Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիս (այլ կիրառումներ)

Ալիս, Ալիոս, Ալիսոս, Ալյուս, Գզըլրմագ, Գզլիրմագ, Գըզըլըրմաք, Լալիս, Խզըըրմախ, Կզըլըրմագ, Կզըլըրմաք, Կզըլիրքակ, Կըզըլիրմակ, Կիզիլիրմակ, Հալիս, Ղզըլըրմաղ, Ղզըլիրմագ, Ղըզըլըրմաղ, Մարասանիտա, Քըզըլըրմաք, գետ Փոքր Ասիայում։ Սկիզբ է առնում Անտիպոնտական լեռների արևմտյան հատվածներից։ Ունի երկու ակունք։ Մեկը սկիզբ է առնում Քկոսդեղաղի ստորոտից, իսկ մյուսը՝ մեծը՝ Անտիպոնտական և Անտիտավրոսյան լեռնահամակարգերի սահմանագլխից՝ Կըզըլդաղի ստորոտից։ Այս գետը երկաթահանքերով և կարմիր հողերով հարուստ լեռներից բխելու պատճառով ունի կարմիր և պղտոր ջուր։ Այն Փոքր Ասիայի Սև ծովը թափվող ամենամեծ և ջրառատ գետն է։ Սկզբում հոսելով դեպի հարավ-արևմուտք, ոռոգում է Զարա և Սբաստիա քաղաքների շրջանները, ապա ներառելով շատ վտակներ հասնում է Անկարայի մարզ։ Առանց թեքվելու հասնում է մինչև Յարաբուզուն և Կեսարիայից ոչ հեռու Յուրկյութ հովիտը։ Այստեղ հանդիպելով Խաջադաղ լեռանը թեքվում է հյուսիս-արևմուտք, հետո հյուսիս, ապա հյուսիս-արևմուտք կազմելով մոտ 250 կիլոմետր ձգվող աղեղ։ Բաֆրա գյուղաքաղաքը անցնելով Սինոպի ծոցի արևելյան ծայրամասում թափվում է Սև ծովը։ Երկարությունը 1182 կիլոմետր է։

Ալիս
Բնութագիր
Երկարություն1355 կմ
Ավազանի մակերես77 100 կմ²
Ջրի ծախս500 ± 0,001 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումİmranlı?
Գետաբերանի տեղակայումՍև ծով
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերQ1207044?, Գյոկիրմակ, Delice River?, Գոնդիո, Q2823842?, Q3012987?, Q3023802?, Q3334048?, Q3357545?, Բրգնիկի ջուր և Բնկորատ
Երկիր Թուրքիա
Աշխարհագրական տեղադրությունՓոքր Ասիա

Այլ անվանումներ

խմբագրել

Ջրի աղի լինելու պատճառով գետի Հալսի հունարեն՝ «Alos» անվանումն է ստացել։ Հետագայում թուրքերը ջրի կարմրավուն երանգը հաշվի առնելով գետի անունը վերափոխել են իրենց համար՝ Կըզլիրմակ։ Հայտնի է նաև այլ անվանումներով՝ Ալիոս, Ալիսոս, Ալյուս, Գզըլըրմագ, Գզլիրմագ, Գըզըլրմագ, Կզըրմաք, Հալիս, Ղըզըլրմազ, Ղզըլըրմաղ, Մարասանիտա, Քըզըլըրմաք։

Վտակները

խմբագրել

Գոտըիր վերին, ստորին և միջին հոսանքներում միախառնվում է բազմաթիվ վտակների հետ։ Այդպիսիք են Դուռայի, Միսմիլսու կամ Միսիլ գետերը։

Կամուրջներ

խմբագրել

Գետի վրա կան մի շարք կամուրջներ, որոնք շատ նշանավոր են։ Միակամարը՝ Կեսարիայից 14-15 կիլոմետր հեռավորության վրա է։ Մեկ կամար ունի, այդտեղից էլ ծագում է անվանումը։ Ունի մոտ 54 մետր երկարություն, 33 մետր բարձրություն և 4 մետր լայնություն։ Երկրորդը՝ Ծուռ (Էյրի Քյրփու) կամուրջն է, ընկած է Սեբաստիայի մոտ։ Ըստ ավանդության կամուրջը շինել է Սենեքերիմ արքայի դուստրը՝ կոփախո քարերով։ Իր ծանրության տակ գետնիը չխարխլելու համար ճարտարապետը հյուսիս-հարավ կամուրջը թեքել է արևմուտք, այսինքն ծուռ է շինել, որտեղից էլ խագել է անվանումը։ Հաջորդը Քեսքիկ կամ Գըզլ կամուրջն է՝ մեծ 6 կամարներով շինված կամուրջ է։ Բացի սրանցից նշանավոր է նշանավոր է Գրիգոր Կեսարացու կողմից շինված 14 կամարներով կամուրջը, որը մոտ 200 տարվա պատմություն ունի։ Այն նավարկելի չէ, սակայն ձկնառատ է։ Տեղ-տեղ շփոթված է Իրիս, տեղ-տեղ Սարոսի վտակ, Ալեոա կամ Ալավս գետերին։ Խեթական ժամանակաշրջանում կոչվում էր Մարասանիտա։ Ըստ Հերոդոտի Ալիսը սկիզբ է առնում Արմենիայի լեռներից, անցնում Կիլիկիայով Մեդական և Լիդիական թագավորությունների սահմանն է։ Հավանաբար այստեղ խոսվում է Ալեուսի մասին։ Մ. Խորենացին հիշատակում է Ալիա, Ալիս, Ալիոս, Ալիսոս, Ալիաս ձևերով[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 395