Հակոբ Իշխանյան

հայ քանդակագործ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իշխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հակոբ Միհրանի Իշխանյան (հուլիսի 27, 1938(1938-07-27), Կահիրե, Եգիպտոս), հայ ժամանակակից քանդակագործ։

Հակոբ Իշխանյան
Ծնվել էհուլիսի 27, 1938(1938-07-27) (86 տարեկան)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1964)
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն
 Hagop Ishkanian Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Հակոբ Իշխանյանը ծնվել է 1938 թվականի հուլիսի 27-ին Կահիրեում (Եգիպտոս1948 թվականին ընտանիքը ներգաղթել է Հայաստան։ 1964 թվականին ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը (այժմ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա), նույն թվականից մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների։ 1968 Հայաստանի Նկարիչների Միության անդամ է։ Մինչև 1977 թվականը դասավանդել է Երևանի մանկավարժական ինստիտուտում։ 1977 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ապրում և ստեղծագործում է։

Անհատական ցուցահանդեսներ

խմբագրել

Խմբակային ցուցահանդեսներ

խմբագրել

Գործերից

խմբագրել
 
Հակոբ Իշխանյան «Անահիտ» 1964 թ.
  • «Երաժշտություն» - բրոնզ, 1962
  • «Մկրտիչը» - գրանիտ, 1963
  • «Նետաձիգ» - արճիճ, 1963
  • «Անահիտ» - տուֆ, 1964
  • «Եվա» - տուֆ, 1964
  • «Էրեբունի» - տուֆ, 1964
  • «Ցողիկ» -գրանիտ, 1965 Հանրապետական II փառատոնում առաջին տեղ և ոսկե մեդալ։
  • «Կարմիր կինը» - գիպս, 1966
  • «Ծնունդ» - խառը տեխնիկա, 1967
  • «Նունե» - բրոնզ, 1967
  • «Երիտասարդ հնէաբանը» - բրոնզ, 1968
  • «Հաղթողը» - բրոնզ, 1969
  • «Մայրություն» - 1970
  • «Երիտասարդություն» - վարդագույն մարմար, 1972
  • «Խաղաղություն նորելուկին» - բրոնզ, 1974 (Հայաստանի Ազգային Պատկերասրահ)[1]
  • «Տիկինը» - գիպս, 1975
  • «Աղավնիներ» - (շարք), խեցեգործություն, 1976
  • «Արծիվ» - խառը տեխնիկա, 1978
  • «Ծնողներս» - խառը տեխնիկա, 1984
  • «Սեր» - խառը տեխնիկա, 1984
  • «Երազանք» - խառը տեխնիկա, 1984
  • «Համբույր» - Կրաքար, 1986
  • «Երկրաշարժ» - Կրաքար, 1988
  • «Գարուն» - Կրաքար, 1988
  • «Թինա» - պլաստիկ ձուլվածք, 2002
  • «Տատու» - պլաստիկ ձուլվածք, 2002
  • «Բարբարա» - պլաստիկ ձուլվածք, 2003
  • «Թավջութակ» - պլաստիկ ձուլվածք, 2007
  • «Կիթառ» - պլաստիկ ձուլվածք, 2007
  • «Տիրամայր» - պլաստիկ ձուլվածք, 2007
  • «Առաջին օրվա ծրարներ» (գրաֆիկական շարք), խառը տեխնիկա

Հակոբ Իշխանյանի գործերից գտնվում են Հայաստանի Ազգային Պատկերասրահում[2] և մասնավոր հավաքածուներում։

Գրականություն

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  1. Հայկական քանդակագործություն, Երևան ՀԱՊ 2004
  2. Երևանի Ազգային Պատկերասրահ, Երևան ՀԱՊ 2008

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Իշխանյան» հոդվածին։