Նիմֆոմանուհին երկու մասից բաղկացած դրամա ֆիլմ է, որի ռեժիսորը և սցենարի հեղինակը դանիացի Լարս ֆոն Թրիերն է[14]։ Ֆիլմը թողարկվել է 2013 դեկտեմբերի 25-ին։ Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Շառլոտ Գեինսբուրը, Ստելլան Սկարսգորդը, Շայա Լաբաֆը, Ջեյմի Բելլը, Քրիստիան Սլեյթերը և Կոնի Նիլսենը։ Նիմֆոմանուհին համարվում է Թրիերի «Դեպրեսիա» ոչ պաշտոնական անվանումը կրող եռագրության վերջին՝ երրորդ ֆիլմը, որին նախորդել են «Հակաքրիստոս» և «Մելանխոլիա» ֆիլմերը։

Նիմֆոմանուհի
անգլ.՝ Nymphomaniac
Երկիր Ֆրանսիա
 Դանիա
 Գերմանիա
 Բելգիա
 Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա[1][2][3], արտհաուս և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թեմակուսություն և nymphomania?
Թվականդեկտեմբերի 25, 2013[4] և հունվարի 16, 2014[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼարս ֆոն Թրիեր[2][3][6][…]
ՊրոդյուսերՊետեր Օլբեկ Յենսեն և Louise Vesth?[4]
Սցենարի հեղինակԼարս ֆոն Թրիեր[6]
ԴերակատարներՇառլոտ Գեինսբուր[1][7][8][…], Ստելլան Սկարսգորդ[1][7][8][…], Սթեյսի Մարտին[1][7][9][…], Շայա Լաբաֆ[1][7][8][…], Ումա Թուրման[1][7][8], Սոֆի Քենեդի Քլարկ[7][10], Քոնի Նելսեն[7][11][8], Քրիստիան Սլեյթեր[1][7][8], Ջեյմի Բել[1][12][8], Ուիլեմ Դեֆո[1][12][8], Քերոլայն Գուդոլ[12], Clayton Nemrow?[7], Ջեյմս Նորթքոթ[7], Ժան-Մարկ Բառ[12], Յենս Ալբինուս[7], Եսպեր Քրիստենսեն[7], Քեյթ Էշֆիլդ[12], Saskia Reeves?[7], Ուդո Կիր[12], Ivan Pecnik?[12], Laura Christensen?[12], Անդերս Հովե[7], Ջեֆ Բարել[7], Shanti Roney?[12], Omar Shargawi?[12], Nicolas Bro?[7], Cyron Melville?[7], Christine Urspruch?[12], Conny Dachs?[12], Daniela Lebang?[12], Lien Van de Kelder?[12], Michael Pas?[12], Միա Գոթ[1][12][10], Հյուգո Սփիր[7], Christoph Schechinger?[7], Christoph Jöde?[7], Simon Böer?[7], Markus Tomczyk?[7], David Halina?[7], Jesse Inman?, Jonas Baeck? և Christian Gade Bjerrum?[13]
ՕպերատորManuel Alberto Claro?
ՄոնտաժՄոլլի Մառլեն Ստենսգաարդ
Նկարահանման վայրԳերմանիա և Քյոլն
ԿինոընկերությունZentropa և Les films du Losange
Տևողություն240 րոպե
Պաշտոնական կայքէջ
 Nymphomaniac (film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Ջոն (Շառլոտ Գեինսբուրը), ով ինքն իրեն բնորոշում է որպես նիմֆոմանուհի, ծեր ամուրի Սելիգմանին (Ստելլան Սկարսգորդ) պատմում է իր կյանքի պատմությունը՝ սկսած մանկությունից մինչև հիսունամյա տարիքը։ Ֆիլմի երկու բաժիններից յուրաքանչյուրը բաղկացած է մի քանի գլխից, որոնք ներկայացնում են հերոսուհու կյանքի տարբեր փուլեր և դրվագներ՝ ըստ ժամանակագրական հաջորդականության։ Գլուխները վերնագրված են հետևյալ կերպ՝

Մաս առաջին՝

  1. Հմուտ ձկնորսը
  2. Ջերոմ
  3. Տիկին Հ.
  4. Զառանցանք
  5. Երգեհոնի փոքրիկ դպրոցը

Մաս երկրորդ՝

  1. Արևելյան և արևմտյան եկեղեցի
  2. Հայելին
  3. Հրացանը

Ընկալում խմբագրել

2014 թվականի փետրվարի 13-ին Հայաստանում պետք է կայանար ֆիլմի պրեմիերան, սակայն «Cinema Star» կինոթատրոնը ցուցադրությունից մեկ օր առաջ հրաժարվել է ցուցադրել այն` պատճառաբանելով «մի շարք քաղաքացիների եւ հասարակական խմբերի բազմաթիվ առարկությունները»[15]։

Կինոգետ Զավեն Բոյաջյանը համարում է, որ այդ ամենը տեղի է ունեցել կինոթատրոնի վատ, անգրագետ, տհաս մարքեթինգի կամ մարքեթինգային սխալ քաղաքականության հետեւանքով. «Այդ կինոթատրոնը պետք է ունենա մշակված ցուցադրության քաղաքականության հայեցակարգ, այսինքն` արթ հաուսին վերաբերող ֆիլմերը, փառատոնային ֆիլմերը պետք է ներկայացնի իր փոքր դահլիճներից որեւէ մեկում, որտեղ կգնան այն մարդիկ, որոնք իսկապես շահագրգիռ են այդպիսի կինո նայելու, ոչ թե Լարս ֆոն Թրիերին կդարձնեն ինչ-որ պոռնոգրաֆ ու կգցեն տգետ զանգվածի բերանը»[16]։

Իսկ բլոգեր Տիգրան Քոչարյանը հակառակը` այդ քայլը համարում է մարքեթինգի ընդունված քայլ. երբ որ բոլորը պետք է խոսեն այդ թեմայի մասին. «Իմ կարծիքով՝ «Cinema Star»-ը ուղղակի սադրեց ժողովրդին։ Նաեւ հաշվի առնենք, թե որ օրն էին ուզում ցուցադրեին, դա Տրնդեզի օրն էր` եկեղեցական տոն էր եւ Ս. Սարգսի տոնին ընդառաջ էր, այսինքն` եւս մի սադրանք, որպեսզի հավատացյալ մարդիկ, որոնք ցանկություն չունեն, որպեսզի պոռնոն ցուցադրվի, իրենք էլ ընդվզեն։ Այսինքն` սադրանքի բոլոր նախապայմանները ստեղծված էին»։

Բանախոսներն անդրադարձան նաեւ «Cinema Star» կինոթատրոնում ցուցադրվող մեկ այլ կինոնկարի` «Ուոլ Սթրիթի գայլը»։ Տիգրան Քոչարյանը հայտարարեց, որ ընդամենը մեկ հայհոյանք կրկնվում է 4 րոպե 45 վայրկյան եւ ֆիլմում առկա են բաց տեսարաններ, իսկ Զավեն Բոյաջյանը հավելեց, որ յուրաքանչյուր ոք կարող է անարգել դիտել այդ ֆիլմը։

Հայաստանում սկսվել էր ֆլեշմոբ ի աջակցություն ֆիլմին։ Այդ ժամանակ ստեղծվել էր ֆոտոշարք ֆիլմի պաստառի ոճով։ Իսկ Սինեմա Սթար կինոթատրոնի «ընտանեկան տարածք» է արտահայտությունը դարձավ մեմերի առիթ[17]։ Համացանցում հայտնվեին «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի բաց տեսարանների նկարը «ընտանեկան կինոթատրոն» բառակապակցությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 http://www.metacritic.com/movie/nymphomaniac-volume-i
  2. 2,0 2,1 http://www.adorocinema.com/filmes/filme-196465/
  3. 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt2382009/
  4. 4,0 4,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
  6. 6,0 6,1 http://news.nationalpost.com/arts/movies/nyphomaniac-volumes-i-and-ii-reviewed-lars-von-triers-sexually-graphic-pairing-will-titillate-but-fails-to-satisfy
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 7,22 http://www.imdb.com/title/tt1937390/fullcredits?ref_=tt_ov_st_sm
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 http://www.bbfc.co.uk/releases/nymphomaniac-vol-ii-film
  9. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=196465.html?nopub=1
  10. 10,0 10,1 http://www.bbfc.co.uk/releases/nymphomaniac-vol-i-film
  11. http://www.metacritic.com/movie/nymphomaniac-volume-ii
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 http://www.imdb.com/title/tt2382009/fullcredits?ref_=tt_ov_st_sm
  13. Դանիական ազգային ֆիլմագրություն
  14. Jagernauth, Kevin; Jagernauth, Kevin (2012 թ․ ապրիլի 26). «Lars Von Trier's 'The Nymphomaniac' With Charlotte Gainsbourg Will Be 2 Part Film, Aiming For Cannes Premiere In 2013». IndieWire (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  15. «Լարս ֆոն Թրիերի ֆիլմերը «պոռնոգրաֆիա» բնորոշելն անհեթեթություն է. կինոգետ». newsarmenia.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  16. ««Նիմֆոմանուհի» ֆիլմը պոռնոգրաֆիայի նմուշ չէ. Զավեն Բոյաջյան». Առավոտ – Լուրեր Հայաստանից. 2014 թ․ փետրվարի 17.
  17. «Սինեմա Սթար-ը բացատրել է «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությունից հրաժարվելու պատճառը». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիմֆոմանուհի» հոդվածին։