Հակաքրիստոս (անգլ.՝ Antichrist), 2009 թ. դանիական էքսպերիմենտալ սարսափ ֆիլմ, որի սցենարիստն ու ռեժիսորը Լարս ֆոն Թրիերն է, իսկ գլխավոր դերերում հանդես են գալիս Վիլլեմ Դեֆոն եւ Շառլոտ Գեինսբուրը[5][6][7]։ Ֆիլմը պատմում է մի զույգի պատմություն, ովքեր իրենց երեխայի մահվանից հետո բնակություն են հաստատում անտառում կորած մի խրճիթում, ուր տղամարդը սկսում է տարօրինաակ տեսիլքներ ունենալ, իսկ կինը ագրեսիվ սեռական վարք ու սադոմազոխիզմ է դրսեւորում։ Պատմությունը բաժանված է նախաբանի, չորս գլուխների և վերջաբանի։ Ֆիլմը հիմնապես դանիական արտադրության է, սակայն վեց եվրոպական պետություններում տեղակայված մի շարք կազմակերպություններ մասնակցել են արտադրության պրոցեսին։ Նկարահանումները տեղի են ունեցել Գերմանիայում եւ Շվեդիայում։

Հակաքրիստոս
անգլ.՝ Antichrist
Երկիր Ֆրանսիա
 Գերմանիա
 Իտալիա
 Շվեդիա
 Դանիա
 Լեհաստան[1]
Ժանրդրամա, սարսափ ֆիլմ, արտհաուս, հոգեբանական թրիլեր ֆիլմ, էրոտիկ թրիլեր և միստիկ ֆիլմ[1]
Թվականմայիսի 18, 2009, նոյեմբերի 18, 2010[2] և սեպտեմբերի 10, 2009[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼարս ֆոն Թրիեր[4]
ՊրոդյուսերՄետա Լուիզա Ֆոլդագեր
Սցենարի հեղինակԼարս ֆոն Թրիեր
ԴերակատարներՈւիլեմ Դեֆո և Շառլոտ Գեինսբուր
ՕպերատորԷնթոնի Դոդ Մենթլ
ԵրաժշտությունՔրիստիան Էյդնես Անդերսեն
ՄոնտաժԱսա Մոսբերգ և Անդերս Ռեֆն[1]
Պատմվածքի վայրՎաշինգտոն
Նկարահանման վայրՔյոլն և Վուպերտալ
ԿինոընկերությունZentropa
Տևողություն104 րոպե
Պաշտոնական կայքէջ

2009 թ. Կաննի կինոփառատոնին տեղի ունեցած պրեմիերայից հետո, ուր Գեինսբուրը նվաճեց «Լավագույն դերասանուհի» մրցանակը, ֆիլմը պատճառ հանդիսացավ հակասությունների, որի հիմնական հարցը նրանում էր, որ քննադատները կարեւորում էին ֆիլմի արտիստիկ լուծումները, սակայն բաժանվում էին երկու բանակի՝ կապված թեմայի եւ մեթոդների ընտրության նպատակահարմարության վերաբերյալ։ Ֆիլմը ստացել է մի շարք այլ մրցանակները, որոնցից են Ռոբերտի Մրցանակը լավագույն դանիական ֆիլմի համար, Հյուսիսային Խորհրդի Ֆիլմերի Մրցանակը լավագույն սկանդինավյան ֆիլմի համար եւ Եվրոպական Ֆիլմերի Մրցանակը լավագույն կինեմատոգրաֆիայի համար։ Ֆիլմը նվիրված է խորհրդային կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկուն։

Հակաքրիստոսը Թրիերի ոչ պաշտոնական «Դեպրեսսիա եռապատումի» առաջին ֆիլմն է, որին հետեւում են Մելանխոլիան և Նիմֆոմանուհին[8]։

Սյուժե

խմբագրել

Նախաբան

խմբագրել

Ամբողջ հատվածը ուղեկցվում է Հենդելի «Ռինալդո» օպերայի «Lascia ch'io pianga» արիայով։ Մի զույգի փոքրիկ որդին՝ Նիքը, ընկնում է պատուհանից եւ մեռնում, երբ նրա ծնողները սիրով են զբաղվում մեկ այլ սենյակում։

Գլուխ Առաջին.Վիշտ

խմբագրել

Նիքի թաղման ժամանակ կինը ուշագնաց է լինում։ Մյուս սգացողները հավաքվում են նրա շուրջը, նրանց դեմքերը վատ տեսանելի են դառնում։ Անցկացնելով հաջորդ ամիսը հիվանդանոցում՝ գիտակցության գալով եւ կորցնելով այն, ինչպես նաեւ ժամանակի թույլ զգացողությամբ, նա արթնանում է խորը վշտի զգացողությամբ։ Նրա ամուսինը, ով թերապիստ էր, կասկածանքով է վերաբերում այն հոգեբուժական խնամքի հանդեպ, որն իր կինը ստանում է, եւ որոշում է ինքնուրույն բուժել կնոջը հոգեթերապիայի միջոցով։ Կարճ ժամանակ անց, որի ընթացքում կինը փորձում էր ազատել ինքն իրենց ցավից ու հոգեմետ դեղերի ազդեցությունից, տղամարդը որոշում է իրականացնել առերեսման թերապիայի միջոցով։ Անառում, որը ֆիլմում հատուկ անվանվում է Եդեմ, զույգը բնակություն է հաստատւմ մի իզոլացված խրճիթում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
  3. http://www.kinokalender.com/film7131_antichrist.html
  4. filmportal.de — 2005.
  5. Christie, Ian. "All Those Things That Are to Die: Antichrist". Criterion. Retrieved 17 March 2013.
  6. Southern, Nathan. "Antichrist (2009)". Allmovie. Retrieved December 8, 2012.
  7. Shoard, Catherine (July 17, 2009). "'I like the idea of never being too stable'". The Guardian. Retrieved December 8, 2012.
  8. Knight, Chris (20 March 2014). "Nyphomaniac, Volumes I and II, reviewed: Lars von Trier’s sexually graphic pairing will titillate, but fails to satisfy". National Post. Retrieved 15 August 2014