Հոբելյանական, տեսակավոր կոնյակ։ Մշակվում է 1937 թ-ից, Երևանի կոնյակի գործարանում։ Թնդությունը 43% է, շաքարայնությունը՝ 0, 7%։ «Հոբելյանական»-ը մուգ ոսկեգույն է՝ դարչնագույն երանգով, հարմոնիկ, ունի լավ արտահայտված բուրմունք, դուրեկան համ։ Հնացման ընդհանուր ժամկետը 10 տարուց ավելի է։ Համամիութենական և միջազգային մրցույթներում ու համտեսներում «Հոբելյանական»-ին շնորհվել է 3 ոսկե, 3 արծաթե մեդալ։ 1975 թ-ից «Հոբելյանական»-ը թողարկվում է պետական որականիշով։

Հոբելյանական
Տեսակալկոհոլային խմիչք
Ալկոհոլի պարունակություն43 տոկոս
Ծագման երկիր Հայկական ԽՍՀ
Ստեղծման տարի1937


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 498