Աճանան (լեռ)

լեռ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում (Բարգուշատի լեռներ)
(Վերահղված է Աճանանից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աճանան (այլ կիրառումներ)

Աճանան, Թափասար, Տափասար, լեռնզազաթ Հայաստանի Սյունիքի մարզում, Բարգուշատի լեռնաշղթայի կենտրոնական մասում, Քաշունի գյուղից 2,5 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 2393 մետր բարձրության վրա[1][2]։

Աճանան
Տեսակլեռ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Վարչատարածքային միավորՍյունիքի մարզ
ԼեռնաշղթաԲարգուշատի լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից2393 մետր

Հետաքրքիր տեսք ունի Սյունիքի մարզի Անտառաշատ գյուղից, այստեղից այն նմանվում է երկու հսկա մեծ աստիճանների կամ տապանի։ Լեռան բարձունքների վրա Աղվանի գյուղի ամառային արոտավայրերն են, իսկ ստորոտներն օգտագործվում են Անտառաշատ գյուղի տնտեսությունների համար։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. , Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 10 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 205 — 992 էջ։