Ապավեն Համբարձումյան

հայ մանկավարժ
(Վերահղված է Համբարձումյան Ապավենից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ապավեն Միսակի Համբարձումյան (1923, Բաշնալու, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - անհայտ), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Ապավեն Համբարձումյան
Ծնվել է1923
ԾննդավայրԲաշնալու, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և Փառքի երրորդ աստիճանի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Ապավեն Համբարձումյանը ծնվել է 1923 թվականին, Արտաշատի շրջանի Բաղրամյան գյուղում։ 1941 թվականին ավարտել է Արտաշատի մանկավարժական տեխնիկումը։ 1942 թվականին Ապավենը զորակոչվել է կարմիր բանակ։ Ծառայել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայում[1]։

Կրտսեր հրամանատարական դպրոցն ավարտելուց հետո Համբարձումյանը ծառայել է 400-րդ գնդում, որպես դասակի հրամանատարի տեղակալ, ավագ սերժանտի կոչումով։ Մասնակցել է 400-րդ գնդի մղած մարտերին մինչև Սևաստոպոլի գրավումը։ Մասնակցել է նաև Ուկրաինական ռազմաճակատին կից կրտսեր լեյտենանտների դասընթացներին, որն ավարտելուց հետո որպես դասակի հրամանատար մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի, Լեհաստանի ազատագրման մարտերին։ Մի քանի անգամ վիրավորվել է։ Համբարձումյանը պարգևատրվել է Փառքի երրորդ աստիճանի, Կարմիր աստղի, «Հայրենական պատերազմի» երկրորդ աստիճանի շքանշաններով և մի շարք մեդալներով։ Չորս անգամ արժանացել է գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալագրին։ 1946 թվականին Համբարձումյանը նորից տեղափոխվել է 89-րդ հայկական դիվիզիայի 390-րդ գունդը[1]։

Համբարձումյանը բանակից զորացրվել է 1947 թվականին և աշխատանքի անցել Մասիսի միջնակարգ դպրոցում որպես նախնական ռազմական ուսուցման ուսուցիչ։ Աշխատելուն զուգընթաց 1956 թվականին ավարտել է Երևանի ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտի հեռակա բաժինը։ Համբարձումյանը պարգևատրվել է հոբելյանական մեդալներով, դիպլոմներով և պատվոգրերով։

Ռազմահայրենասիրական դաստիարակության գծով անցկացված ստուգատեսներին ակտիվորեն մասնակցելու համար նրանց դպրոցն արժանացել է դիպլոմների և գովասանագրերի (միութենական, հանրապետական և շրջանային կազմակերպությունների կողմից)[1]։

Պարգևներ

խմբագրել
  • Փառքի երրորդ աստիճանի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • «Հայրենական պատերազմի» երկրորդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ

խմբագրել