ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոն

ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոն (ԱԿ), ՀՀ Կենտրոնական բանկի գործունեությանը, դրամավարկային քաղաքականությանը, Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը, դրամանիշերի պատմությանը նվիրված կենտրոն, ինտերակտիվ թանգարան Երևանում:

ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոն
Visitor Center CBA.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Հիմնադրված էսեպտեմբերի 20, 2011
Կոորդինատներ: 40°10′33.17″ հս․ լ. 44°30′38.00″ ավ. ե. / 40.1758806° հս․. լ. 44.5105556° ավ. ե. / 40.1758806; 44.5105556
Կայքvisitorscenter.cba.am

ՊատմությունԽմբագրել

Այցելուների կենտրոնի ստեղծման հայեցակարգը ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հաստատել է 2007 թվականի դեկտեմբերին: Փաստաթղթի մշակման համար ուսումնասիրվել է Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Բելգիայի, Գերմանիայի, Չեխիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի կենտրոնական բանկերի նմանատիպ կառույցների ստեղծման փորձը, ինչպես նաև հաշվի են առնվել Հայաստանի առանձնահատկությունները: 2008-2011 թվականներին իրականացվել է կենտրոնական բանկի շենքի պատմական հատվածի վերակառուցումը, ներկայացվող նյութերի (պատմության, ԿԲ գործառույթները) վիզուալիզացում, ստեղծվել են մուլտիմեդիային գործիքները (տեսաֆիլմեր, տեսահոլովակներ, խաղեր): Այցելուների կենտրոնը բացվել է 2011 թվականի սեպտեմբերի 20-ին: Կենտրոնը տարեկան ունենում է 7,5 հազար այցելու, որը կհասնի տարեկան 10.000 այցելուի[1][2]:

ՇենքԽմբագրել

Կենտրոնը տեղակայված է 20-րդ դարի 1930-ական թվականներին կառուցված ԽՍՀՄ պետբանկի Հայաստանի մասնաճյուղի պատմական շենքում: Զբաղեցնում է երկու հարկ՝ 500 քմ տարածքով:

Կառուցվածք, ցուցադրությունԽմբագրել

Ցուցադրությունում ներկայացված են 24 ստատիկ վահանակներ, 2 ինտերակտիվ գոտիներ` դրամանիշերի ստուգման լաբորատորիա, բանկոմատ, 2 մուլտիմեդիա խաղեր, ազգային դրամի պատմության մասին տեսաֆիլմ, Կենտրոնական բանկի պատմության և գործունեության մասին 2 տեսաֆիլմ, գների կայունությունը և ֆինանսական համակարգի գործունեությունը բացատրող մուլտֆիլմեր, ինչպես նաև թեմատիկ տեսահոլովակներ: Էքսկուրսիաներն իրականացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն, ցուցադրությունը երկլեզու է` հայերեն և անգլերեն:

 
Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը
 
1994 թ. մինչ օրս ԿԲ թողարկած ոսկյա եվ արծաթյա հուշադրամները՝ դրանք շուրջ 250-ն են

1. Հայաստանի դրամաշրջանառության պատմություն

2. ԿԲ հիմնական գործառույթները

  • Գների կայունության ապահովում (դրամավարկային քաղաքականություն, վերաֆինանսավորման /ռեպո տոկոսադրույք)
  • Գների կայունության ապահովում (սպառողական զամբյուղ)
  • Ֆինանսական համակարգի կայունության ապահովում
  • Ֆինանսական համակարգ և վերահսկողություն. աջակից կառույցներ՝ Ֆինանսական համակարգի հաշտարար, ԱՔՌԱ վարկային բյուրո, Ֆինանսական դիտարկումների կենտրոն, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
  • Վճարահաշվարկային համակարգի զարգացում
  • Արտաքին պահուստների կառավարում

3. Հայաստանի Հանրապետության արժույթի թողարկում
4. Դրամանիշերի/թղթադրամների ստեղծման գործընթաց

5. Դրամի պաշտպանական հատկանիշներ
6. Կեղծարարությունը հանցանք է
7. Խաղային գոտի ՝ feedback ստանալու համար
8. Կինոսրահ (25 նստատեղ)
9. Գրադարան
Այցելուների կենտրոնի գրադարանային ֆոնդը կազմում է մոտ 4000 գիրք հայերեն, ռուսերեն, անգլերեն: Գրադարանը նախատեսված է ոչ միայն Կենտրոնական բանկի աշխատակիցների, այլև տնտեսագիտական բուհերի ուսանողների և դասախոսների համար: Նախատեսված է գրադարանի անդամակցությունը էլեկտրոնային գրադարաններին:
10. Վաճառասրահ

 
Դրամի հուշարձանը ՀՀ ԿԲ դիմաց

Նպատակ և խնդիրներԽմբագրել

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնի ստեղծման նպատակն է տարաբնույթ կրթական գործիքների՝ ստատիկ, թեմատիկ և ինտերակտիվ ցուցադրությունների միջոցով բարձրացնել հանրային իրազեկվածությունը ՀՀ կենտրոնական բանկի գործունեության և դերի վերաբերյալ: Կենտրոնի հիմնական թիրախը բարձր դասարանների աշակերտներն են և ուսանողները, որոնց համար օրական երկու անդամ կազմակերպվում են այցելություններ՝ 30-35 հոգանոց խմբերով: Կենտրոն են այցելում նաև քաղաքացիներ, որոնք հետաքրքրված են դրամանիշերի պատմությամբ, Կենտրոնական բանկի գործունեությամբ, դրամավարկային քաղաքականությամբ:

ՄիջոցառումներԽմբագրել

Այցելուների կենտրոնը տարեկան 1-2 արտագնա ցուցահանդեսներ է կազմակերպում ՀՀ մարզերում, իրականացնում է հատուկ վերապատրաստման ծրագրեր դպրոցների ուսուցիչների համար, ունի հատուկ ծրագիր ՀՀ պաշտպանության նախարարության ուսումնական հաստատությունների սաների, կուրսանտների, սպայական անձնակազմի համար, համագործակցում է Ֆինանսական հաշտարարի գրասենյակի, ԿԲ Ֆինանսական համակարգի ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի հետ, Ավանդների երաշխավորման հիմնադրամի հետ[3][4]:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել