Հակոբոս Տաշչյան (իրական անուն-ազգանուն՝ Ֆրանկիսկոս Տաշյան, 1866-1933), հայ հայագետ-պատմաբան։
1885 թվականին ավարտելով Վիեննայի համալսարանը՝ մտել է Մխիթարյան միաբանության մեջ։ 1909 թվականին Արևմտյան Հայաստան կատարած ուղևորության նյութերի հիման վրա գրել է մի շարք աշխատություններ Էրզրումի նահանգի հյուսիսային գավառների բռնի մահմեդականացված հայության, 1894-96 թվականներիի հայկական կոտորածների մասին։ Արևմտյան Հայաստանի ազատագրումը կապել է եվրոպական պետությունների օգնության հետ, աղետաբեր համարել հայդուկային շարժումը և հայ քաղաքական կուսակցությունների մղած հակաթուրքական պայքարը։ Տաշչյանի տասնյակ հայագիտական ուսումնասիրությունների մեջ առանձնանում է «Հայ ազգի տարագրությունը...» մենագրությունը, որում փաստական հարուստ նյութի հիման վրա բացահայտել է հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքական կառավարության իրագործած եղեռնական քաղաքականության դիվային էությունը։