Համակախվածություն, ախտաբանական վիճակ, որը բնութագրվում է խորը կլանվածությամբ և ուժեղ զգացմունքային, սոցիալական կամ նույնիսկ ֆիզիկական կախվածությամբ մեկ այլ անձից։ Առավել հաճախ տերմինն օգտագործվում է հարբեցողների, թմրամոլների և որևէ կախվածություն ունեցող այլ մարդկանց հարազատների և մտերիմների նկատմամբ, բայց դրանով այն չի սահմանափակվում[1]։

Համակախվածության հիմնական բնութագրերից է չափազանց կախվածությունն այլ մարդկանց հավանությունից և ինքնության զգացումից[2]։ Այս տերմինն ավելի քիչ անհատական ախտորոշիչ է և ավելի նկարագրական է հարաբերությունների դինամիկայի համար[2]։

Հատկություններ խմբագրել

Համակախված մարդը, թույլ տալով, որ այլ անձի վարքագիծը ազդի նրա վրա, դառնում է լիովին կլանված՝ այդ այլ անձի գործողությունները վերահսկելով և այդպիսով կարգավորելով սեփական վիճակը։ Օրինակ, հաճախ համակախվածության պատճառ հանդիսացող բարեկամական կապերը կարող են խանգարել դատավարության ընթացքում ճշմարտության սահմանմանը։ Համակախվածության վիճակին բնորոշ են[1]

  • մոլորություն, ժխտում, ինքնախաբեություն,
  • կոմպուլսիվ գործողություններ,
  • «սառեցված» զգացմունքներ,
  • ցածր ինքնագնահատական, ատելություն ինքն իր հանդեպ, մեղքի զգացմունք,
  • ճնշվող զայրույթ, անվերահսկելի ագրեսիա,
  • այլ անձի ճնշում և վերահսկում, սևեռուն օգնություն,
  • կենտրոնացում ուրիշների վրա, կարիքների անտեսում, հոգեսոմատիկ հիվանդություններ,
  • շփման խնդիրներ, խնդիրներ անձնական կյանքում, փակվածություն, դեպրեսիվ վարքագիծ, սուիցիդալ մտքեր,
  • այլ մարդկանց համար պատասխանատվություն զգալ՝ իրենց զգացմունքների, մտքերի, գործողությունների, լուծումների, խնդիրների և նույնիսկ ճակատագրի համար,
  • տագնապի, խղճահարության և մեղքի զգացում, եթե այլ մարդու մոտ խնդիրներ են առաջանում,
  • պարտավորված և/կամ հարկադրված զգալ օգնելու մեկ ուրիշին, տալ չպահանջված խորհուրդներ, «կարգի բերել» նրա զգացմունքները,
  • այլ մարդկանց կարիքները, մտքերը և գործողությունները կանխագուշակել,
  • անել այն, ինչ իրականում չեն ուզում անել։

Սոցիալական մոդելներ խմբագրել

Սոցիալական հոգեբանությունն առանձնացնում է համակախված մարդկանց մի քանի դեր։ Հայտնի է «Կարպմանի եռանկյունի» մոդելը[3], որի մեջ առանձնացնում են․

  • «փրկչի» դերը,
  • «հետապնդողի» դերը,
  • «զոհի» դերը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Шорохова, Ольга Алексеевна. Созависимость Արխիվացված 2020-05-12 Wayback Machine // Жизненные ловушки зависимости и созависимости. — СПб.: Речь (издательство). — 2002 — С. 6-16
  2. 2,0 2,1 Johnson, R. Skip (2014 թ․ հուլիսի 13). «Codependency and Codependent Relationships». BPDFamily.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. «Психологос» Արխիվացված 2009-04-03 Wayback Machine: Треугольник Карпмана Արխիվացված 2012-09-25 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել