Ֆինանսական համակարգ, դրամական հարաբերությունների կազմակերպման ձև արտադրական գործընթացի բոլոր սուբյեկտների միջև՝ հասարակական ապրանքների բաշխմամբ և վերաբաշխմամբ։

Ֆինանսական համակարգի էությունը խմբագրել

Հասարակական ապրանքների արժեքի բաշխման և վերաբաշխման գործընթացը իրենից ներկայացնում է ֆինանսական մեխանիզմ, որը ներառում է կազմակերպությունների համակարգը, ֆինանսների պլանավորումը և կարգավորումը, տնտեսվարողների, վարձու աշխատողների, պետության, տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական ռեսուրսների ձևավորման և օգտագործման հնարավորությունները։

Տնտեսական հարաբերությունների սուբյեկտների կողմից (տնտեսվարողներ, վարձու աշխատողներ, պետություն, տեղական ինքնակառավարման մարմիններ) հասարակական ապրանքների արժեքի վերաբաշխման գործընթացում կուտակվում են տարբեր դրամական եկամուտներ։

Շուկայական տնտեսություն ունեցող երկրներում ֆինանսական համակարգը բաղկացած է հետևյալ օղակներից՝

  1. պետական բյուջե,
  2. արտաբյուջետային ֆոնդեր,
  3. պետական վարկ,
  4. ֆինանսական միջնորդների ֆինանսներ,
  5. կազմակերպությունների ֆինանսներ,
  6. տնային տնտեսությունների ֆինանսներ։

Առաջին երեքը ներկայացնում են կենտրոնացված ֆինանսները։ Դրանց ռեսուրսներն ուղղվում են մակրոտնտեսական բնույթի խնդիրներին, ինչպես նաև սոցիալական խնդիրների լուծմանը։

Ֆինանսական համակարգի կառուցվածքը խմբագրել

Կախված տնտեսական սուբյեկտների եկամուտների ձևավորման մեթոդներից՝ ֆինանսական համակարգը ընդունված է բաժանել 2 ոլորտների.

  • կենտրոնացված կամ հասարակական ֆինանսներ,
  • ապակենտրոնացված ֆինանսներ։

Ֆինանսական համակարգը նաև բաժանվում է 4 ենթահամակարգերի.

  1. տնտեսվարողների ֆինանսներ,
  2. տնային տնտեսությունների ֆինանսներ,
  3. պետական ֆինանսներ,
  4. մունիցիպալ ֆինանսներ։

Առաջին երկու ենթահամակարգերը վերաբերվում են ապակենտրոնացված ֆինանսների ծառայությանը, իսկ մյուս երկուսը՝ կենտրոնացված ֆինանսներին։

Ֆինանսների գործառույթները խմբագրել

Ֆինանսները կատարում են մի շարք գործառույթներ։ Դրանք են՝

  1. Կուտակման, որը կայանում է դրամական միջոցների հավաքագրման, կուտակման և պետության գոյության համար նյութական բազայի ստեղծման մեջ։
  2. Կարգավորող, որը խթանում է տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը և կարգավորում է հասարակական արտադրությունը։
  3. Բաշխման, ձևավորված դրամական միջոցները և դրանց օգտագործումը տեղի է ունենում պետական բյուջեի և սոցիալական ապահովագրական ֆոնդերի բաշխման միջոցով։
  4. Վերահսկման, այն իրականացնում է հարկերի հավաքագրման և նպատակային օգտագործման ճշտության ապահովում։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆինանսական համակարգ» հոդվածին։