Ձագիկ, հայկական արական անուն։ Ձագ բառի փաղաքշական ձևն է։ Այս անվանը համապատասխանում են թուրքերեն Յավրի, պարսկերեն Բալա անձնանունները[1]։

Ձագիկ
Ձագիկ
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված անուններԲալա, Յավրի
Կապված հոդվածներ«Ձագիկ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Ձագիկ, Սյունյաց նահապետ, Սիսակ նահապետի սերունդից։ Նրա անունով է կոչվել Ձագեձորը[2]։
  • Ձագիկ, աղվանաց իշխան, որին 727 թվականին սպանեցին խազիրները[3]։
  • Ձագիկ Ա Սյունի, որդի Վահանի, հիշվում է որպես վկա՝ Տաթևի 844 թվականի կալվածագրում[4]։
  • Ձագիկ Բ Սյունի, իշխել է 895-906 թթ., Ձագիկ Ա-ի թոռը։ Նրա որդին և հաջորդը Ջվանշեր Բ-ն է, իսկ թոռը՝ Ձագիկ Գ-ն[5]։
  • Ձագիկ Գ, Ջվանշիրի որդին, սիսական իշխան, տեր Բաղաց և Կապանի, 925 թվականին Աշոտ Բ Երկաթի Տաշրակերտ գյուղը ծախեց Տաթևին։
  • Ձագիկ Դ, իշխան, Ջվանշիր Բ-ի թոռը, Փարաջի հայրը, որը 998 թվականին Բոլորաքար գյուղը հաստատեց Տաթևի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 111-112 — 682 էջ։
  2. Օրբելի, բ
  3. Կաղանկատվացի, Գ, ժէ
  4. Օրբելի, լը, Սիսական 273
  5. Սիսական 273