Կրոնը Բոսնիա և Հերցեգովինայում

Կրոնը Բոսնիա և Հերցեգովինայում ներկայացված է հետևյալ դավանություններից՝ իսլամ (40 %), ուղղափառություն (31 %), կաթոլիկություն (15 %) և այլն (աթեիզմ) - հուդայականություն, բողոքականություն Եհովայի վկաներ։




Կրոնը Բոսնիա և Հերցեգովինայում (2013)[1]      Իսլամ (50.7%)     Ուղղափառություն (30.75%)     Կաթոլիկ եկեղեցի (15.19%)     Աթեիզմ (0.79%)     Ագնոստիցիզմ (0.31%)     այլն (1.15%)     Չհայտարարված (0.92%)     Անհայտ (0.19%)

Պատմություն խմբագրել

Մինչև 10-րդ Բոսնիայի բնակչության մեծ մասը հեթանոս է եղել, սակայն Հերցեգովինայում քրիստոնեության ընդունումը բավականին վաղ է տեղի ունեցել։ Համարվում է, որ առաջին հոգևորականները այստեղ է ուղարկվել Հռոմի կողմից։ Սակայն 930-ական թվականներին, Բոսնիայի և Սերբիայի միանալուց հետո, Բոսնիայի քրիստոնեական գալուստները վերաենթարկվում են Կոստանդնուպոլսին։ 968 թվականին Բոսնիան միանում է Խորվաթիային, 1019 թվականին՝ Բյուզանդիային, իսկ 1026 թվականին անկախանում է։ 1080-ական թվականներին Բոսնիայում հաստատվում է կաթոլիկական թեմը։ 1135 թվականին Բոսնիան միացել է կաթոլիկ Հունգարիային, իսկ 1166-1180 թվականներին նորից հայտնվում է ուղղափառ Բյուզանդիայի կազմում, որից հետո ներից անկախնում է։

13-14 դարերին Բոսնիա և Հերցեգովինայի տարածքում գոյություն ուներ երկու կրոն։ Առավելապես կոթոլիկ էին Բոսնիայի հյուսիսային և կենտրոնական հատվածները, իսկ հարավային Խում (Հերցեգովինա) իշխանությունը, որը 1168-1326 մտնում է Սերբիայի կազմում, գտնվում էր Սերբիայի ուղղափառ եկեղեցու տարածքում և 1219 թվականից ենթարկվում էր անմիջականորեն սերբական արքեպիսկոպոսին։

Առաջին թուրական արշավանքը դեպի բոսնիական հողեր իրականցվել է 1388 թվականին և 1448 թվականին թուրքերը արդեն նվաճել էին Բոսնիական կենտրոնական հատվածի մի մասը։ Բոսնիական թագավոր Ստեպան Տոմաշը օգնություն էր խնդրում Կաթոլիկական եկեղեցուց, բայց Հռոմի Պապը նախ և առաջ ցանկանում էր համոզվել Բոսնիայում "երեսների" բացակայությանը։ Տոշամը 1459 թվականին հավաքել է ամբողջ Բոսնիական եկեղեցու հոգևորականությունը, որից հետո հրմայել էր նրանց կա՛մ ընդունել կաթոլիկությունը և սկսել ենթարկվել նրան, կա՛մ լքել թագավորությունը։

Ստեպան Տոմաշը այդպես էր չսպասեց խաչակրաց արշավանքին՝ մահանալով 1461 թվականին։ Հաջորդ տարի նրա որդի Ստեպան Տոմաշևիչը հրաժարվել է հարկ վճարել թուրքական սուլթան Մեհմեդ II-ին։ 1463 թվականի գարնանը սուլթանը Բոսնիա եկավ մեծ բանակով։ Ստեպան Տոմաշևիչի բանակը ջախջախվեց, իսկ նա սուլթանի հրամանով 1463 թվականին հուլիսին գլխատվեց։

1995 թվականի վերջին երկրում տեղավորվել են ՆԱՏՕ-ի խաղաղարարները, ստեղծվել է մուսուլմանա-խորվաթական Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունը (տարածքի 51%-ը) և Սերբական Հանրապետությունը (տարածքի 49%-ը)

Կաթոլիկների թիվը պատերազմի ընթացքում կրճատվել է ավելի շատ, քան մուսուլմանների և ուղղափառների թիվը։

Այժմ դավանականությունը որոշվում է հիմնականում ազգությամբ՝ սերբերը՝ դավանում են ուղղափառություն (31 %), խորվաթները՝ կաթոլիկություն (15 %)։ Սերբերը և խորվաթները, որոնք դավանում են իսլամ, իրենց անվանում են բոսնիակներ և մուսուլմաններ (40 %)։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)

Արտաքին հղումներ խմբագրել