Ֆրանց Գրուբեր
Ֆրանց Քսավյեր Գրուբեր (գերմ.՝ Franz Xaver Gruber, նոյեմբերի 25, 1787[1][2][3][…], Unterweitzberg, Hochburg-Ach, Բրաունաու ամ Ին, Վերին Ավստրիա, Ավստրիա[4][5] - հունիսի 7, 1863[1][2][6][…], Հալայն, Զալցբուրգ, Ավստրիա[7][8][9][…]), ավստրիական տարրական դպրոցի ուսուցիչ և եկեղեցական երգեհոնահար Արնսդորֆ գյուղում։ Հայտնի է իր «Լուռ գիշեր» (Silent Night) Սուրբ Ծննունդի տոների նվիրված հիմնի երաժշտությամբ։
Ֆրանց Գրուբեր | |
---|---|
Ի ծնե անուն | գերմ.՝ Conrad Franz Xaver Gruber |
Ծնվել է | նոյեմբերի 25, 1787[1][2][3][…] Unterweitzberg, Hochburg-Ach, Բրաունաու ամ Ին, Վերին Ավստրիա, Ավստրիա[4][5] |
Երկիր | Ավստրիական կայսրություն |
Մահացել է | հունիսի 7, 1863[1][2][6][…] (75 տարեկան) Հալայն, Զալցբուրգ, Ավստրիա[7][8][9][…] |
Ժանրեր | խմբերգային երաժշտություն[10] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, բանաստեղծ, երգեհոնահար և ուսուցիչ |
Գործիքներ | երգեհոն և կիթառ |
Franz Xaver Gruber Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԳրուբերը ծնվել է 1787 թվականի նոյեմբերի 25-ին Խոչբուրգ գյուղում, վերին Ավստրիա, Յոզեֆ և Մարիա Գրուբերների ընտանիքում։ Կնքվելուց նրան տրվել է «Կոնդրադ Քսավյե» անունը, որը այնուհետև փոխվել է «Ֆրանց Քսավյեր»-ով։ Նրա առաջի երաժշտության ուսուցիչը, եղել է իր դպրոցական ուսուցիչ Անդրեաս Պետերլեխները։
Մինչև 18 տարեկան լռանալը Գրուբերը աշխատել է ջուլհակ, այնուհետև վերապատրաստվել է որպես ուսուցիչ (վարժապետ)։ Ամբողջական երաժշտական կրթություն նա ստացել է Բուրգհաուզեն գյուղի եկեղեցու երգեհոնահար, Գեորգ Հարթդոբլերի մոտ։ 1807 թ. նա դառնում է ուսուցիչ Արնսդորֆում։ Այնուհետ եկեղեցու սպասավոր և երգեհոնահար։ 1829 թվականին Գրուբերը տեղափոխվում է Բերնդորֆ, իսկ մի քանի տարի անց Հալլեն, Զալցբուրգի մոտակայքում, որտեղ դառնում է երգչախմբի ղեկավար, որտեղ նաև երգում է, և երգեհոնահար։
«Լուռ գիշեր» (Silent Night)
խմբագրել1816 թվականին նա ստանձնում է լրացուցիչ աշխատանք, հարևան Օբերնդօրֆ գյուղի, Սուրբ Նիկողոս եկեղեցում (St Nicholas Church), որպես երգեհոնահար և երգչախմբի ղեկավար։ Կաթոլիկ քահանա Ջոզեֆ Մորի հետ համատեղ, որը գրել է բանաստեղծության գերմաներեն բնօրինակը, Գրուբերը գրում է «Լուռ գիշեր» (Silent Night) Սուրբ Ծննդյանը նվիրված հիմնի երաժշտությունը։ Քանի որ այդ ժամանակ եկեղեցու երգեհոնը վնասված էր, Գրուբերը գրել է երաժշտությունը կիթառի համար։ Առաջի անգամ "Լուռ գիշերը", գերմաներեն Stille Nacht, կատարվել է նրանց երկուսի կողմից 1818 թվականին, Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան պատարագին Սուրբ Նիկողոս եկեղեցում։ Մորը կատարում էր երաժշտությունը կիթառի վրա, իսկ երգչախումբը կրկնում էր իր ետևից ամեն վանկի վերջի երկու տողը։
Տարիներ անց, Գրուբերը կատարել է լրացուցիչ վերափոխում (arrangements) երգեհոնի և երգեհոնի և երաժշտախմբի համար, ինչպես նաև դարձել է բազմաթիվ այլ (եկեղեցական) երգերի հեղինակ, որոնցից շատերը մինչ այժմ տպագրվում են և կատարվում ավստրիական եկեղեցիներում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Österreichisches Musiklexikon Online — doi:10.1553/0X000209A5
- ↑ 5,0 5,1 5,2 Mayröcker F. Von den Stillen im Lande (գերմ.): Pflichtschullehrer als Dichter, Schriftsteller und Komponisten — Wien: 1968. — S. 36.
- ↑ 6,0 6,1 6,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.rvharvey.com/silentnight.htm
- ↑ 8,0 8,1 8,2 http://carmelnet.org/christmas/SilentNight/Origins/origins.htm
- ↑ 9,0 9,1 9,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ https://www.klassika.info/Komponisten/Gruber_FX/wv_jahr.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Գրուբեր» հոդվածին։ |