Հալվդան Կութ (նորվ.՝ Halvdan Koht, հուլիսի 7, 1873(1873-07-07)[1][2][3], Թրոմսյո, Թրոմս, Նորվեգիա[4] - դեկտեմբերի 12, 1965(1965-12-12)[4][1], Լիսակեր, Բերում, Նորվեգիա), նորվեգացի պատմաբան, կենսագիր, քաղաքական գործիչ։ 1929-1937 թվականներին եղել է խորհրդարանի պատգամավոր, 1935 թվականի մարտից մինչև 1940 թվականի դեկտեմբերը եղել է արտաքին գործերի նախարար։

Հալվդան Կութ
 
Կուսակցություն՝ Լիբերալ կուսակցություն և Նորվեգական բանվորական կուսակցություն
Կրթություն՝ Օսլոյի համալսարան
Մասնագիտություն՝ պատմաբան, քաղաքական գործիչ, գրականության պատմաբան, համալսարանի դասախոս, գրական քննադատ և կենսագիր
Ծննդյան օր հուլիսի 7, 1873(1873-07-07)[1][2][3]
Ծննդավայր Թրոմսյո, Թրոմս, Նորվեգիա[4]
Վախճանի օր դեկտեմբերի 12, 1965(1965-12-12)[4][1] (92 տարեկան)
Վախճանի վայր Լիսակեր, Բերում, Նորվեգիա
Թաղված Հյուսիսային գերեզմանատուն
Քաղաքացիություն  Նորվեգիա
Հայր Paul Koht?
Ամուսին Կարեն Գրուդե Կութ[5]
Զավակներ Օսե Գրուդա Սկարդ և Փոլ Կութ
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1908 թվականին ավարտել է Քրիստիանայի (այժմ՝ Օսլո) համալսարանը գիտությունների դոկտորի աստիճանով, դասախոսություններով հանդես է եկել տարբեր երկրներում, իսկ 1910-1935 թվականներին՝ որպես պատմության պրոֆեսոր։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Երիտասարդ տարիքում եղել է Վենսթրեի լիբերակ կուսակցության անդամ։ Ապա եղել է նաև Նորվեգական ուսանողական միության անդամ։ 1890-ական թվականներին նրա հայացքները փոխվեցին դեպի սոցիալիստական կուսակցության կողմը (իսկ գիտական որոնումներինը՝ պատմական մատերիալիզմի), իսկ ԱՄՆ-ից 1909 թվականին վերադառնալուց հետո Կութը դարձավ Նորվեգական աշխատավորական կուսակցության անդամ։ 1916—1919, 1928—1931 և 1931—1934 թվականներին ներկայացրել է այն Բերումի տեղական խորհրդում։

Խաղաղության մարտիկ խմբագրել

1918—1936 թվականներին եղել է Նոբելյան հանձնաժողովի անդամ, որը հանձնում է Խաղաղության Նոբելյան մրցանակը։ Խաղաղության շարժման ակտիվ մասնակիցներից է, 1913 թվականից եղել է Խաղաղության միջազգային ինստիտուտի անդամ (l’Institut International de la Paix)։

Պայքարել է հանրային իրավունքների աջակցման միջազգային ինստիտուտների հզորացման համար։ 1923 թվականից Արևելյան Գրենլանդիայի պատկանելության հարցով մասնակցել է միջազգային միջնորդ դատարանին։ Պահպանողական գործիչ Կ. Յ. Համբրոյի հետ միասին ձգտել է լուծել տարածքային հարցը դիվանագիտական ճանապարհներով՝ բանակցությունների միջոցով հասնելով Նորվեգիայի համար առևտրային երաշխիքների։ Սակայն Կենտրոնական կուսակցության ղեկավարությունը անեքսիայի ենթարկեց Էրիկ Շիկահերի երկիրը։

Դիվանագետ խմբագրել

1935 թվականի մարտի 20-ին Կութը նշանակվել է Յուհան Նյուգորսվոլդի աշխատակազմի արտաքին գործերի նախարար։ Նախարարական պաշտոնում նրա առաջին գործը եղավ համակուսակիցներին համոզելը, թե չարժե, որ Նորվեգիան դուրս գա Ազգերի լիգայից։ Եղել է քաղաքական չեզոքության կողմնակից, դեմ է արտահայտվել ռազմական ցանկացած գործընթացի։

Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ վարել է «չմիջամտության» քաղաքականություն՝ արգելելով ոչ միայն օրինական հանրապետական կառավարության համար զինամթերքի ու զինվորական հանդերձանքի վաճառք կամ տեղափոխում, այլև նորվեգահպատակների մասնակցությանը կամավորական Ինտերբրիգադներին։ Նա նաև մերժել է նորվեգական քաղաքացիական նավերի ներառումը ֆրանկական ռազմական նավատորմիղ՝ ցանկանալով կնքել առևտրային համաձայնագիր և ճանաչել է Ֆրանկոյի ղեկավարությունը Մադրիդի տապալումից արդեն երեք օր անց։ Այս ամենը կտրուկ քննադատություն առաջ բերեց Կութի կուսակցության շարքերում և գլխավոր Մարտին Տրանմելի մոտ, որոնք պաշտպանում էին հանրապետականներին։

Կութի գործունեությունը՝ որպես արտաքին գործերի նախարար, քննադատության է ենթարկվել հետպատերազմյա շրջանում չեզոք քաղաքականություն վարելու համար, որն ավարտվեց ֆաշիստական Գերմանիայի Նորվեգիան բռնազավթմամբ։ Օկուպացիայից հետո և 1940 թվականին կառավարության՝ մինչև պատերազմի ավարտը Մեծ Բրիտանիայում լինելուց հետո, Կութը հեռացել է քաղաքականությունից, զբաղվել գիտական գործունեությամբ։

Պատմաբան խմբագրել

1912—1927 և 1932—1936 թվականներին նախագահել է Նորվեգական պատմական միությունում, եղել է Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի նախագահ (1923—1939), Պատմական գիտությունների միջազգային հանձնաժողովի նախագահ (1926—1933)։ 1928 թվականին Օսլոյում Պատմաբանների 6-րդ միջազգային համաժողովի ժամանակ, լինելով նախագահ, զեկուցում է ներկայացրել պատմության մեջ դասային պայքարի վերաբերյալ՝ կիրառելով մարքսիստական մեթոդաբանության հիմունքներ[6]։

Իր աշխատանքները Կութը գրել է նյունորսկով, 1921—1925 թվականներին ղեկավարել է «Noregs Mållag» կազմակերպությունը, որն զբաղվում էր նոր նորվեգերենի տարածմամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. 3,0 3,1 (not translated to no) Stortinget og statsrådet : 1915–1945. B. 1 : Biografier : med tillegg til Tallak Lindstøl: Stortinget og Statsraadet 1814–1914 (норв.) — 1949. — P. 405.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Кут Хальвдан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  6. «New Page 1». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.

Աղբյուրներ խմբագրել

Նախորդող՝
Յուհան Լյուդվիգ Մովինկել
Նորվեգիայի արտաքին գործերի նախարար
1935—1940
Հաջորդող՝
Թրյուգվե Հալվդան Լի
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալվդան Կութ» հոդվածին։