Ինքնախաբեություն՝ մտքերի ներշնչման գործընթաց է, որը չի համապատասխանում իրականությանը, խաբուսիկ, ինքն իրեն ներշնչած վստահություն։ Այս հոգեբանական ֆենոմենը կարող է լինել անձի հոգեբանական պաշտպանության ձև։

Հասկացության բազմազանություն խմբագրել

«Ինքնախաբեություն» հասկացությունը լայնորեն կիրառվում է հումանիտար կարգապահության շարքում, հատկապես՝ հոգեբանության և հոգեվերլուծության, գրականության, փիլիսոփայության, իմացաբանության և սոցիոլոգիայի մեջ։ Կախված յուրաքանչյուր ոլորտի համատեքստից տարբերվում են նրա մեկնաբանությունները։

Ինքնախաբեությունը հոգեվերլուծության մեջ խմբագրել

Կլինիկական պրակտիկայում «Ինքնախաբեություն» հասկացության փոխարեն որպես կանոն գործածվում են նրա ամենամոտ համարժեքները՝ «Ռեպրեսիա», «Պատրանքային մտածողություն»։ Ամերիկացի հայտնի հոգեվերլուծաբան և հոգեթերապևտ Ռոյ Շեֆերը «Նոր լեզու հոգեվերլուծության համար» գրքում (1967 թվական) նկարագրում է այցելուի սովորությունը խաբել ինքն իրեն, որպես տհաճ կամ ամոթ առաջացնող վերապրումներից «անգիտակցական պաշտպանության» միջոց[1]։

Ինքնախաբեությունը գրականության և փիլիսոփայության մեջ խմբագրել

Ինքնախաբեության ֆենոմենն արտացոլում է գտել մի շարք փիլիսոփա էքզիստենցիալների մոտ, որոնցից ամենաճանաչվածներն են՝ Սյորեն Կիերկեգորը, Մարտին Հայդեգերը և Ժան Պոլ Սարտրը։ Վերջինիս աշխատանքներում կենտրոնական տեղ է զբաղեցնում և մեկնաբանվում է որպես ոչ իսկական գոյության հիմնական ձև։

Սարտրի շարադրանքի համատեքստից հետևում է, որ ինքնախաբեության համար անհրաժեշտ պայմանը դա մարդկային էության այսպես կոչված մասնատվածությունն է երկու մասի («Ես» և «Գիտակցություն»), դրանցից մեկը մյուսից թաքցնում է ինչ որ մի բան, որը հայտնի է իրեն։

Հետազոտելով ինքնախաբեություն հասկացությունը, Սարտրը վերանայում է իր ուսուցչի՝ Հուսերլի այն հայացքները, որոնք նույնականացնում են «ԵՍ» և «Գիտակցություն» հսկացությունները և արդյունքում ձևավորում է սեփական տեսությունը, որը ընկած է «Կեցություն և ոչինչ» (1943 թվական) շարադրանքի հիմքում։

Ինքնախաբեությունը Ռոբերտ Թրիվերսի մեկնաբանությամբ խմբագրել

Ամերիկացի էվոլյուցիոն կենսաբան Ռոբերտ Թրիվերսը մեծ նշանակություն է տալիս ինքնախաբեությանը մարդկանց և նույնիսկ կենդանիների վարքում։ Համաձայն նրա տեսության, մարդը խաբում է ինքն իրեն, որպեսզի ինքը համոզվելով ի սկզբանե սխալ տեղեկության մեջ, մեծ հավանականությամբ համոզի շրջապատին դրա ճշմարիտ լինելը[2]։

Այդ մեկնաբանությունը հիմնված է հետևյալ տրամաբանության վրա. բնության մեջ լինելով հաղորդակցման բազային ասպեկտ, սուտը տալիս է շահույթ ստանալու հնարավորություն, այսպես կենդանիները վայրի բնության մեջ խաբում են միմիկրիայի կամ «ահազանգ» տալու ճանապարհով, որոնք նպաստում են գոյատևմանը[3]։

Ինքնախաբեության օրինակներ խմբագրել

Առօրյա կյանքում ինքնախաբեության օրինակները անթիվ են։ Ներկայացնենք ամենաբնորոշ օրինակները.

  • ամուսնացած մարդու սիրուհին վստահ է, որ սիրեկանի և կնոջ միջև ոչինչ չկա, իսկ ընտանիքից չի հեռանում երեխաների պատճառով,
  • կինը, ով հանդուրժում է ընտանեկան բռնությունը, վստահ է, որ ելք չկա,
  • ուսանողը, ով անպատրաստ գնում է քննության, համոզում է ինքն իրեն, որ ամեն ինչ գիտի քննության առարկայից և քննություն հանձնելը դժվար չի լինի։

Հասկացության հերքում խմբագրել

Հոգեբանության մեջ հազվադեպ է օգտագործվում «ինքնախաբեություն» տերմինը, քանի որ հոգեբաններն այդ հասկացությունը համարում են ոչ գիտական։ Որպես կանոն նրանք նախընտրում են այն փոխարինել ավելի գիտական համարժեքներով, ինչպիսիք են «հերքումը», «ռեպրեսիան», «պատրանքային մտածողությունը»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Robert Trivers (2002). Natural Selection and Social Theory: Selected Papers of Robert Trivers. Oxford University Press US. ISBN 978-0-19-513062-1. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 4-ին.
  2. Ford, Charles (1999). Lies!, lies!!, lies!!! : The psychology of deceit. Washington, DC: American Psychiatric Press. էջ 103-125. ISBN 978-0-88048-997-3.
  3. Trivers, Robert (1976). «Foreword». In Dawkins, Richard (ed.). The Selfish Gene (անգլերեն). Oxford University Press. OCLC 2681149.

Գրականություն խմբագրել

  • Сытин Г. Н. Самоубеждение как средство воспитания и оздоровления личности: Автореферат диссертации на соискание степени доктора педагогических наук: 13.00.00 / Г. Н. Сытин; Российская академия образования; Институт развития личности. — М., 1994. — 46 с.
  • В. М. Бехтерев — «Внушение и его роль в общественной жизни», СПб, изд. К. Л. Риккера, 1908 г.