Հակոբ Դավթյան

հայ դիվանագետ

Հակոբ Քրիստափորի Դավթյան (հոկտեմբերի 10, 1888(1888-10-10), Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Ադրբեջան և Վերին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հուլիսի 28, 1938(1938-07-28), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային դիվանագետ։ ԽՄԿԿ անդամ 1905 թվականից։

Հակոբ Դավթյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 10, 1888(1888-10-10)
ԾննդավայրՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Ադրբեջան կամ Վերին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 28, 1938(1938-07-28) (49 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿոմմունարկայի կրակահրապարակ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԹիֆլիսի գիմնազիա
Մասնագիտությունդիվանագետ, քաղաքական գործիչ և հետախույզ
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան
ԱմուսինՄարիա Մակսակովա
ԿուսակցությունՌուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
ԱնդամությունԽՄԿԿ

ԿենսագրությունԽմբագրել

Հակոբ Դավթյանը ծնվել է Վերին Ագուլիս գյուղում։ 1907 թվականին ավարտել է Թիֆլիսի 1-ին գիմնազիան։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանում։ Ավարտել է Բրյուսելի ճարտարագիտական ինստիտուտը։ 1908-1918 թվականներին Բելգիայում եղել է վտարանդի։ Տիրապետել է մի շարք լեզուների։ Բազմաթիվ երկրներում համատեղելէ դիվանագիտական և հետախուզական աշխատանքը։ Արտերկրում ստեղծել է գործակալական լայն ցանց, հավաքագրել լրտեսներ։ 1920 թվականից աշխատել է ԱԳԺԿ մարմիններում։ Ֆելիքս Ձերժինսկու խնդրանքով աշխատանքի է անցել ԱՀ-ում[1]։

ԳործունեությունԽմբագրել

Դիվանագիտական աշխատանքի է անցել 1919 թվականին։ 1921-1922 թվականներին եղել է ՌԽՖՍՀ արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամ, Մերձբալթյան երկրների բաժնի վարիչ, այնուհետև՝ ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Լիտվայում։ 1922-1924 թվականներին եղել է ԽՍՀՄ ներկայացուցչության խորհրդական Չինաստանում, որտեղ լիազոր ներկայացուցիչներ Կարախանի և Իոֆֆեի հետ մեծ աշխատանք է տարել Խորհրդաչինական հարաբերությունների բարելավման համար։ 1925-1927 թվականներին ԽՍՀՄ ներկայացուցչության խորհրդականը, ապա ժամանակավոր հավատարմատարն էր Ֆրանսիայում, իսկ 1927-1939 թվականներին՝ խորհրդային լիազորներ–կայացուցիչը Իրանում։ 1930-1932 թվականներին եղել է Լենինգրադի ճարտարագիտական ինստիտուտի տնօրեն, միաժամանակ՝ Լենինգրադի մեքենաշինական ինստիտուտի տնօրեն։ 1932-1938 թվականներին եղել է ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչ նախ Հունաստանում, ապա՝ Լեհաստանում։ 1935 թվականին ընտրվել է ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ[2][3]։ Աշխատել է Հունգարիայում, Տուվայում, Փարիզում, Թեհրանում։

ՄահԽմբագրել

Անհիմն մեղադրանքով գնդակահարվել է 1938 թվականին։ Արդարացվել է 1956 թվականին։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 298