Հայաստանի ժայռապատկերներ

Հայաստանի ժայռապատկերներ, Հայաստանում ժայռերի, քարերի վրա փորագրված գրությունների և նկարների պատկերներ։

Ժայռապատկերներ Ուղտասարի վրա՝ տարբեր կենդանիների պատկերներով

Ներկայումս ենթադրություններ կան այն մասին, որ հնագույն աստղաբանական գիտելիքների առաջացման բնօրրանների թվին են պատկանում Հայաստանն ու Փոքր Ասիան։ Հայտնի աստղագետները և պատմաբանները եկել են այն եզրակացության, որ այն մարդիկ, որոնք երկինքը բաժանում էին համաստեղությունների, բնակվել են հյուսիսային լայնության 36° и 42° աստիճանների միջև։ Անգլիացի աստղագետ Օլկոտի կարծիքով՝ մարդիկ, որոնք հնարել են համաստեղությունների հին նշանները, հավանաբար, բնակվել են Արարատ լեռան մոտակայքում, ինչպես նաև Եփրատ գետի հովտում։

Ենթադրությունը հիմնավորվել է Հայաստանի տարածքում գտնված ժայռապատկերների գտածոներով, երբ 1966 թվականի սկզբում Գեղամա բարձրավանդակում, իսկ հետո նաև Վարդենիսի լեռնաշղթայում և Արագած լեռան լանջերին հայտնաբերվել են մոտ 30 000 ժայռապատկերներ։ 1967 թվականին Վարդենիսի լեռներում գտնվել են ևս 3 հնագույն օբյեկտներ, որոնց նշանակության մասին հետազոտողների, մասնավորապես՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Բենիկ Թումանյանի կարծիքը հետևյալն է. «Դրանք մեր հեռավոր նախնիների աստղագիտական մտքի քարե վկայություններն են»։

Նախաբան խմբագրել

 
Ըստ տվյալների՝ Զորաց Քարերը աշխարհի ամենահին աստղադիտարանն է, տարիքը՝ ավելի քան 7500 տարեկան

Հին Հայաստանում աստղագիտության առաջացումն ու կազմավորումը պայմանավորված են եղել լեռնամետաղական արդյունաբերության զարգացմամբ։ Հին Արևելքի երկրներից Հայաստանն առանձնացել է այն ժամանակների համար բարձր զարգացած մետաղագործությամբ։ Այստեղ ձուլել են պղինձ, բրոնզ, արծաթ, արճիճ, ցինկ, ոսկի և պողպատ (երկաթ)։ Մետաղագործության զարգացումը թափ է հաղորդել գիտության մի շարք ճյուղերի, արդյունաբերության, մշակույթի և արվեստի զարգացմանը։

Հին Հայաստանում ժայռապատկերային մշակույթը ձևավորվել և զարգացել է Հին աշխարհի մշակույթին զուգահեռ։ Համաստեղությունների քարտեզները, լուսնային օրացույցները և «բաց երկնքի տակ նկարների պատկերասրահները» ստեղծվել են այն ժամանակվա զարգացած մարդկանց՝ գիտնական քրմերի, նկարիչների, քարահատ վարպետների կողմից[1]։

Ընդհանուր տեղեկություն խմբագրել

Ժայռապատկերների տեսակներ խմբագրել

Հայաստանի տարածքում հայտնաբերվել են ժայռապատկերներ, որոնք պատկերում են հետևյալ տեսարանները.

  1. Որսի տեսարաններ
  2. Նկարազարդ նամակներ (պատկերագիր)
  3. Գաղափարագիր
  4. Տիեզերական երևույթ
  5. Աստղագիտական հասկացություն
  6. Համաստեղության պատկերներ
  7. Համաստեղության կերպարային պատկերներ
  8. Խորհրդանշանների պատկերներ
  9. Երկրային (աստղագիտական) խորհրդանշանների պատկերներ
  10. Առասպելական հերոսների պատկերներ
  11. Դիցաբանական հերոսների պատկերներ
  12. Կենդանիների պատկերներ
  13. Մոլեռանդ կենդանիների պատկերներ
  14. Մոլեռանդ մարդկանց պատկերներ
  15. Մարդակերպ պատկերներ
  16. Լուսնի պաշտամունքի մասին
  17. Արևի պաշտամունքի մասին
  18. Օձի պաշտամունքի մասին
  19. Վիշապի պաշտամունքի մասին
  20. Այծի պաշտամունքի մասին
  21. Եղնիկի պաշտամունքի մասին
  22. Ձկան պաշտամունքի մասին
  23. Ջրլող թռչնի պաշտամունքի մասին
  24. Ցուլի պաշտամունքի մասին
  25. Կենցաղի տեսարաններ
  26. Պատերազմի տեսարաններ
  27. Ջրի պաշտամունքի մասին
  28. Այծեղջյուրի պաշտամունքի մասին
  29. Օձերի կռվի մասին
  30. Երկրի վրա կյանքի պատկերացման մասին
  31. Մայրության մասին
  32. Ընտանիքի մասին
  33. Ընձառյուծի ընտելացման մասին
  34. Փղի ընտելացման մասին
  35. Սինոդական օրացույցի մասին
  36. Արևային օրացույցի մասին
  37. Ձիու ընտելացման մասին
  38. Հունահայկական առասպելի մոտ լինելու մասին
  39. Հունական և հայկական այբբենարանների մասին
  40. Սվաստիկայի տարածման մասին
  41. Այլ շրջանների ու երկրամասերի ժայռապատկերների համեմատ՝ հայկական ժայռապատկերների իմաստաբանության մասին
  42. Որոշ ժողովուրդների այբբենական նամակների ստեղծման սկզբնաղբյուրային ժայռապատկերներ

Տեղակայություն խմբագրել

Վարդենիսի լեռնաշղթա

  • Մարտունու շրջանի Սևսար լեռան լանջին հին աստղագիտական կենտրոն
  • Սելիմի լեռնանցքի հին քարավանային ճանապարհի վրա համաստեղությունների քարտեզներ
  • Սելիմի լեռնանցքի հովտում Լուսնի մակերևույթի քանդակագործական պատկերներ
  • Քարավանային ճանապարհի երկու կողմերում աստղային քարտեզների մնացորդներ

Գեղամա լեռնաշղթա

  • Ծլաբերդ սարի վրա ցիկլոպյան ամրոց
  • Լուսնային օրացույցներ
  • Այդ սարի շուրջ բազմաթիվ աստղագիտական նշաններ և հասկացություններ
  • Չվերծանված տիեզերական պատկերագրեր
  • Հայկի և Ցուլի համաստեղություններ
  • Սվաստիկայի տարբեր պատկերներ՝ Արևի խորհրդանիշներ
  • Վիշապների պատկերներ՝ որպես չար ուժերի խորհրդանիշ, Վիշապի համաստեղություն
  • Կրակ ժայթքող վիշապի, Վահագնի, (Հերկուլեսի), Կարապի, Քնարահավի պատկերներ։ Սրանք միաժամանակ կերպարանավորում են իրենց պատկերներին նման համաստեղությունները։
  • Երկրագնդի և կիսագնդերի պատկերներ
  • Տիեզերական երևույթներ, Երկրի կիսագնդեր, Օձերի միջավայր
  • Երկրի կիսագնդեր և երկնակամար

Փայտասար լեռ

  • Մոլորակների և երկնային լուսատուների պատկերներ
  • Մարդակերպ արարածներով երկրագնդի պատկերներ
  • Ցեֆեայի, Վիշապի, Ցուլի, Թագի, Կարապի, Քնարահավի, Պեգասի և այլ համաստեղությունների պատկերներ
  • Մարդակերպ արարածների սվաստիկայի պատկերներ
  • Վիշապի, Արևի, Լուսնի, Մեծ Արջի և այլ համաստեղության պատկերներ
  • Նախաստեղծ Քաոսի, Երկրագնդի և կենդանական աշխարհի պատկերներ
  • Առասպելաաստղագիտական թեմայով պատկերներ
  • Լուսնային ամսական օրացույցի պատկերներ
  • Վիշապի համաստեղության պատկերներ[2]

Ժայռապատկերներ խմբագրել

 
Ուղտասար հրաբխային լեռան վրա այծի ժայռապատկեր
 
Ընձառյուծի ժայռապատկեր Օձակար լեռան վրա

Հայաստանում աստղագիտության հնագույն կենտրոնը սկիզբ է առնում Զոդի ոսկու հանքերից և ձգվում է Սևանա լճի հարավային ափից մինչև Մարտունու վարչական կենտրոն, հետո շրջվելով հարավ՝ ձգվում է Վարդենիսի լեռնաշղթայի հարավային մասից մինչև Մարտունի՝ Սելիմի լեռնանցք։ Այդ ճանապարհի երկու կողմերում հայտնաբերվել են աստղագիտության հնագույն կենտրոններ։

Սևսար լեռան վրա գտնվող աստղագիտական աստղադիտարանը, որը պատված է ժայռապատկերներով խմբագրել

Այս ճանապարհի առաջին և ամենահաջողված օբյեկտը Սևսար լեռան վրա գտնվող աստղագիտական աստղադիտարանն է, որը պատված է ժայռապատկերներով։ Գերիշխող տեղ են զբաղեցնում 3մ × 2մ-ի վրա քարե սալիկները, որոնց վրա մետաղական հատիչով փորագրված են տարբեր նշաններ, համաստեղությունների և երկնային լուսատուների բազմաթիվ պատկերներ։ Քարե սալիկների ներքևի աջ անկյունում փորված է շրջան՝ 90 սմ տրամագծով, որի ներսում գտնվում է փոքր անցք և պարույր։ Անցքից տարածվում են բազմաթիվ ճառագայթանման խորշեր։ Շրջանի կենտրոնի խորությունը ենթադրաբար որոշակի նշանակություն է ունեցել. եթե այդ անցքի մեջ տեղադրեն ուղղահայաց ձող, ապա ձողի ստվերը, սահելով ճառագայթների վրայով, կարող է ցույց տալ ժամանակը, հետևաբար, այդ ժայռապատկերը հանդիսանում է արևային ժամացույց, որի տարիքը հասնում է 40 դարի և ավելիի։ Սալիկներին շատ մոտ պահպանվել են տասնյակ փոքր չափսերի քարեր։ Նրանց վրա պատկերված նշանները վկայում են այն մասին, որ այդ ամբողջ համալիրը հանդիսանում է աստղագիտական նշանակություն ունեցող օբյեկտ։

Աստղագիտական օբյեկտներ պատկերող ժայռապատկերներ խմբագրել

Սելիմի լեռնանցք տանող ճանապարհի մոտ գտնվում են քարե սալիկներ, որոնց մակերեսին փորված են տարբեր մեծության շրջաններ։ Մերօրյա կարծիքների համաձայն՝ շրջաններով նշվել են աստղերն ու մոլորակները՝ համապատասխանաբար ըստ նրանց ունեցած մեծության և վառ տեսքի։ Ըստ Բ. Թումանյանի՝ սալիկների վրա պատկերված են համաստեղություններ։

Նախկինում «աստղային քարտեզից» 1 կմ հեռավորության վրա գտնվել է քարե մեծաբեկոր՝ լուսնի մակերեսի պատկերով՝ իր բազմաթիվ խառնարաններով։ Սակայն լուսնի «դիմանկարով» քարե մեծաբեկորը կորել է։ Այդ հեռավոր ժամանակներում լուսնի վրայի խառնարաններն ուսումնասիրելու նպատակով, հավանաբար, օգտագործել են թափանցիկ, կամ, այսպես կոչված, «ոսկե» վանակատ։

Վարդենիսի լեռների փնտրտուքը դեռ ավարտված չէ, բայց արդեն այսօր կասկած չկա, որ Վարդենիսի լեռնաշղթան հանդիսանում է հնագույն Հայաստանի աստղագիտական մտքի կենտրոններից մեկը։ Գեղամա լեռները նույնպես հարուստ են աստղագիտության հետաքրքիր հուշարձաններով. այստեղ են գտնվում երկրագնդի, նրա կիսագնդերի, Արևի, Լուսնի և այլ երկնային մարմինների պատկերները։

Մարդակերպ արարածների կողմից գնդի տեսքով Երկրի պատկերումը հանդիպում է Գեղամա լեռների ժայռերի վրա, և դա իր տեսակի մեջ միակը չէ։ Վերջին տարիներին հայտնաբերվել են նոր ժայռապատկերներ, որոնք ապացուցում են, որ հին Հայաստանի բնակիչները ընդարձակ գիտելիքներ ունեին Երկրի, Լուսնի, տիեզերքի մասին, որոնք մոտիկ էին իրականությանը։ Տարբեր լեռնաշղթաների վրա հստակ պատկերված է տիեզերքի ընկալման երկրակենտրոն համակարգը. Երկիրը գտնվում է կենտրոնում, նրա շուրջը գտնվում են երկնային լուսատուները։

Աստղագիտական երևույթներ պատկերող ժայռապատկերներ խմբագրել

Գեղամա լեռնաշխարհի ժայռապատկերների առասպելի համաձայն՝ Տավրոսի շարժման ընթացքում երկրաշարժ է տեղի ունենում, որի ընթացքում երկրային բոլոր մարմինները շարժվում են։ Հնագույն ավանդությունը ստացել է իր մարմնավորումը. նկարներից մեկի վրա, ի տարբերություն մյուսների, երկրագունդը գտնվում է Ցուլի՝ Տավրոսի եղջյուրների վրա։

Համաստեղության պատկերներով ժայռապատկերներ խմբագրել

Հին Հայաստանի առաջին ստեղծագործողները, ովքեր համաստեղություններին անվանումներ են տվել՝ ելնելով Գեղամա լեռների ժայռապատկերներից՝ հարուստ երևակայություն են ունեցել։ Նրանք կարողացել են համեմատել համաստեղությունների և կենդանական աշխարհի ներկայացուցիչների միջև եղած նմանությունը։

Լեռներում տասնյակ տարիներ շարունակ կատարված փնտրտուքները թույլ են տվել բացահայտել մի շարք ժայռապատկերների գաղտնիքը։ Գտնված ժայռապատկերները դասակարգվում են նկարի՝ քարի վրա փորագրման մեթոդով, նկարի ոճական առանձնահատկություններով։

Կոմպոզիցիաներից մեկում գտել են Ցեֆեայի, Վիշապի, Կարապի, Դելֆինի, Պեգասի, Մեծ Արջի, Տավրոսի և այլ համաստեղությունների յուրօրինակ մարմնավորում։ Այդ կոմպոզիցիաների համեմատությունը համաստեղությունների հետ, որը կատարել է 17-րդ դարի հայտնի լեհ կոմպոզիտոր Յանոմ Գևելնեմը, հայտնաբերվել է գրեթե ամբողջական համընկնում՝ տասը նույնանման պատկերներ՝ երկու կոմպոզիցիաներից։ Ահա այսպես բացվեց չորսհազարամյա ժայռապատկերների գաղտնիության վարագույրը։

Առասպելական պատկերներով ժայռապատկերներ խմբագրել

Տավրոսի (Ցուլի) ժայռապատկերներից մեկի մոտ պատկերված է Հայկը (Օրիոն)։ Հաշվի առնելով հնության առաջնությունը (ժայռապատկերները թվագրվում են մ.թ. ա. 3-րդ հազարամյակ)՝ պետք է նշել, որ Օրիոնի համաստեղությունը Հայկի մեկնությունն է՝ ավելի ուշ կատարված։ Հայկը համարվում է հայերի հին աստվածներից մեկը։ Նրա պաշտամունքի արմատները գալիս են նախնադարյան հասարակարգից։ Այդ ժայռապատկերներն ինքնատիպ են, իրենց գեղագիտական արտահայտչականությամբ կարելի է նրանց համարձակորեն դասել հին ժայռապատկերային մշակույթի գլուխգործոցների շարքին[3][4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.iatp.am/news/petrosyan.pdf
  2. http://www.iatp.am/ara/sites/naskal/nask.htm
  3. Остановка на Великом шёлковом пути - гора Ухтасар
  4. «Hiking in Armenia. Hiking in Armenian Mountains: The Mystery of Azhdahak». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.