Համլետ Գևորգյան (երգիչ)

հայ երգիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համլետ Գևորգյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Համլետ Զելիմի Գևորգյան (մայիսի 7, 1974(1974-05-07), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ (2015)։

Համլետ Զելիմի Գևորգյան
Ի ծնե անունՀամլետ Գևորգյան
Ծնվել էմայիսի 7, 1974(1974-05-07) (49 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ժանրերփոփ-ֆոլկլյոր, ժողովրդական
ՄասնագիտությունԵրգիչ
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի քամանչայի բաժնում։ Երգել է Երևանի քաղաքային մշակույթի տան ժողովրդական գործիքների նվագախմբում։ 1991 թվականին «Մանուկները Հայաստանի» մրցույթ-փառատոնում արժանացել է 1-ին մրցանակի։ 1992-1997 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում։ 1998 թվականին մասնակցել է ԱՊՀ պետությունների «Զինվորական երգ» մրցույթին և արժանացել 1-ին մրցանակի[2]։

Մենահամերգներով հանդես է եկել Ջավախքում, Կապանում, Գյումրիում, Երևանում, Գլենդելում, Մարսելում, Հալեպում, Իժևսկում, Կազանում, Սամարայում, Լիբանանում, Արգենտինայում, Ուրուգվայում, Ավստրալիայում, Եվրոպայում և այլուր։

Թողարկել է 5 ձայնասկավառակ, 4 տեսասկավառակ, նկարահանել է 11 տեսահոլովակ․ «Դու ես» (2005), «Ծիրան» (2008) ձայնասկավառակները, «Մենք ենք» (2006), «Ժառանգորդը» (2008) և այլ տեսասկավառակներ։

Կոչումներ և մրցանակներ խմբագրել

  • Ա. Իսահակյանի անվան ժողովրդական երգի մրցույթի դափնեկիր, 1998,
  • «Հանուն հավատի, հայրենիքի և սիրո» երգի դափնեկիր 1999,
  • «Կռունկ» փառատոնի ժողովրդական երգի դափնեկիր, 2005,
  • «Տարվա լավագույն ժողովրդական երգիչ» մրցանակ, 2006, Լոս Անջելես,
  • «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրների ջատագով-մշակույթի գործիչ», 2007,
  • «Ոսկե Մուշուրբա» մրցանակաբաշխության «Տարվա վաստակաշատ գյումրեցի երգիչ» կոչում, 2008, Գյումրու քաղաքապետարան,
  • «Կարոտ» միջազգային հայկական փառատոնի ոսկե մեդալ, 2008,
  • «Ֆոլկի արքա», աշխարհի 1.200.000 ազգային երգիչների մեջ միջազգային սոցիալական կայքի անցկացրած մրցույթ, 2009,
  • «Տարվա լավագույն ժողովրդական երգիչ» մրցանակ, Մոսկվա,
  • Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2015)[3]։

Սկավառակագրություն խմբագրել

  • Մենք ենք (2004)
  • Մեր երգը (2006)
  • The Best of Golden Album (2007)
  • With The Traces Of Armenian Song (2008)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։