4][5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Аналитика // Армянский Сингапур — микрокосм большого мира // 12 апреля 2009
  2. 2,0 2,1 Журнал «АНИВ» // История армян Сингапура и Малайзии // № 1(2005)
  3. 3,0 3,1 А. Гончаров //Полное собрание сочинений и писем в двадцати томах // «Фрегат „Паллада“» // Примечания // Т.2 глава VI "Наука", 1997 стр 263 ISBN 502028257X, 9785020282575
  4. 4,0 4,1 4,2 Dwor-Frecaut, Gary Maurice // Armenians Archived 2010-06-09 at the Wayback Machine.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 Журнал «АНИВ» // Армяне Сингапура // № 2(2005)
  6. Nadia H Wright // Respected Citizens: the History of Armenians in Singapore and Malaysia // Moses (Movsessian) Archived 2015-02-26 at the Wayback Machine.
  7. 7,0 7,1 РИА-НОВОСТИ // Записки из Сингапура: экваториальное православие
  8. А. Гончаров //Полное собрание сочинений и писем в двадцати томах // Фрегат «ПАЛЛАДА» // Сингапур // Т.2 глава VI "Наука", 1997 стр 263 ISBN 502028257X, 9785020282575
  9. Новое Время// Елена Шуваева-Петросян // Сказка братьев Саркис плюс отель «Raffles» // 23.11.10
  10. Вардгес Петросян// Армянские эскизы
  11. Генрих Алексеевич Шпажников // Религии стран Юго-Восточной Азии: Справочник //Изд-во "Наука, " Глав. ред. восточной лит-ры, 1980 [1]
  12. PanARMENIAN // Президент_Сингапура_отметил_особую_роль_армянской_общины_в_Сингапуре // 28 мая 2010
  13. PanARMENIAN // Армянская община Сингапура готовится отметить 175-летие освящения армянской церкви Сингапура // 4 июня 2010
  14. Ноев Ковчег // Сингапур- армянская община активна
  15. PanARMENIAN // [2] // 28 марта 2011
  16. Достопримечательности Сингапура

Արտաքին հղումներԽմբագրել