Հալիլ Ինալջըք

թուրք պատմաբան-օսմանագետ

Հալիլ Ինալջըք (թուրքերեն՝ Halil İnalcık; մայիսի 26, 1916(1916-05-26)[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 25, 2016(2016-07-25)[2][3][1], Անկարա, Թուրքիա), ղրիմաթաթարական ծագմամբ թուրք պատմաբան-օսմանագետ։

Հալիլ Ինալջըք
թուրքերեն՝ Halil İnalcık
Ծնվել էմայիսի 26, 1916(1916-05-26)[1]
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհուլիսի 25, 2016(2016-07-25)[2][3][1] (100 տարեկան)
Անկարա, Թուրքիա
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Թուրքիա
Մասնագիտությունպատմաբան, համալսարանի դասախոս և գրող
Հաստատություն(ներ)Չիկագոյի համալսարան, Անկարայի համալսարան, Բիլքենթ համալսարան և Լոնդոնի համալսարան
Գործունեության ոլորտսոցիալական պատմություն[4]
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԱնկարայի համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետ, Բիլքենթ համալսարան, Անկարայի համալսարան և Բալըքեսիրի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[5]
Տիրապետում է լեզուներինթուրքերեն[6] և անգլերեն[7]
Եղել է գիտական ղեկավարİlber Ortaylı? և Mark L. Stein?
Պարգևներ
Կայքinalcik.com(թուրքերեն)
 Halil İnalcık Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1916 թվականի մայիսի 26-ին Ստամբուլում։ Հալիլի ծնողները եղել են ղրիմի թաթարներ, ովքեր լքել են Ղրիմը 1905 թվականին՝ տեղափոխվելով Օսմանյան կայսրություն[8][9][10][11]։ Ինալջըքը ավարտել է Բալըքեսիրի մանկավարժական ուսումնարանը, այնուհետ 1940 թվականին ավարտել է Անկարայի համալսարանը։ Լենկթեմուրի մասին նրա աշխատանքը գրավել է հայտնի պատմաբան Մեհմետ Քյոփրուլուի ուշադրությունը։ 1942 թվականին Ինալջըքը ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում՝ «Թանզիմաթի ժամանակաշրջանում Օսմանյան կայսրությունում բուլղարացիների իրադրության մասին» աշխատության համար։ Այն դարձավ թուրքական պատմագրության առաջին աշխատանքներից մեկը, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում սոցիալ-տնտեսական ոլորտին։ 1947 թվականին դարձել է Թուրքական պատմական ընկերության անդամ[8]։

1949 թվականին Ինալջըքը ուղարկվել է Լոնդոն։ Այնտեղ նա ուսումնասիրել է Բրիտանական թանգարանի օսմանյան և թուրքական գրությունները։ Վարպետության դասեր է անցել հայտնի թուրքագետ Պաուլ Վիտտեկի մոտ։ 1950 թվականին Ինալջըքը այցելել է Փարիզի կոնգրես, որտեղ հանդիպել է Ֆեռնան Բրոդելի հետ, ով մեծ ազդեցություն է ունեցել պատմաբանի աշխարհայացքի վրա։ 1951 թվականին Հալիլ Ինալջըքը վերադարձել է Թուրքիա, իսկ արդեն 1952 թվականից սկսել է դասավանդել Անկարայի համալսարանում։ 1953- 1954 թվականներին դասախոսություններ է կարդացել Կոլումբիայի համալսարանում, իսկ 1956- 1957 թվականներին դասավանդել է Հարվարդում։

Թուրքիայում առկա քաղաքական անկայունության պատճառով՝ Ինալջըքը լքել է երկիրը։ 1972 թվականից սկսած աշխատել է Չիկագոյի համալսարանում՝ մինչ 1986 թվականը այնտեղ դասավանդելով Օսմանյան կայսրության պատմություն[12]։ 1990—1992 թվականներին դասախոսություններ է կարդացել Հարվարդումում և Փրինսթոնում[13]։ 1993 թվականին Ինալջըքը վերադարձել է Թուրքիա, որտեղ մինչ կյանքի վերջը դասավանդել է Բիլքենթի համալսարանում[14]։ Հալիլ Ինալջըքը մահացել է 2016 թվականի հուլիսի 25-ին[15]։

Գիտական աշխատություններ

խմբագրել
  • The Ottoman Empire, The Classical Age, 1300—1600, London, 1973
  • Studies in Ottoman social and economic history, London, 1985
  • The Middle East and the Balkans under the Ottoman Empire, Bloomington, 1993
  • Süleyman the second and his time, Istanbul, 1993
  • An Economic and Social History of the Ottoman Empire (Donald Quataert ile birlikte), Cambridge, 1994
  • From empire to republic: essays on Ottoman and Turkish social history, Istanbul, 1995
  • Sources and studies on the Ottoman Black Sea, Cambridge, 1995
  • History of Humanity (editor, Peter Burke ile birlikte), 1999
  • Ottoman Civilization (Gunsel Renda ile birlikte), Ankara, 2003
  • Essays in Ottoman History, Eren Yayıncılık
  • Makaleler 1: Doğu Batı, Doğu Batı Yayınları, 2005
  • Fatih devri üzerinde tetkikler ve vesikalar, Ankara, 1954
  • Osmanlı'da Devlet, Hukuk, Adalet, Eren Yayıncılık, 2000
  • Osmanlı İmparatorluğu’nun Ekonomik ve Sosyal Tarihi Cilt 1 /1300-1600, Eren Yayıncılık, Prof. Dr. Donald Quataert ile, 2001
  • Osmanlı İmparatorluğu’nun Ekonomik ve Sosyal Tarihi Cilt 2 / 1600—1914, Eren Yayıncılık, 2004
  • Osmanlı İmparatorluğu — Toplum ve Ekonomi, Eren Yayıncılık
  • Osmanlı İmparatorluğu Klasik Çağ (1300—1600), Yapı Kredi Yayınları, 2003
  • Tanzimat ve Bulgar Meselesi, Eren Yayıncılık
  • ABD Tarihi, Allan Nevins/Henry Steele Commager (çeviri) Doğu Batı Yayınları, 2005
  • Şair ve Patron, Doğu Batı Yayınları, 2003
  • Balkanlar (Prof. Dr. Erol Manisalı ile)
  • Atatürk ve Demokratik Türkiye, Kırmızı Yayınınları (1.Baskı: Temmuz 2007 — 2.Baskı: Aralık 2007)
  • Devlet-i Aliyye (1.Baskı: 2009)
  • Kuruluş — Osmanlı Tarihini Yeniden Yazmak
  • Tanzimat, Değişim Sürecinde Osmanlı İmparatorluğu (Mehmet Seyitdanlıoğlu ile birlikte) İş Bankası Kültür Yayınları, 2011.
  • OSMANLILAR, Fütühat ve Avrupa İle İlişkiler
  • Has-Bağçede 'Ayş u Tarab — Nedimler Şairler Mutripler, İş Bankası Kültür Yayınları (2011)
  • Kuruluş ve İmparatorluk Sürecinde Osmanlı
  • Osmanlılar (2010)
  • Kuruluş ve İmparatorluk Sürecinde Osmanlı (2011)
  • Rönesans Avrupası Türkiye’nin Batı Medeniyetiyle Özdeşleşme Süreci, İş Bankası Kültür Yayınları (2011)
  • Osmanlı ve Modern Türkiye, Timaş Yayınları (2013)
  • Devlet-i 'Aliyye: Tagayyür ve Fesad, Osmanlı İmparatorluğu Üzerine Araştırmalar II, İş Bankası Kültür Yayınları (2014)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  2. 2,0 2,1 2,2 http://t24.com.tr/haber/tarihcilerin-kutbu-prof-halil-inalcik-hayatini-kaybetti,351852
  3. 3,0 3,1 3,2 http://www.dailysabah.com/history/2016/07/25/leading-turkish-historian-halil-inalcik-dies-at-age-100
  4. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Deutsche Nationalbibliothek Record #129257818 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. CONOR.Sl
  8. 8,0 8,1 «Öz Geçmişi / CV». Halil İnalcık's website. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  9. The Encyclopædia Britannica, Vol.7, Edited by Hugh Chisholm, (1911), 3; «Constantinople, the capital of the Turkish Empire…»:
  10. Britannica, Istanbul Արխիվացված 2007-12-18 Wayback Machine:When the Republic of Turkey was founded in 1923, the capital was moved to Ankara, and Constantinople was officially renamed Istanbul in 1930.
  11. Türk tarihçiliğinde dört sima: Halil İnalcık, Halil Sahillioğlu, Mehmet Genç, İlber Ortaylı. Istanbul Metropolitan Municipality. 2006. էջ 9.
  12. Bayazoğlu, Ümit (2015 թ․ նոյեմբերի 19). «Tarihi düzelten adam». T24. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  13. «Tarihçi Halil İnalcık Hayatını Kaybetti». Bianet.org. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
  14. Bilkent University Library, HALİL İNALCIK COLLECTION Արխիվացված 2010-03-04 Wayback Machine
  15. «Leading Turkish historian Halil İnalcık dies at age 100». Daily Sabah. 2016 թ․ հուլիսի 25. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալիլ Ինալջըք» հոդվածին։