Վահան Մամիկոնյան (4-րդ դար)
իշխան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան Մամիկոնյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահան Մամիկոնյան (4-րդ դար - ոչ վաղ քան 374 և ոչ ուշ քան 378), հայ նախարար Մեծ Հայքում, Տարոնի և Տայքի տեր, Համազասպ Մամիկոնյանի որդին, տանուտեր-իշխան Վարդանի, Հայոց սպարապետ Վասակի, Համազասպյանի, Բագոսի և Համազասպուհու եղբայրը, Սամվել Մամիկոնյանի հայրը, Մամիկոնյանների նախարարական տոհմից[4]։
Վահան Մամիկոնյան | ||
| ||
---|---|---|
Նախորդող | Արտավազդ Մամիկոնյան | |
Հաջորդող | Վարդան Մամիկոնյան | |
Ծննդյան օր | 4-րդ դար | |
Վախճանի օր | ոչ վաղ քան 374 և ոչ ուշ քան 378 | |
Դինաստիա | Մամիկոնյաններ | |
Հայր | Համազասպ Մամիկոնյան | |
Ամուսին | Տաճատուհի Արծրունի[1][2] | |
Զավակներ | Սամվել Մամիկոնյան[3][2] |
Կենսագրություն
խմբագրելՄեծ Հայքի արքա Արշակ Բ-ի (350-368) գահակալման շրջանում, միանալով իր կնոջ՝ Տաճատուհու եղբորը՝ Մերուժան Արծրունուն, ապստամբում է արքայի դեմ, ապա կնոջ հետ ընդունելով զրադաշտականություն, հրաժարվում է քրիստոնեությունից։ Մերուժան Արծրունու հետ ստանձնելով Պարսկական բանակի հրամանատարությունը, արշավանք են ձեռնարկում դեպի Մեծ Հայք, որի ժամանակ էլ Վահանը, ապա նրա կինը սպանվում են իրենց որդու՝ Սամվելի կողմից[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 329.
- ↑ 2,0 2,1 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècle — Paris: 2006. — P. 132. — ISBN 978-2-7018-0226-8
- ↑ Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 329—330.
- ↑ 4,0 4,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 16․