Կարապետ Ադամյան

հայ նկարիչ
(Վերահղված է Կ. Ադամյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարապետ (Շառլ) Մկրտչի Ադամյան (սեպտեմբերի 18, 1872(1872-09-18)[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[3] - հուլիսի 30, 1947(1947-07-30)[1][2][3][…], Փարիզ[3][4]), հայ նկարիչ։

Կարապետ Ադամյան
ֆր.՝ Charles Atamian
Ի ծնեԿարապետ (Շառլ) Ադամյան
Ծնվել էսեպտեմբերի 18, 1872(1872-09-18)[1][2]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[3]
Վախճանվել էհուլիսի 30, 1947(1947-07-30)[1][2][3][…] (74 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[3][4]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
ԿրթությունՄուրադ-Ռափայելյան վարժարան (1892)[3], Լիցեյ Սեն-Բենոաւ Ստամբուլում (1886) և Վենետիկի գեղարվեստի ակադեմիա (1894)
Մասնագիտություննկարիչ և նկարազարդող
Ժանրդիմապատկեր
ՈւսուցիչԱնտոնիո Պաոլետի
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ազգային ընկերություն[3][4]
Կարապետ Ադամյան Վիքիդարանում
 Charles Garabed Atamian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կ.Պոլսում։ Կրթությունն ստացել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում, հետևել նկարչության, աշակերտելով պրոֆեսորներ Անտոնիո Պաոլետիին և Պիետրային (1887-1893 թթ.)։ Հաճախել է նաև Գեղարվեստի ակադեմիան, սակայն առանց ավարտելու վերադարձել է Պոլիս։ Այստեղ 1895 թվականի դեպքերի նախօրյակին կազմակերպել է իր նկարների առաջին ցուցահանդեսը, որն անցել է աննկատ, քաղաքական ծանր մթնոլորտի պատճառով։

1897 թվականին մեկնել է Փարիզ, զբաղվել գրքերի նկարազարդումով՝ մինչև առաջին համաշխարհային պատերազմի տարիները։ Նկարազարդել է 150-ից ավել ֆրանսերեն գրքեր, այդ թվում Անատոլ Ֆրանսի, Գի դը Մոպասանի վեպերը։ Հրապարակել է հայ ժողովրդի ազատագրական պայքարին նվիրված գրաֆիկական գործեր։ Նա է նկարազարդել Բ. Լիտոնի «Պոմպեյի վերջին օրերը» գրքի ֆրանսերեն մի թարգմանությունը։ Աշխատակցել է ֆրանսիական «Իլյուստրասիոն», «Լը մոնդ իլյուստրե» և այլ պարբերականների։ Սկսած 1903 թվականից պարբերաբար մասնակցել է Փարիզի «Նասիոնալ» գեղարվեստական ընկերության տարեկան ցուցահանդեսներին՝ բնանկարներով, դիմանկարներով և այլն։ 1927 թվականից եղել է այդ ընկերության անդամ։ Նրա նկարները ցուցադրվել են Եվրոպայից մինչև Ամերիկա, Ճապոնիա և այլուր, ամենուրեք արժանանալով մամուլի բարձր գնահատականին[5]։

Գործերից պահվում են Փարիզի Լյուքսեմբուրգյան և այլ թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում։

Ստեղծագործություններ խմբագրել

Ստեղծել է ծովային տեսարաններ («Ծովափին» (1910), «Ալիքներ», «Աղջնակը ծովափին», «Կինը ծովափին», «Ծովափնյա տեսարան», «Լողափին (հեղինակի թոռնիկը)» բոլորը՝ Հայաստանի ազգային պատկերասրահ[6]), պլակատներ («Ոտքի ելե´ք, մեռյալներ», «Ողջունեցե´ք, ահա Վերդենը» և այլն)։ «Քանդված օջախ» նկարում անդրադարձել է թուրքական բռնակալության տակ տնքացող հայ ժողովրդի՝ դարեր շարունակ կրած տառապանքներից մի հուզիչ դրվագի։ Ադամյանը ինտենսիվ գույնի, հատկապես լույսի ճանաչված վարպետ է եղել։ Կրել է իմպրեսիոնիզմի ազդեցությունը։

Ցուցահանդեսներ խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կ. Պոլսում, Փարիզում, Բրյուսելում, Ստրասբուրգում[7]։

Գրականություն խմբագրել

  • Շիշմանյան Ռ., Բնանկարն ու հայ նկարիչները, Երևան, 1958։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  5. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 26.
  6. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  7. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապետ Ադամյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապետ Ադամյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 63