Բացել գլխավոր ցանկը

Հայաստանի զինանշան

(Վերահղված է ՀՀ զինանշանից)

Հայաստանի զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թվականի ապրիլի 19-ին։ Վերականգնվել է Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թվականներ) զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:

Հայաստանի զինանշան
Coat of arms of Armenia.svg
Մանրամասնություններ
ԿրիչՀայաստան
Հաստատված1992 ապրիլի 19
ՎահանԱրարատ
Bagratuni flag.svgԲագրատունիներ
Standard of the Arshakuni Arsacid dynasty.svgԱրշակունիներ
Standard of the Artaxiad dynasty.svgԱրտաշեսյաններ
FlagKilikia.svgՌուբինյաններ
ՎահանաբռնիչներԱռյուծ և արծիվ
ՀիմքՀացահատիկ, փետուր, շղթա, սուր, ժապավեն
Այլ տարրերՊատկերված է Արարատ լեռը Նոյի տապանով
Վաղ տարբերակներ1918-1920 թթ. Հայաստանի Առաջին Հանրապետություն
ՕգտագործումՏարադրամի վրա, խորհրդարանում, պաշտոնական հաստատություններում, անձնագրերի և պաշտոնական փաստաթղթերի վրա
Զինանշանի հեղինակԱլեքսանդր Թամանյան
ՆկարիչՀակոբ Կոջոյան

2005 թվականի նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը[1]։

Հայաստանի պետական զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։

Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։

ՍիմվոլիզմԽմբագրել

Զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի` վերևից ձախ` Բագրատունիների, վերևից աջ` Արշակունիների, ներքևից ձախ` Արտաշիսյանների, ներքևից աջ` Ռուբինյանների զինանշանները: Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն:

Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը` վերևից ձախ` կարմիր, վերևից աջ` կապույտ, ներքևից ձախ` կապույտ, ներքևից աջ` կարմիր, և կենտրոնում` վահանի վրա պատկերված Արարատ լեռը` նարնջագույն: Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները[2]:

Հայաստանի նախկին զինանշաններըԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել