Բենիկ Եսայու Թումանյան (մայիսի 1, 1917(1917-05-01)[1], Դսեղ, Հայաստան - փետրվարի 10, 1980(1980-02-10)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային աստղագետ։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1972), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1979)։ Պարգևատրվել է Խ. Աբովյանի անվան մեդալով, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրերով։

Բենիկ Թումանյան
Բենիկ Թումանյան.jpg
Ծնվել էմայիսի 1, 1917(1917-05-01)[1]
Դսեղ, Հայաստան
Մահացել էփետրվարի 10, 1980(1980-02-10)[1] (62 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունաստղագետ
Գործունեության ոլորտաստղագիտության պատմություն
Պաշտոն(ներ)դեկան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1970)
ՊարգևներՀայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Երևանի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը (1940)։ 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ 1957 թվականից ղեկավարում է Երկրի արհեստական արբանյակների դիտման Երևանի կայանը և համալսարանի աստղադիտարանը։ 1974 թվականից համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դեկանն էր։

Հիմնական աշխատանքները վերաբերում են աստղագիտության պատմությանը։ Հայ աստղագիտության պատմությունն ամփոփող երկհատորյակը (արժանացել է Բնագիտության և տեխնիկայի պատմության ԽՍՀՄ ազգային կոմիտեի դիպլոմին) ընդգրկում է աստղագիտական մտքի զարգացումը Հայաստանում՝ հնագույն ժամանակներից մինչև XX դարի 1-ին քառորդը։ Հետազոտել է տոմարի պատմությունը, երկրակենտրոն և արևակենտրոն ուսմունքների տարածման էվոլյուցիան Հայաստանում, ինչպես նաև գալակտիկական աստղակույտերի տեսանելի և իրական բաշխվածությունն ըստ տիեզերքի։

Բազմաթիվ դասագրքերի և գիտահանրամատչելի գրքերի հեղինակ է։ Մատենադարանի ձեռագրերի ուսումնասիրմամբ ստեղծած կարևոր աշխատությունների համար պարգևատրվել է Մեսրոպ Մաշտոցի հուշամեդալով։

Վախճանվել է 1980 թվականի փետրվարի 10-ին Երևանում։

ԵրկերԽմբագրել

  • Ծիր Կաթին։ Թումանյան Բենիկ Եսայու, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1952։
  • Կոսմիկական լաբորատորիաներ։ Թումանյան Բենիկ Եսայու, Համբարձումյան Վիկտոր Համազասպի, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1955։
  • Ժամանակի չափումը։ Թումանյան Բենիկ Եսայու, Վաթյան Լ., Երևան, Հայպետհրատ, 1956։
  • Չափումները տիեզերքում։ Թումանյան Բենիկ Եսայու, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1957։
  • Աստղագիտությունը և կրոնը տիեզերքի մասին։ Վաթյան Լևոն Ավետիսի, Թումանյան Բենիկ Եսայու, Երևան, Հայպետհրատ, 1957։
  • Երկրի արհեստական արբանյակները։ Թումանյան Բենիկ Եսայու, Վաթյան Լ., Երևան, Հայպետհրատ , 1958։
  • Հայկական նորահայտ աստղագիտական գործիք։ Թումանյան Բենիկ Եսայու, Համբարձումյան Վիկտոր Համազասպի, Երևան, Հայպետհրատ, 1958։
  • Ընդհանուր աստղագիտություն։ Ձեռնարկ բուհ-երի ուսանողների և միջնակարգ դպրոցի դասատուների համար, Թումանյան Բենիկ Եսայու, Վաթյան Ա., Երևան,Պետական գիտա-տեխնիկական հրատարակչություն, 1960։
  • Լույսը և գույնը բնության մեջ։ Միննարտ Մ, Թումանյան Բենիկ Եսայու, Երևան, Հայպետհրատ, 1961։
  • Հայ աստղագիտության պատմություն։ (Հնագույն ժամանակներից մինչև XIX դ. սկիզբը), Թումանյան Բենիկ Եսայու, Աբրահամյան Աշոտ Գարեգինի, Երևան, «Միտք»,1964։
  • Հայ աստղագիտության պատմություն։ (XIX դարի սկզբից մինչև 1920 թվական), Թումանյան Բենիկ Եսայու, Համբարձումյան Վիկտոր Համազասպի, Երևան, Միտք, 1968։
  • Տոմարի պատմություն, Երևան, 1972։
  • Երկրակենտրոն և արևակենտրոն համակարգերը Հայաստանում, Երևան, 1973։
  • Հետաքրքրաշարժ հարցեր աստղագիտությունից։ Թումանյան Բենիկ Եսայու, Կարա-Սարգսյան Ա. Տ, Հակոբյան Ֆ. Հ., Երևան, «Լույս», 1978։
  • Աստղագիտություն։ Թումանյան Բենիկ Եսայու, Միրզոյան Լյուդվիգ Վասիլի, Թովմասյան Հրանտ Մուշեղի, Երևան, Երևանի համալսարանի հրատ., 1978:
  • Լուսին։ [Մոլորակի բացահայտման և ուսումնասիրման պատմություն], Թումանյան Բենիկ Եսայու, Ղազարյան Միշա Արիստակեսի, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1979։
  • Հայ աստղագիտության պատմությունից։ Թումանյան Բենիկ Եսայու, Միրզոյան Լյուդվիգ Վասիլի, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1985։
  • Օրվա մասերի բաժանումը հին և միջնադարյան Հայաստանում։ Թումանյան Բենիկ Եսայու, Ղազարյան Միշա Արիստակեսի, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1990։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 233