Կրոզոն (ֆր.՝ Crozon), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիսարևմտյան մասում՝ Բրետան երկրամասի Ֆինիստեր դեպարտամենտի Շատոլեն շրջանում, որի կազմի մեջ մտնող նույնանուն կանտոնի վարչական կենտրոնն է։ Ընկած է Ատլանտյան օվկիանոսի ափին, Կրոզոն թերակղզում, ֆրանսիական Բրեստ քաղաքից 58 կիլոմետր դեպի հարավ, ազգային N165 ավտոմայրուղուց 28 կիլոմետր հեռավորության վրա։ Զբաղեցնում է 80,37 քառակուսի կիլոմետր տարածք։ 2019 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 7 386։

Բնակավայր
Կրոզոն
ֆր.՝ Crozon[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես80,37 կմ²
Բնակչություն7321 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ29160[3]
Պաշտոնական կայքcrozon.bzh(ֆր.)
Կրոզոն (Ֆրանսիա)##
Կրոզոն (Ֆրանսիա)

Քաղաքի մերձակա նավահանգստում է տեղակայված Ֆրանսիայի ռազմավարական ատոմային սուզանավերի բազան։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Սբ. Պետրոս ծխական եկեղեցի, XIX դարավերջի կառույց
  • Սեն Ֆյակր մատուռ. պատմական հուշարձանի կարգավիճակ է ստացել 1932 թ.[4]
  • Քեր ար Բրյուկ վիլլա (1889 թ.). պատմական հուշարձանի կարգավիճակ է ստացել 2004 թ.[5]
  • Մեգալիթների շարք՝ Ty-ar-C’huré ընդհանուր անվանումով. պատմական հուշարձանի կարգավիճակ է ստացել 1862 թ.[6]
  • Կրի այրման վառարաններ (XIX դար). պատմական հուշարձանի կարգավիճակ են ստացել 1988 թ.[7]
  • Հին արհեստների թանգարան
  • «Գյուղական դպրոց» անվանումը կրող թանգարան

Պատկերասրահ խմբագրել

Տնտեսություն խմբագրել

2007 թվականին աշխատունակ (15-64 տարեկան) 4600 բնակիչներից տնտեսապես ակտիվ են եղել 3143-ը, ոչ ակտիվ՝ 1457—ը (ակտիվության ցուցանիշը՝ 68,3 %, 1999 թվականին եղել է 62,9 %): Ակտիվ 3143 բնակիչներից աշխատել են 2846-ը (1651 տղամարդ և 1195 կին), գործազուրկի կարգավիճակ են ունեցել 297-ը (125 տղամարդ և 172 կին)։ Ոչ ակտիվ 1457 բնակիչներից 286-ը եղել են սովորողներ, 649—ը՝ թոշակառուներ, 522-ը ակտիվ չեն եղել այլ պատճառներով[8]։

Գործազրկության մակարդակը 2018 թվականին կազմել է 13,0 % (ամբողջ Ֆրանսիայում՝ 13,4 %, Ֆինեստեր դեպարտամենտում՝ 12,1 %):
Մեկ մարդու միջին տարեկան եկամուտը հասել է 22 330 եվրոյի[9] (ամբողջ Ֆրանսիայում՝ 21 730, Ֆինեստեր դեպարտամենտում՝ 21 970):

Ժողովրդագրություն խմբագրել

Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Քույր քաղաքներ խմբագրել

Մշակույթ խմբագրել

Համայնքում տարվա ընթացքում կազմակերպվող բազմազան մշակութային միջոցառումների մեջ առանձնանում է կենդանի երաժշտության Du Bout du Monde-ը («Աշխարհի վերջի փառատոնը»), որն անց է կացվում օգոստոս ամսվա առաջին հանգստյան օրերին։

Անվանի անձինք խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. «Chapelle Saint-Fiacre» (ֆրանսերեն). www.culture.gouv.fr. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
  5. «Villa Ker Ar Bruck» (ֆրանսերեն). www.culture.gouv.fr. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
  6. «Alignements de Ty-ar-C'huré, ou maison du Curé, Kercolleoc'h» (ֆրանսերեն). www.culture.gouv.fr. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
  7. «Four à chaux de l'Aber» (ֆրանսերեն). www.culture.gouv.fr. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
  8. «Résultats du recensement de la population» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին. (приближённые данные, в 1999 году временная занятость учтена частично)
  9. «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.). INSEE. Արխիվացված է օրիգինալից 29 серпня 2012-ին. Վերցված է 18 жовтня 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրոզոն» հոդվածին։