Տոքսիկոլոգիա (հունարեն հուն․՝ τοξικος - թույն և λογος - գիտություն, այսինքն τοξικολογία - գիտություն թույների մասին), գիտություն, որն ուսումնասիրում է թունավոր տոքսիկ և վնասակար նյութերը, օրգանիզմների և էկոհամակարգերի վրա նրանց ազդեցության պոտենցիալ վտանգը, տոքսիկ գործողության մեխանիզմները, ինչպես նաև աղտորոշման մեթոդները և այդպիսի թունավորումներից առաջացած հիվանդությունների կանխարգելմանը և բուժմանը։

Կլինիկական տոքսիկոլոգիա խմբագրել

Տոքսիկոլոգիայի բաժին, որն ուսումնասիրում է քիմիական միացությունների և տոքսիկ ազդեցությունների հետևանքով առաջացած մարդկային հիվանդությունները թունավորման աղտորոշման, կանխարգելման և թերապիայի գիտական հիմնավորման նպտակով։

Տեսական տոքսիկոլոգիա խմբագրել

Տոքսիկոլոգիայի բաժին, որը որոշում է օրգանիզմների և թույների, փոխազդեցության հիմնական օրենքները, նրանց տոքսիկոկինետիկան և տոքսիկոդինամիկան։

Կանխարգելիչ տոքսիկոլոգիա խմբագրել

Տոքսիկոլոգիայի բաժին, որն ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների և էկոհամակարգերի վրա տոքսիկ նյութերի ազդեցության պոտենցիալ վտանգի կանխազգուշացման միջոցները։

Էկոլոգիական տոքսիկոլոգիա խմբագրել

Գիտություն, որն ուսումնասիրում է էկոհամակարգերի վրա տոքսիկ նյութերի և կենսոլորտում նրանց ձևափոխության արդյունքների ազդեցության էֆֆեկտները, նրանց շրջապտույտը կենսոլորտում, ազդեցությունը կենդանի օրգանիզմների և մարդու վրա, հատկապես՝ սննդային շղթաներում։ Հոմանիշն է՝ էկոտոքսիկոլոգիա։

Տոքսիկոդինամիկա խմբագրել

Գիտություն օրգանների կամ հյուսվածքների ռեցեպտորների վրա տոքսիկ նյութերի ներգործության և դրանց ազդեցության ֆիզիոլոգիական և կենսաքիմիական մեխանիզմների վերաբերյալ։

Տոքսիկոկինետիկա խմբագրել

Գիտություն, որն ուսումնասիրում է օրգանիզմում տոքսիկ նյութերի մուտք գործման, բաշխման, կենսափոխակերպման և հեռացման գործընթացների արագությունը, ինչպես նաև մետաբոլիզմը։

Դիտել նաև խմբագրել

Հղումներ խմբագրել