Համզա Չաուդրի
Համզա Դյուան Չաուդրի (անգլ.՝ Hamza Dewan Choudhury, հոկտեմբերի 1, 1997[1][2], Լոֆբորո, Լեստերշիր, Լեստերշիր, Արևելյան Միդլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Լեսթեր Սիթիի» կիսապաշտպան։
Համզա Չաուդրի անգլ.՝ Hamza Choudhury | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 1, 1997[1][2] (26 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Լոֆբորո, Լեստերշիր, Լեստերշիր, Արևելյան Միդլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն | |||||||||||
Հասակ | 178 սանտիմետր | |||||||||||
Քաշ | 64 կիլոգրամ | |||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարրիերա խմբագրել
Չաուդրին 16 տարեկանից մարզվել է «Լեսթեր Սիթիի» ֆուտբոլային ակադեմիայում[3]։ 2016 թվականի փետրվարին վարձավճարով տեղափոխվել է «Բերտոն Ալբիոն» ակումբ։ 2016 թվականի փետրվարի 27-ին նշել է նորամուտը թիմի կազմում՝ փոխարինման դուրս գալով Լիգայի 1-ի՝ «Ուոլսոլի» դեմ խաղում[4]։ 2016/17 մրցաշրջանի մեկնարկից առաջ դարձյալ վարձավճարով տեղափոխվել է «Բերտոն Ալբիոն»[5]։ 2016 թվականի օգոստոսի 6-ին Չեմպիոնշիփում նորամուտը նշել է «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ խաղում՝ այդ խաղում գոլային փոխանցում կատարելով խաղընկերոջը[6].
2017 թվականի սեպտեմբերի 19-ին Համզան նորամուտը նշել է «Լեսթեր Սիթիի» հիմնական կազմում՝ փոխարինելով Վիլֆրիդ Նդիդիին «Լիվերպուլի» դեմ խաղում, որն անցկացվել է Անգլիական լիգայի գավաթի խաղարկության երրորդ փուլի շրջանակներում[7]։ 2017 թվականի նոյեմբերի 28-ին Չաուդրին նորամուտը նշել է Պրեմիեր լիգայում՝ փոխարինելով Շինջի Օկազակիին «Տոտենհեմի» դեմ խաղում[8]։ 2018 թվականի ապրիլի 14-ին առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել «Լեսթերի» մեկնարկային կազմում Պրեմիեր լիգայի՝ «Բարնլիի» դեմ խաղում[9]։
Կարիերան հավաքականում խմբագրել
2018 թվականի մայիսի 26-ին Համզա Չաուդրին նորամուտը նշել է Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականում՝ փոխարինման դուրս գալով Չինաստանի հավաքականի դեմ Տուլոնի մրցաշարի շրջանակներում կայացած խաղում[10]։ Մրցաշարում անցկացրել է չորս հանդիպում, այդ թվում մասնակցելով Մեքսիկայի դեմ հաղթական եզրափակչին[11]։
Անձնական կյանք խմբագրել
Համզայի հայրը ծնունդով Գրենադայից է, իսկ մայրը՝ Բանգլադեշից[12]։
Ձեռքբերումներ խմբագրել
- Անգլիայի հավաքական (մինչև 21)
- Տուլոնի մրցաշարի հաղթող – 2018[11]
Ծանւթագրություներ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Transfer news: Leicester City youngster Hamza Choudhury attracting European interest» (անգլերեն). Sky Sports. 2014 թ․ սեպտեմբերի 25.
- ↑ «Burton's lead at the top of League One was cut to two points after they were held by fellow high-flyers Walsall» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ փետրվարի 27.
- ↑ «Hamza Choudhury re-signs on loan» (անգլերեն). BurtonAlbionFC.co.uk. 2016 թ․ օգոստոսի 6.
- ↑ «Nottingham Forest 4-3 Burton Albion» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ օգոստոսի 6.
- ↑ «Leicester City 2-0 Liverpool» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ սեպտեմբերի 19.
- ↑ «Leicester City 2-1 Tottenham Hotspur» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ նոյեմբերի 28.
- ↑ «Burnley 2-1 Leicester City» (անգլերեն). BBC Sport. 2018 թ․ ապրիլի 14.
- ↑ «Choudhury makes maiden England u21s appearance» (անգլերեն). LCFC.com. 2018 թ․ մայիսի 27.
- ↑ 11,0 11,1 «Final fightback takes England u21s to Toulon hat-trick with win over Mexico» (անգլերեն). theFA.com. 2018 թ․ հունիսի 9.
- ↑ «Why Leicester City's local lad Hamza Choudhury really stands out» (անգլերեն). Leicester Mercury. 2017 թ․ հոկտեմբերի 12.
Արտաքին հղումներ խմբագրել
- Ֆուտբոլիստի էջը «Լեսթեր Սիթիի» պաշտոնական կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համզա Չաուդրի» հոդվածին։ |